ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ավագանու որոշ անդամներ դրսևորել են անփույթ վերաբերմունք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ Երևանի ավագանու նորընտիր անդամները լրատվական հնարավոր բոլոր միջոցներով պտտեցրին մի ինֆորմացիա, թե իբր Աբովյան 5/5 հասցեում՝ Երևանի կենտրոնում, ապօրինի շինարարություն է իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից, ինչից հետո այն վիրուսի նման տարածվեց բոլոր կայքերով: 
Իրավիճակի շուրջ հստակ պարզաբանում տվեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, փաստելով, որ շինությունը իսկապես պատկանում է «Մուլտի Գրուպ»-ին, և որ այն հռչակավոր <Կեմպինսկի> միջազգային հյուրանոցային ցանցի երևանյան մասնաճյուղն է, սակայն շինարարությունը որևէ կերպ ապօրինի լինել չի կարող: Կառուցապատողը թույլտվության համար դիմում է քաղաքապետարանին, և 30 օր պատասխան չստանալու դեպքում, կառուցապատողը կարող է օրենքի տառին համապատասխան սկսել շինարարությունը: 
<Մուլտի Գրուպ>-ը դիմումը ներկայացրել էր հունիսի 20-ին: Ավելի քան 4 ամիս պատասխան չստանալուց հետո, սկսել է շինարարությունը: 
Մի կողմ թողնենք մեր ԶԼՄ-ների անպատրաստվածությունը և ոչ պրոֆեսիոնալիզմը նման իրավիճակներում, երբ գոնե 1 լրատվական չի փորձում հենց իրենց համբավի համար մի 2-րդ աղբյուրից ևս ճշտել հրապարակվող ինֆորմացիան. դա շատ արմատական խնդիր է, որը երկարատև և հետևողական բուժում է պահանջում: 
Շատ ավելի խորքային և վտանգավոր խնդիր է հենց մեր ավագանիների վարքագիծը: Մարդիկ, ովքեր կոչված են պաշտպանելու մայրաքաղաքի շահերը, դեռևս չեն կարողանում <թացը չորից տարբերել>: Ավագանու անդամներից ոմանք, նման հիստերիա բարձրացնելուց առաջ, ունենալով հասանելիություն քաղաքապետարան մուտքագրված բոլոր դիմումներին ծանոթանալու հնարավորությանը, կարող էին իրենց ձեռքը վերցնել <Մուլտի Գրուպ> կոնցեռնի դիմումը՝ ուղղված քաղաքապետարանին, այնուհետև կարող էին բացել համապատասխան օրենքը, որը ֆիքսում է 30 օր կառուցապատողին չպատասխանելու դեպքում շինարարության օրինականության դրույթը: Կարող էին չէ՞: Բայց չեն արել, քանզի կա՛մ տեղյակ չեն եղել օրենքներից, կա՛մ ցանկություն չեն ունեցել տեղյակ լինելու: Աղմուկ բարձրացնելը ավելի հեշտ է: Հետո էլ սեփական դաշինքների համար մի լավ PR կապահովեին, իսկ թե ում հաշվին, նրանց արդեն այնքան էլ չի հուզել: Չի հուզել ճիշտ այնքան, որքան չի հուզել այն փաստը, թե ինչ ասել է Երևանի համար նման մակարդակի հյուրանոցի առկայությունը, և թե ինչ հսկայագույն աշխատանք է պահանջում նման ներդրողներին Երևան հրավիրելը:
Ավագանու որոշ անդամներ, ցավում եմ, բայց դրսևորել են անփութություն, որը իրենց փիառի հաշվին կարող է վնասել Երևան քաղաքի միջազգային համբավին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular