ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդպիսի քաղաքական աղբերին պետք է ընդհանրապես ճանապարհել տուն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սկսվել է նաև «կուսակցափոխության» գործընթացը: Երևույթն, իհարկե, նոր չէ, բայց ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի, սա ցույց է տալիս, որ Հայաստանում կուսակցական համակարգը դեռ շատ ցածր մակարդակում է: 

«Երևույթը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կուսակցական «շինարարությունը» Հայաստանում չի ավարտվել: Հենց դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ մարդիկ, ովքեր այս 27 տարիների ընթացքում բազմիցս փոխել են իրենց կուսակցական պատկանելությունը, նույնիսկ թավշյա հեղափոխությունից հետո չեն վարանում իրենց ծառայություններն առաջարկել նոր իշխանություններին: Չեն վարանում կրկին փոխել իրենց քաղաքական կողմնորոշումը՝ ակնկալելով, որ նոր իշխանությունների կողմից հիմնականում պաշտոնի տեսքով կստանան իրենց պատառը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ–ում այս տարիների ընթացքում որևիցե բան չի փոխվել: Իսկ այսպես շարունակվելու դեպքում նույն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վաղը մյուս օրը կդառնա այն, ինչին ժամանակին վերածվեցին ՀՀՇ–ն ու ՀՀԿ–ն. վերջիններս իմ կողմից բազմիցս բնութագրվել են ոչ թե կուսակցություններ, այլ ակումբներ: Իսկ այդ ակումբներում ներգրավված մարդկանց նպատակը մեկն է՝ պաշտոն ստանալ: Եվ որքան էլ այդ ակումբում բազմաթիվ մարդիկ տարբեր քաղաքական հայացքներ, կամ արտաքին ու ներքին քաղաքականության առումով այլ տեսակետներ ունեն, նպատակը նույնն է: Այսինքն՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում պաշտոնամոլությունը դարձել է թիվ 1 խնդիրը, որից մենք չձերբազատվեցինք»,–1or.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այդ ամենը նույն կերպ հիմա ևս շարունակվում է:

«Հիմա կատարվող երևույթը «առնետավազք» է. գլխավոր նպատակը կա՛մ թավշյա հեղափոխությունից հետո ստացած պաշտոնները պահպանելն է, կա՛մ արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր պաշտոններ ստանալը՝ համապատասխան ծառայությունների դիմաց: Անկեղծ եմ ասում՝ ես ավելի շատ հարգեցի այն ՀՀԿ– ականներին, որոնք, վատ, թե լավ, բայց մնացին այդ կուսակցության մեջ: Նրանց ավելի շատ հարգեցի, քան այն անձանց, ովքեր հեղափոխությունից ընդամենը ժամեր անց, «թաքնվելով» ժողովրդի թիկունքում, իբրև թե ժողովրդի կողքին կանգնելով, դավաճանեցին այն անձին և այն կուսակցությանը, որին պարտական էին այն ամենի համար, ինչը ստացել էին վերջին տասնամյակներում: Դա ավելի ընդունելի է ինձ համար, քան այն, ինչ ես հիմա տեսնում եմ քաղաքական դաշտում: Սա վաղը, մյուս օրը շատ մեծ խնդիր կստեղծի նույն ՔՊ–ի համար, որովհետև այդ դեպքում ՔՊ–ն ՀՀՇ–ի և ՀՀԿ–ի նման կուսակցությունից վերածվելու է ակումբի: Պաշտոնամոլությամբ, տաքուկ անկյունում պատսպարվելով, իշխանություններից դիվիդենտներ ստանալով է պայմանավորված այդ առնետավազքը, որը որևիցե օգուտ չի տալու ՔՊ–ին: Մեկ անգամ սեփական հայացքները, նախկին «տերերին» դավաճանած անձը վաղը կամ մյուս օրն առանց խղճի խայթ զգալու կդավաճանի և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ ՔՊ–ին»,– նշեց Գ. Համբարյանը:

Քաղաքագետը կողմ է, որ ընդհանրապես բարիկադներ չլինեին:

«Եթե դրանք կառուցվել են հեղափոխության ընթացքում, թող քանդվեն: Այն պրոֆեսիոնալները, ովքեր կարող են օգուտ բերել ներկայիս իշխանություններին, պետք է աշխատեն: Բայց այդ պրոֆեսիոնալների ուժը, հմտություններն օգտագործելն այլ բան է, այլ բան՝ հետևյալը. երբ 2017թ. ԱԺ ընտրություններին ՀՀԿ–ի համար 15 հազար դրամով ձայն գնող, լրացուցիչ ցուցակներով և ընտրակեղծարարությամբ զբաղվող անձինք հիմա ուզում են «սուրբ խաղալ» և ՔՊ–ով մասնակցել ընտրություններին, և դա ներկայացնել այնպես, թե իրենք ժողովրդի կողմն են, անբարոյականություն է: Այստեղ նույն ՔՊ–ի և Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն է կարևոր: Այդպիսի «քաղաքական աղբերին» պետք է ընդհանրապես ճանապարհել տուն, և չպետք է համագործակցել նրանց հետ»,–նշեց նա:

Գագիկ Համբարյանի խոսքով՝ թևակոխում ենք հեղափոխության հաջորդ՝ 3–րդ փուլ:

«Այս փուլը շատ բարդ է ու վճռորոշ նոր իշխանությունների և կոնկրետ Ն. Փաշինյանի համար: Մենք գնում ենք ընտրությունների այն Ընտրական օրենսգրքով, որում նախորդ իշխանությունների կողմից օրինականացվել էին բազմաթիվ ընտրակեղծիքներ: Օրինակ են լրացուցիչ ցուցակները… Ես, որպես Շիրակի մարզի բնակիչ, կարող եմ 100 տոկոսով օրինակներ բերել, թե նախկին իշխանություններին սպասարկող և ռեյտինգային ընտրակարգով անցած պատգամավորներից մեկն ինչպես է Երևանից մոտ 3000–ից ավելի ընտրողների բերել, գրանցել Ամասիայի և Աշոցքի կիսադատարկ գյուղերում: 2017թ. ապրիլի 2–ին այդ կիսադատարկ գյուղերը «մեգապոլիսների» էին վերածվել: Սա օրինականացված ընտրակեղծիքի մի ձև էր, որը նախորդ իշխանություններն օգտագործում էին կեղծիքների համար: Հետաքրքիր է՝ օրինականացված ընտրակեղծիքները հօգուտ ո՞ր քաղաքական ուժի են կիրառվելու: Ես հիմա հավատում եմ, որ որևիցե մեկը չի հանդգնի գումար բաժանել, բայց ո՞վ է ասել, որ «ապառիկի» սկզբունքով որոշ բաներ չեն խոստանալու»,–եզրափակեց նա: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular