ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեսարաններ, տեսարաններ, տեսարաններ. անխտրական կալանքը որպես հեղափոխական ժանր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետհեղափոխական Հայաստանում մոդայիկ է դարձել կալանքի միջնորդություն ներկայացնելը ցանկացած քրեական գործով: Կա՞ կոռուպցիայի կասկած, կա՞ որևէ կասկած, ուրեմն Քննչական կոմիտեն ու Դատախազությունը կալանքի միջնորդությամբ ներկայանում են դատարան: Իհարկե, ինչպես ցույց են տվել վերջին ամիսները, միշտ չէ, որ կալանքի միջնորդությունները բավարարվում են, կամ միշտ չէ, որ բավարարվելուց հետո հաջորդ ատյաններում կալանքը որպես խափանման միջոց փոխվում է: Բայց ինքնանպատակ կալանքի միջնորդություն ներկայացնելու մոդայիկ ընթացքը այս ամենից չի խաթարվում: Ըստ էության, այս միտումը անբաժանելի մասն է մի սյուժեի, երբ աղմկահարույց բացահայտումները կամ բացահայտումների նախնական փուլում ձեռք բերված տվյալները դառնում են քաղաքական փիառի գործիք՝ ամենավերին մակարդակով: Ու չնայած հետո շատ հաճախ սկզբնական փուլի օպերատիվ տեղեկությունները ու վարկածները հերքվում են՝ ծիծաղի ու անլրջության առարկա դարձնելով իրավապահ համակարգը, բայց ամենօրյա, պահի քաղաքական տեսարաններ ապահովելու առումով դրանք ամեն դեպքում արդյունավետ են:

Հասկանալով հանդերձ հեղափոխական իրավիճակի առանձնահատկությունները, հինը մերժելու ու նորի գերիշխանությունը հաստատելու միգուցև տրամաբանական ձգտումը, չենք կարող չնշել, թե ինչպիսի հետևանքներ կարող է այս ամենն ունենալ մի քանի առումով: Նախ, ըստ էության, իրավապահ համակարգն ու դրա գործունեությունը, դրա նոր առաքելությունը հեղափոխական իրավիճակում ստորադասվում են քաղաքական պահի նպատակահարմարությանը: Երկրորդ՝ տեսարանները դառնում են գերակա, ամեն հաջորդ տեսարանն, ընդ որում, իր ազդեցության չափաբաժնով գերազանցում է նախկինին, ու անհասկանալի է, թե ինչպես է ավարտվելու այս անվերջանալի թվացող շղթան: Արդյո՞ք այդքան տեսարան գտնվելու է, որպեսզի հնարավոր լինի չափաբաժինն անընդհատ ավելացնել ու տեսարանների սպասող ու սովոր հասարակությանը ինչ–որ պահի չկանգնեցնել ծանր խումհարի փաստի առաջ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular