ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանի ներդրումային քաղաքականությունն ընդգրկում է տնտեսության կարևորագույն ճյուղերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էնջի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի քանի ամիս շարունակ հետովելով բոլոր լրատվական կայքերի հրապարակած նորություններին՝ հասկացա մեկ բան. այն, որ Գագիկ Ծառուկյանը շատ լուրջ ներդրումներ է կատարում ՀՀ-ի տնտեսության, թեթև և արդեն հայտնի դարձավ, որ նաև ծանր արդյունաբերության զարգացման համար: Այս անգամ արդեն հայկական շուկա է մտել արևային համակարգերի արտադրությամբ զբաղվող «Մուլտի սոլար» ընկերությունը: Գագիկ Ծառուկյանից պահանջվեց ընդհամենը 7 ամիս, որպեսզի զրոից ստեղծի գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարան, որը ինչ խոսք տարածաշրջանում միակն է իր մեծությամբ և հզորությամբ: «Մուլտի սոլար» ընկերության բացումը Գագիկ Ծառուկյանի և ամերիկահայ գործարար Զարեհ Բալասանյանի համատեղ նախագիծն է: Գործարանի բացման և շահագործման համար պահաջվել է ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլլար, որը կունենա նախնական 100 աշխատատեղ, ապա դրա թիվը կհասնի 200-ի: Արտադրանքը կիրացվի ԱՄՆ-ում, Ռուսաստանում, սակայն արդեն առաջարկներ կան նաև Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից:
Արևային համակարգերով ստացված էներգյան ավելի մատչելի է ՀՀ բնակիչների համար: Եվ բնակիչները ստացած էներգիայի համար կվճարեն ոչ թե 45 ՀՀ դրամ, այլ 25-30 ՀՀ դրամ: 
Լուրջ և առաջնային քայլ էր երկրի համար, որն ունի նաև բնապահպանական բաղադրիչ: Այս տեխնոլոգիան, զգալի չափով կնվազեցնի նաև ծառահատումները: 
Սա տնտեսական լուրջ ներդրումներից մեկն է, սակայն կա նաև ներդրում թեթև արդյունաբերության ոլորտում: Շահագործման հանձնվեց «Մուլտի գրուպ տեքստիլ» սրբիչի արտադրամասը, որը հագեցած է նոր և հզոր սարքավորումներով: Արտադրամասը զբաղվում է սրբիչների արտադրանքով, որոնց հիմքը մաքուր բամբակյա մանվածքն է: ընկերությունը արտադրանքը կներկայացնի բացառապես լավագույն հումքով և այն կունենա շուրջ 7 հազար նոր աշխատատեղ:Գործարանը բացվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի և Սիրիայում մեծ ճանաչում ունեցող «Սաբախ գրուպ» ընկերության համագործակցության շնորհիվ և ներդրվել է 500 մլն ԱՄՆ դոլլար: Այս գործարանների բացումը առաջնահերթ կարևորում եմ նրանով, որը Հայաստանը կունենա տեղական արտադրանք և այդ արտադրանքը կարտահանի այլ երկրներ: Արտասահմանյան շուկայում իր ուրույն տեղը կգնտի հայկական արտադրանքը:Բացի այդ նոր հիմքեր կստեղծի ավելի ազդեցիկ գործընկերներ ձեռք բերելու համար:
Այս ամենը թերևս մեր երկրի համար շատ մեծ ներդրում է, որը անհնար է չգնահատել: Նման գործարանների բացումը և նման կայացած գործարարների հետ աշխատելը, բավականին դժվար և պատասխանատու քայլ է, որին գնացել է Գագիկ Ծառուկյանը՝ երկրի բարգավաճման և զարգացման համար: Իսկ համագործակցությունը ստացվում է միայն արտասահմանյան գործընկերների վստահության շնորհիվ: Սա մեծ խթան է՝ ունենալ հզոր տնտեսություն և զարգացած արդյունաբերություն: 
Գագիկ Ծառուկյանը պարբերաբար լուրջ ներդրումներ է կատարում մեր երկրում, որը նպաստելու է ազգի բարեկեցիկ ու ապահով ապագայի կառուցման գործին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular