ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործել ինչպես Ծառուկյանը, ոչ թե սպասել, որ ներդրողն ու ներդրումը ինքնուրույն «կգտնեն» Հայաստանի ճանապարհը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լենա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քուվեյթի թագաժառանգ Շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահը Հայաստանում է Գագիկ Ծառուկյանի հրավերով։ Այցի մեկնարկը տրվեց Առինջում գտնվող արդյունաբերական քաղաքից, որը իր մեջ ներառելու է 10-ից ավելի գործարաններ։ Արդյունաբերական քաղաքի վերջնական տեսքը ստանալու համար՝ պահանջվում է 500 միլիոն դոլարի ներդրում, որի արդյունքում կստեղծվեն 7000 նոր աշխատատեղեր։ 
200 նոր աշխատատեղեր կբացվեն նաև Մուլտի Սոլար արևային համակարգերի արտադրությամբ զբաղվող գործարանում, այստեղ կաշխատեն առաջատար մասնագետներ և հայ գիտնականներ։ Աշխատատեղերի պակասը, մինչ օրս, ՀՀ հասարակության մեծագույն չարիքներից էր, ինչի տված վնասը զգացվում է ոչ միայն աղքատության ու արտագաղթի, այլև երկրի զարգացմանը տանող այլ ոլորտների վրա։ Այս ներդրումները նպաստելու են, որ «գործազրկություն» անունը կրող չարիքը նահանջի մեր երկրից։
Շեյխ Ահմադ Ալ Ֆահադը շրջայցի ժամանակ ծանոթացավ գրեթե բոլոր այն ոլորտներին, որտեղ Ծառուկյանը ծավալում է իր գործունեությունը։ Հայաստանյան «համեստ» պայմաններում, նման առաջադեմ ու նորագույն տեխնոլոգիաներով զինված գործարանները, իհարկե, հիացրեցին Շեյխ Ահմադ Ալ Ֆահադ։ Քուվեյթի թագաժառանգի գլխավոր նպատակը Հայաստանում ներդրումներ անելն է, իսկ Ծառուկյանի հետ ունեցած ընկերական հարաբերությունները՝ անշուշտ, իրենց դրական ազդեցությունը կունենան ներդրման չափի վրա։ 
Հսկայական ծավալով ներդրումներ արդեն իսկ իրականացվել են, ու սպասվուն են նորերը, պետք է փաստել, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ՝ ներդրումային նման հոսք չի գրանցվել, սա աննախադեպ մի իրավիճակ է, որտեղ պետք է վարել գրագետ քաղաքականություն, եղած ներդրումները նպատակային օգտագործելու և դրանք ավելացնելու ուղղությամբ։ Բազմիցս ականատես ենք եղել Ծառուկյանի գրանցած հաջողություններին, ու այս անգամ էլ ուրախանալու առիթ կունենանք։ Շեյխ Ահմադ Ալ Ֆահադի այցը Հայաստան ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Ծառուկյանի հանդեպ եղած վստահությունը և ընկերական հարաբերությունները ներդրումներ ներգրավելու համար լավագույն գրավականն են և ուրեմն պետք է հետևել այս դաշտի նոր զարգացումներին, գործել՝ ինչպես Ծառուկյանը, ոչ թե սպասել, որ ներդրողն ու ներդրումը ինքնուրույն «կգտնեն» Հայաստանի ճանապարհը։ 
Շեյխ Ահմադ Ալ Ֆահադի ներդրումը կազդարարի տնտեսական հեղափոխություն սկիզբը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular