ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ–իրանական սահմանի փակումը նշանակում է ՀՀ կղզիացում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ–ի կողմից Իրանի նկատմամբ արդեն ուժի մեջ մտած նոր պատժամիջոցներն աշխարհի ուշադրության կենտրոնում են: Իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ զրույցում խոսել ենք պատժամիջոցների և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին: Խոսելով հնարավոր ազդեցության թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հատվածների մասին՝ իրանագետը նախ նշեց, որ պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է Իրանի նավթարդյունաբերությանը և բանկային համակարգին: «Եվ այս առումով Հայաստանի համար առավել հետաքրքիր է բանկային համակարգի հատվածը: Թեև, անկեղծ ասած, մինչ այդ էլ՝ պատժամիջոցների վերացման պայմաններում, ԱՄՆ–ը վարում էր մի քաղաքականություն, համաձայն որի, ըստ էության, Իրանի հետ բանկային գործարքները մեծ դժվարություններ էին հարուցում: Հաշվի առնելով այս ամենը, իհարկե, մեր հարևան և բարեկամ պետության հանդեպ ցանկացած պատժամիջոց որոշակի ռիսկային իրավիճակ է առաջացնում նաև մեր տնտեսվարողների համար»,–1or.am-ի հետ զրույցում ընդգծեց իրանագետը՝ միաժամանակ նշելով, որ, այդուհանդերձ, այդ պատժամիջոցները Հայաստանի տնտեսական հատվածում լրջագույն ազդեցություն չեն կարող ունենալ:«Այլ խնդիր է քաղաքական տիրույթը, որտեղ, բնականաբար, հնարավոր են որոշակի հորդորներ կամ ճնշումներ Հայաստանի վրա՝ կապված Իրանի հետ գործակցությունը սահմանափակելու հետ: Նշվածի վերաբերյալ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը նույնիսկ մի քանի անգամ է հայտարարություններով հանդես եկել: Դրանց համաձայն, Հայաստանը չի պատրաստվում սահմանափակել իր գործակցությունն Իրանի հետ՝ համարելով, որ դա բխում է մեր ազգային և պետական շահերից»,–նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, մենք հայ–իրանական հարաբերությունները չպետք է պայմանավորենք Իրան և որևէ այլ երկիր հարաբերությունների հանգամանքով. «Եվ պետք է փորձենք այդ տիրույթում եղած ողջ ներուժը ծառայեցնել մեր երկու երկրների զարգացման և բարօրության ապահովմանը: Բնականաբար, ցանկացած, նույնիսկ ամենախիստ պատժամիջոցների պայմաններում Հայաստանն Իրանի հետ գործակցել է: Ընդ որում, ժամանակին այդ պատժամիջոցներն ունեցել են միջազգային բնույթ և Հայաստանը հավատարիմ է եղել նաև իր միջազգային պարտավորություններին: Բայց պատժամիջոցների այս փուլը վերաբերում է բացառապես ԱՄՆ–ի կողմից կիրառվող քաղաքականությանը: Եվ այս համատեքստում Հայաստանը, որպես միջազգային հանրության լիիրավ անդամ, ազատ է բարեկամ պետության հետ սեփական հարաբերությունները զարգացնել: Կարծում եմ, որ այս համատեքստում հետաքրքիր գործակցություն կարող է ստացվել Եվրամիության երկրների հետ, որոնք մեխանիզմներ են փնտրում Իրանի հետ իրենց տնտեսական և քաղաքական կապերը նախկինի պես պահպանելու համար: Հայաստանը կարող է Եվրամիության ճամբարում հանդես գալ, ինչը բխում է նաև մեր շահերից»: Իսկ թե այս փուլում որքանո՞վ Հայաստանին կհաջողվի գոնե չեզոք դիրք պահպանել, Վարդան Ոսկանյանը նկատեց, որ բոլոր կողմերը պետք է հասկանան, որ Հայաստան– Իրան հարաբերությունները ենթակա չեն  որևէ երրորդ պետության շահերի ազդեցությանը, քանի որ գործ ունենք մեր պետության համար կենսական, անգամ անվտանգային շահերի հետ: 

«Հետևաբար, եթե այդպիսի փորձեր կան, ապա որևէ երրորդ պետություն չպետք է Հայաստանին պարտադրի սահմանափակել Իրանի հետ գործակցությունը: Նման պահանջն անտրամաբանական կլինի: Հետևաբար կարծում եմ, որ Հայաստանը, բնականաբար, ջանքեր թափելով, պետք է շարունակի իր հարաբերությունների զարգացումն Իրանի հետ: Մենք պետք է աշխատենք երկու հիմնական ուղղությամբ. դա նախևառաջ Իրանի հետ աշխատանքն է տարբեր՝ թե՛ դիվանագիտական, թե՛ հասարակական մակարդակներում և թե՛ ԶԼՄ–ների տիրույթում: Իսկ երկրորդ ուղղությունն ԱՄՆ–ի հետ աշխատանքն է, որ, այսուհանդերձ, Հայաստանի դիրքորոշումներն ընկալելի լինեն նաև աշխարհի թիվ մեկ գերտերությունում»,–շեշտեց իրանագետը:

Խոսելով հայ–թուրքական սահմանից, օրեր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ Հայաստանն այս պահին ունի երկու կիսաբաց սահման. «Հայ– իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել ԱՄՆ–ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով, իսկ հայ–վրացական սահմանը, օրինակ, վատ եղանակային պայմանների պատճառով, աշխարհաքաղաքական պայմանների պատճառով»։ Անդրադառնալով հայ–իրանական սահմանի փակման հնարավորությանը՝ Վ. Ոսկանյանն ընդգծեց. «Հայաստան–Իրան սահմանը որևէ պարագայում չպետք է փակվի: Լինի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ բնակլիմայական իրավիճակ, միևնույն է, Հայաստան–Իրան սահմանի գործունեությունը մենք պետք է ապահովենք մեր ունեցած բոլոր հնարավորություններով: Ավելին, Հայաստանը հնարավորինս արագ պետք է ձեռնամուխ լինի այդ սահմանի ենթակառուցվածքների զարգացմանը՝ հաշվի առնելով, որ դեպի այդ սահման ձգվող մայրուղին չի համապատասխանում մեր պետության զարգացման տեսլականի որևէ չափորոշիչի, և այս իմաստով Հյուսիս–հարավ միջանցքի համատեքստում Հայաստանի դերակատարությունը չափազանց բարձր է: Այդ դերակատարության մասին գիտեն և բազմիցս շեշտում են նաև իրանական կողմից: Հետևաբար, մենք նույնիսկ մեկ րոպեով չպետք է դիտարկենք Հաաստան– Իրան սահմանի փակվելու հանգամանքը: Բացի այդ, պետք է նաև հնարավոր ամեն ինչ անենք, որ թե՛ հայկական, թե՛ իրանական կողմից այդ սահմանը գործի իր ունեցած ներուժի ողջ կարողությամբ: Ես չեմ կարծում, որ այդ սահմանը երբևիցե կփակվի, որովհետև հայ–իրանական սահմանի փակում, նշանակում է՝ Հայաստանի Հանրապետության, ըստ էության, կղզիացում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular