ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործող իրավանորմերը արգելակող և խանգարող դերակատարություն ունեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Գործող Ընտրական օրենսգրքով սահմանված է պատգամավորների մանդատների հաշվման գործընթացը: Այս պահին չեմ կարող ասել և, իսկապես, հնարավոր չէ այս պահին արձանագրել, թե վերջնարդյունքում քանի պատգամավոր կլինի ԱԺ-ում: Միայն կարող եմ ասել, որ Սահմանադրության պահանջն է՝ ԱԺ-ն նվազագույնը 101 անձից պետք է բաղկացած լինի: Բայց սա չի նշանակում, որ դրանից ավելի չի կարող լինել»:

1or.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ունի հաշվարկ, թե ԱԺ-ն առավելագույնը քանի պատգամավոր կարող է ունենալ: 

Իսկ թե առավելությունը ռեյտինգային, թե համամասնական ընտրացուցակով առաջադրվածներինն է, Ն. Նորիկյանն արձագանքեց. «Եթե չեմ սխալվում, առաջին մանդատները տրվելու են տարածքային ընտրական ցուցակով առաջադրված պատգամավորներին, որից հետո նոր համամասնական ցուցակով առաջադրվածներին: Յուրաքանչյուր կուսակցություն ունենալու է մեկ համամասնական ցուցակ և յուրաքանչյուր ընտրատարածքին համահունչ տարածքային ընտրական ցուցակ: Հիմա մի քիչ խրթին չափորոշիչներ են սահմանված ԸՕ-ում, բայց ակնհայտ է, որ մանդատների բաշխումը կատարվելու է ԸՕ սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածով սահմանված կարգով, որը մի քիչ բարդեցված կարգ է և հնարավոր չէ տառացիորեն վերաշարադրել»:

Ինչ վերաբերում է ԸՕ բարդություններին, Ն. Նորիկյանի կարծիքով, ընդհանրապես ԸՕ արմատական փոփոխության կարիք կա, որովհետև այն պետք է համահունչ լինի մեր զարգացման արդի չափորոշիչներին: Նա չբացառեց նաև սահմանադրական փոփոխությունների հնարավորությունը:

«Որովհետև Հայաստանում ստեղծված իրավիճակը բոլորովին այլ հասարակական օրակարգ է թելադրել: Այդ հասարակական օրակարգն իրականացնելու և կյանքի կոչելու համար գործող իրավանորմերն, ըստ իս, այդքան էլ բավարար չեն: Հակառակը՝ արգելակող, զսպող և խանգարող դերակատարություն ունեն: Կյանքն ապացուցեց, որ գործող Սահմանադրությունը չկարողացավ երկիրը հանել սահմանադրական, քաղաքական ճգնաժամից: Ավելին՝ գործող իրավակարգավորումները լուրջ սպառնալիք են ստեղծելու, որ մենք պերմանենտ գտնվենք խորհրդարանական ճգնաժամի մեջ: Հետևաբար, այս թնջուկը լուծելու համար հաղթող քաղաքական ուժը վաղ թե ուշ ձեռնամուխ է լինելու սահմանադրական փոփոխությունների»,-ընդգծեց մեր զրուցակիցը: 

Խոսելով գործող ԸՕ-ի և առաջիկա ընտրություններին դրա ազդեցության մասին՝ Ն. Նորիկյանը մի խնդիր առանձնացրեց. «Գործող ԸՕ-ն կբարդացնի ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունների տարածքային ընտրական ցուցակները կազմավորելու հարցը, քանի որ ոչ բոլոր կուսակցությունները կունենան համապատասխան թեկնածուներ տարածքային ընտրական ցուցակներում առաջադրելու և հաջողության հասնելու համար: Իհարկե, սա ոչ բոլոր կուսակցությունների մասին է: Ինձ համար մի բան է ակնհայտ. անկախ նրանից, թե որ ԸՕ-ով կգնանք ընտրությունների, կարևոր է, որ այս ընտրությունները լինեն լեգիտիմ, օրինական, թափանցիկ, արտահայտեն ժողովրդի իրական կամքը, և մենք իսկապես ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորենք այն մարմինը, որը կարտահայտի ժողովրդի իրական կամքը»:

Նա շեշտեց, որ, այդուհանդերձ, այսօր բացառում է ընտրակաշառքների մասսայական գործընթացը, բացառում է նաև վարչական ռեսուրսի և բռնության որևէ գործադրում. «Երևանի ավագանու և վերջին ՏԻՄ ընտրությունների անցկացման մթնոլորտն ու տրամադրությունները հիմք են տալիս արձանագրելու, որ բոլոր դեպքերում առկա է քաղաքական կամք՝ անցկացնելու օրինական, առանց ընտրակաշառքների ու առանց վարչական ռեսուրսի կիրառման ընտրություններ: Տեսականորեն, այո, հնարավոր է և չի բացառվում ընտրական իրավունքի որևէ խախտում, բայց մենք չենք ունենա այն պատկերը, որն ունեցել ենք նախկինում: Եթե գործող ԸՕ-ով պետք է գնանք, ուրեմն՝ մեկ խնդիր պետք է դնենք մեր առջև. անցկացնել 100 տոկոսանոց ազատ, արդար թափանցիկ ընտրություններ, որտեղ կարտահայտվի ընդամենը ժողովրդի իրական կամքը: Եթե մենք գնանք այդ ճանապարհով, ոչինչ, ժամանակի ընթացքում կբարելավվի նաև ԸՕ-ն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular