ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը խոսեց տնտեսությունից. հեղափոխության իրական օրակարգը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ բավական ծավալուն ելույթով, որն, ինչպես ինքը նշեց, անդրադարձ է տնտեսական խնդիրներին ու իրավիճակին, քանի որ ԱԺ–ում նախորդ շաբաթ ունեցած ելույթի ժամանակը չէր բավականացրել տնտեսական թեմաների մասին խոսելու համար: Հատկանշական է, որ վերջին շրջանում տնտեսությունը, տնտեսական, գործարար բնույթի հանդիպումները ու այցելությունները հաճախակի են դարձել Փաշինյանի օրակարգում: Հեղափոխությանը հաջորդած ամիսներին հենց քաղաքական օրակարգն էր առաջնահերթ Փաշինյանի համար, հիմա կարծես թե նախանշվում է տնտեսական օրակարգի կարևորումը ևս:

Բնականաբար, տրամաբանական է, որ ցանկացած վարչապետ ու երկրի ղեկավար տնտեսական խնդիրները պետք է պահի իր ուշադրության կենտրոնում: Սակայն Փաշինյանը, մեծ հաշվով, սովորական վարչապետ չէ, նա հեղափոխությամբ իշխանության եկած վարչապետ է, ու նրա խնդիրներն էլ, այդ թվում՝ տնտեսության դեպքում, հեղափոխական են: Ավելին, սոցիալ–տնտեսական իրավիճակն, ըստ էության, հեղափոխությանը հասարակության լայն զանգվածների մասնակցության հիմնական դրդապատճառն էր, ու հիմնական սպասելիքները հեղափոխությունից ու հեղափոխական իշխանությունից հենց սոցիալ–տնտեսական են:

Մեծ հաշվով, ցանկացած քաղաքական համակարգ, Ընտրական օրենսգիրք, կոռուպցիայի դեմ պայքար ընդամենը գործիքներ են: Իսկ հիմնական նպատակը բարեկեցիկ երկիր ունենալն է: Հատկապես նախորդ իշխանությունների տարիներին նկատվող տնտեսական լճացումն ու անկման ցուցանիշները ստեղծել են բարեկեցության պահանջարկ, ու հեղափոխությունը հենց այդ պահանջարկի դրսևորման արդյունք է: Այս իմաստով Փաշինյանի՝ տնտեսական ոլորտի վրա սևեռումը, որ նկատելի է վերջին շրջանում, բավական տրամաբանական և օրինաչափ է: Ի վերջո, անվերջ հնարավոր չէ հակահեղափոխության ու սևերի դեմ պայքարով հանրային վստահության մանդատը պահել, պետք են կոնկրետ քայլեր: Ըստ այդմ, անկախ Փաշինյանի երեկվա ելույթից ու տնտեսական քաղաքականության մասին մոտեցումներից, ողջունելի է, որ ընտրություններից առաջ, հուսանք՝ նաև ընտրություններից հետո, տնտեսական փոփոխությունները նրա օրակարգում սկսել են առաջնային տեղ գրավել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular