ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտաշատի սահմանային ջոկատի պետ․ Իրանից Թուրքիա միգրանտներին տեղափոխելու մի քանի խողովակ կա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտաշատի սահմանապահ ջոկատի հատվածում թմրամիջոցների տեղափոխում չի հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ ՍՎ սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Յուրի Ուրվանովը։

«Իրավիճակը բավական դինամիկ է, բարդ, սակայն, այնուամենայնիվ, կանխատեսելի»,- մեկնաբանեց սահմանապահ ջոկատի պետը։ Նրա խոսքերով՝ խախտումների թվի աճն առաջին հերթին կապված է Կենտրոնական Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող գործընթացների հետ։ «Թուրքիայից միգրանտների «հոսքեր» են գնում, որոնց մի մասն այստեղ է ընկնում։ Գոյություն ունի խողովակ, որը ստեղծվել է Իրանից Թուրքիա անօրինական միգրանտներին տեղափոխելու համար։ Խողովակն անցնում է այն նեղ տեղանքի երկայնքով, որն անմիջականորեն կպած է սահմանային Արաքս գետին, եւ, որպես օրենք, պետական սահմանը խախտողներից ոմանք կորցնում են կողմնորոշումը եւ հայտնվում Հայաստանի տարածքում։ Միեւնույն ժամանակ, չի կարելի բացառել, որ առանձին մարդիկ, այնուամենայնիվ, հանրապետության տարածք ընկնելու մտադրություն են ունենում»,- նշեց գնդապետ Ուրվանովը։

Կալանավորումից հետո սահմանախախտը հանձնվում է համապատասխան մարմիններին, որոնք պարզում են սահմանն անօրինական անցնելու դրդապատճառները։ Արտաշատի սահմանապահ ջոկատի հատվածում 2018թ․ ընթացքում մոտ 20 սահմանախախտ է կալանավորվել։ «Դեպքեր, երբ սահմանը խախտողները չեն բռնվել, մեր կողմից չի գրանցվել, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ սահմանի պահպանությունն այդ հատվածում կատարվում է ծավալվող իրավիճակին համապատասխան եւ թույլ է տալիս խոսել անվտանգության բավարար մակարդակի մասին, որ ապահովում են ռուսական սահմանապահները Հայաստանի Հանրապետության պետական սահմանին»,- ամփոփեց Յուրի Ուրվանովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular