ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանում մեծությամբ 2-րդ ուժի ղեկավարն առաջին հերթին ժողովրդի վստահությունը վայելող քաղաքական գործիչ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անդրանիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իրոք սարսափելի երևույթ է, երբ երկրում առկա են էթիկայից զուրկ և պատվերով հոդված հրապարակող լրատվականներ: Նմանատիպ կայքերը, չարաշահելով ժողովրդի վստահությունը խեղծ ինֆորմացիա են մատակարարու, և փորձում են վարկաբեկել հանրության լայն զանգվածներում սեր վայելող անձանց:

Բոլորս էլ հիշում ենք, որ վարչապետ Փաշինյանը օրեր առաջ հանդես եկավ հայտարարությամբ, որում խոսվում էր այն մասին, որ գործարարները չպետք է լինեն նոր խորհրդարանում: Եթե առաջ գործարարները ունեին խնդիր, ըստ որի, ձգտում էին ամեն գնով մտնել խորհրդարան, որպեսզի նախկին իշխանությունների կողմից բռնության չենթարկվեն և կարողանան առաջ տանել իրենց բիզնեսը, ապա հիմա այդ վտանգը չկա, և նրանք կարող են իրենց տեղը զիջել ավելի կրթված և պոտենցիալ ունեցող գործիչներին: Բայց որոշ լրատվականների կողմից ասվածը սխալ էր ընկալվել, և նրանք այդ հայտարարությունը կապեցին նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Սկսենք այն պարզ հանգամանքից, որ Գագիկ Ծառուկյանը գործարար չէ, այլ խոշոր սեփականատեր, ով իր բիզնեսների կառավարումը օրենքով նախատեսված կարգով հանձնել է հավատարմագրային ծառայություններին և անձամբ չի մասնակցում ձեռնարկությունների ղեկավարման պրոցեսին: 

Պետք չէ նաև մոռանալ, որ Գագիկ Ծառուկյանը արդեն ավելի քան 15 տարի քաղաքական դաշտում է , և հանդիսանում է ամենից ակտիվ քաղաքական գործիչներից: Իր գործունեության ընթացքում, չզբաղեցնելով ոչ մի պետական պաշտոն, նա Հայաստանի տնտեսական զարգացման գործում ավելի շատ ներդրում ունի, քան մնացած բոլոր պաշտոնյաները: Ոչ ոք չի կարող ժխտել, որ վերջին տարիներին Հայաստան եկած ներդրումների 80 տոկոսից ավելին հենց Ծառուկյանի շնորհքն է, քանզի նա իր անունից երաշխավորել է օտարերկրյա ներդրողներին, որ իրենց ձեռնարկությունները կլինեն անվտանգ: Պետք չէ նաև մոռանալ, որ Ծառուկյանը համագործակցում է միջազգային հարգանք վայելով կուսակցությունների հետ, ինչպիսինն են Եվրոմիության իշխող կուսակցությունը, Ռոսաստանում իշխող Եդինոյա Ռոսսիյա կուսակցությունը և Մեծ Բրիտանիայի Լոռդերի պալատը: ԵՎ ամեն կարևոր հանգամանք ՝ Ծառուկյանը հանդիսանում է խորհրդարանում մեծությամբ 2-րդ քաղաքական ուժի ղեկավարը, ինչը նշանակում է, որ նա մեծ սեր և վստահություն է վայելում ժողովրդի լայն զանգվածներում:
Մենք հիմա ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ իշխանության գլխավոր աղբյուրը հանդիսանում է ՀՀ քաղաքացին, իսկ նման լրատվականները փորձում են ստի միջոցով ազդել ՀՀ քաղաքացու որոշման վրա: Օրինակ՝ ինչու՞ չեն խոսում այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան էին ժամանալ շուրջ 30 Եվրոմիության պատգամավորներ: Ինչու՞ չի խոսվում այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը այդ պատգամավորներին տարել է Ղարաբաղ և ցույց տվել, որ Ադրբեջանի կառավարության քարոզչությունը ԼՂ մթնոլորտի և քաղաքացիները վերաբերյան չի համապատասխանում իրականությանը: Այդ լրատվականների լռության պատճառն ակնհայտ է ․ նրանք ուղղակի կատարում են երրորդ կողմի պատվեր, քանզի ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, այսօր հանդիսանում է ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժերից, ինչը պոտենցիալ վտանգ է ներկայացնում որոշ քաղաքական ուժերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular