ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարուժան Բաբաջանյան. «Պարտք ունեմ վերադարձնելու իմ հազարավոր հայրենակիցներին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում «Փաստ» օրաթերթի արդեն պաշտոնաթող գլխավոր խմբագիր, մի շարք լրատվական կայքերի սեփականատեր Վարուժան Բաբաջանյանը հայտարարեց ռեյտինգային ընտրակարգով Տավուշի մարզում պատգամավորության թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին: Չնայած Բաբաջանյանը նշեց, որ վերադառնում է քաղաքականություն, բայց, ըստ էության, նա քաղաքականությունից որևէ տեղ չէր էլ գնացել, ու այդ փաստը ավելի լավ, քան Տավուշի մարզի քաղաքացիները, ոչ ոք չի կարող արձանագրել: Ինչպես իր խոսքում նշեց Բաբաջանյանը, իր ոճը չէ տաքուկ տեղավորվել համամասնական ցուցակում, և չնայած դեմ է հին Ընտրական օրենսգրքին, ամեն դեպքում առաջադրվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նաև տարածքային ցուցակով, այսինքն՝ նաև ռեյտինգային ընտրակարգով: Այս որոշումը ունի շատ կարևոր նախապատմություն՝ նախկին ընտրություններում մեկ անգամ՝ մեծամասնական, մեկ անգամ էլ ռեյտինգային ընտրակարգով Տավուշի մարզի հազարավոր բնակիչներ իրենց ձայնը վստահել են Բաբաջանյանին: Ցավոք, այդ ձայները մեզ բոլորիս հայտնի պատճառներով չեն վերածվել պատգամավորական մանդատի: Մեծ հաշվով, իհարկե, մանդատով չէ, որ մարզի հոգսերը պետք է դառնային Բաբաջանյանի ամենօրյա գործունեության ահռելի մասը, բայց պատգամավորական մանդատը, այդ մանդատի տված օրենսդրական հնարավորությունները նոր շանսեր են ստեղծում մարզի հոգսերն ու խնդիրները առավել արդյունավետ լուծելու համար: Նոր Հայաստանը, նոր իրավիճակն ու ընտրական գործընթացի խոստացվող նոր որակը շանս են ընձեռում, որպեսզի նախկինում Բաբաջանյանին վստահված, բայց մանդատի չվերածված ձայները այս անգամ հասնեն իրենց վերջնական հանգրվանին: Ինչպես ինքը՝ Բաբաջանյանը նշեց, նա պարտք ունի վերադարձնելու իր ընտրողներին, ասելիք ու անելիքներ ունի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular