ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ–ի մահվան մասին լուրերը չափազանցված են. ինչո՞ւ էր Մելիք–Ադամյան փողոցը կրկին խցանված

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անցած շաբաթ օրը Մելիք–Ադամյան փողոցը հիշեցնում էր «հին ու բարի» ժամանակները, երբ ՀՀԿ–ի կենտրոնական գրասենյակի դիմաց կայանված մեքենաների քանակը մի կողմից դանդաղեցնում էր երթևեկությունն այդ մասում, մյուս կողմից՝ աչք էին ծակում մեքենաների մակնիշների առատությունն ու ճոխությունը: Պաշտոնական որևէ տեղեկություն չկա, թե ինչ էր այդ օրը տեղի ունենում ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, սակայն եղած ինֆորմացիան էլ բավարար է գուշակելու, որ ՀՀԿ–ն պատրաստվում է ընտրությունների, իսկ մեքենաների առատությունը հուշում էր, որ պատրաստվում են հանրապետականները հատկապես ռեյտինգային ընտրակարգով ընտրությունների:

Սա, իհարկե, կես կատակ, կես լուրջ: Իսկ իրականում ռեյտինգային ընտրակարգի, ընդհանրապես գործող Ընտրական օրենսգրքի պահպանումն ու դրանց շրջանակում հանրապետականների՝ ընտրություններին մասնակցել–չմասնակցելու, անցողիկ շեմը հաղթահարել–չհաղթահարելու խնդիրը դարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Քննարկվող այն իմաստով, որ վերջին ամիսների պրոցեսները որևէ շանս առաջին հայացքից չեն թողնում Հանրապետականի համար: Սակայն, մյուս կողմից, ռեյտինգային ընտրակարգի բնույթը պահպանում է այդ շանսը, շանս, որը ոչ այնքան որոշիչ է լինելու խորհրդարանում հայտնվելու, որքան քաղաքական դաշտում տեղը պահելու շարունակականության առումով:

Ինչքան էլ որ քարոզչական ընկալումների, մեդիադաշտի ու քաղաքական հռետորաբանության մակարդակում կա քիչ թե շատ ընդհանուր կոմպրոմիս առ այն, որ ՀՀԿ–ն վերջնականապես սպառել է իրեն ու ընդհանրապես էլ որևէ անելիք չունի, իրավիճակի առավել խորը վերլուծությունը, հատկապես ռեյտինգային ընտրակարգի պրիզմայով, այլ բան է ցույց տալիս: Այլ բան ասելով նկատի չունենք ՀՀԿ–ի հնարավոր ռևանշը: Այդ ռևանշն անհնար է այս պահին առկա բոլոր սցենարներով ու բոլոր ընտրակարգերի դեպքում: Խոսքն այն մասին է, որ չնայած առաջին հայացքից ապրիլ–մայիսյան դեպքերը, դրանց հաջորդած զարգացումները հասարակական ընկալումները հողին են հավասարեցրել հանրապետականների քաղաքական հեռանկարը, սակայն գործնական մակարդակում եթե ոչ ռևանշի, ապա ռեինկառնացիայի շանսեր կան:

Հանրապետականների կարկառուն դեմքերը վերջին օրերին, հատկապես Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ հաճախ էին մատնանշում իրենց կուսակցությունից «զորացրված» ռեյտինգային «հսկաներին»՝ նրանց դասալիքությունը ներկայացնելով որպես փաստարկ առ այն, որ իրենց նպատակը ռեյտինգային ընտրակարգի պահպանումը չէ, քանի որ այդ ընտրակարգի իրենց առաջամարտիկները այլևս լքել են շարքերը ու ամենայն հավանականությամբ այժմ էլ այլ շարքեր են համալրելու: Իրականում, սակայն, Հանրապետական կուսակցությունն այս փուլում ռեյտինգային համակարգը առավել քան կարևոր է համարում, ինչքան էլ որ առաջամարտիկների դասալիքության մասին մեջբերումները իրականությանը համապատասխանում են: Բանն այն է, որ առաջամարտիկներից բացի ռեյտինգային ընտրակարգում կան նաև, այսպես կոչված, երկրորդ գծի, թիկունքի մարտիկներ, որոնք ի տարբերություն կորցնելու բան ունեցող ռեյտինգային–առաջամարտիկների, ոչ բոլորն են լքել կուսակցությունը: Ավելին, եթե պայմանական առաջամարտիկները լքել են, որովհետև ունեն կորցնելու բան կամ գոնե ունեն գնալու այլ տեղ, ապա բազմաթիվ հանրապետականներ թե՛ համամասնական ցուցակից, թե՛ մարզային կառույցներից որևէ տեղ չեն հեռացել, որովհետև հեռանալու տեղ, ըստ էության, չունեն: Հենց սա է հանրապետականների՝ ռեյտինգային ընտրակարգի հետ կապված հաշվարկը: Ոչ թե հասնել ռևանշի, այլ ռեինկառնացիայի, ոչ թե հենվել կուսակցական շարքերը լքած խոշոր սեփականատերերի, այլ նախկինում ռեյտինգային ցուցակների երկրորդ, երրորդ, չորրորդ համարները ներկայացնողների, ինչպես նաև տեղերում որոշակի պաշտոններ զբաղեցրածների, նրանց վրա, որոնք պահպանում են որոշակի իմիջ և կապեր: 

Գերակա տեղեկատվական ֆոնին այս նրբությունները մնում են աննկատ: Ավելին, իրենք՝ հանրապետականներն են թաքցնում այդ նրբությունները՝ զորացրված ռեյտինգայինների փաստարկը շրջանառելով ու իբրև թե ռեյտինգային համակարգի հարցում իրենց անաչառությունը ցույց տալով: Տեղեկատվական–քարոզչական ճակատում իրողություններն առավել սուր գույներով են ներկայացվում, իսկ քաղաքական հաշվարկի նյուանսները մղվում են երկրորդ պլան: Թերևս հենց սա է պատճառը, որ դաշտում առկա է երկու գերակա մոտեցում, ըստ որի, մի դեպքում հանրապետականները ընդհանրապես լքում են դաշտը, մյուս դեպքում՝ հասնում են ռևանշի: Թե ՀՀԿ–ի մահվան, թե ՀՀԿ–ի ռևանշի մասին զրույցները, ըստ էության, չափազանցված են: Ավելի իրատեսական է պնդել, որ ՀՀԿ–ն պարզապես փորձում է մնալ քաղաքական դաշտում և այդ նպատակին հասնելու համար գործի է դնելու ձեռքի տակ եղած ու կիրառելի բոլոր ռեսուրսները:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular