ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բորիս Պեպանյան. «Հեղափոխությունը պետք է լիներ մեր ազգի ուղեղի մեջ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.am-ի զրուցակիցն այս անգամ ՀՀ վաստակավոր արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Բորիս Պեպանյանն է, ում հետ զրույցի թեման ապագայի նկատմամբ ունեցած սպասելիքներն են, հեղափոխությունից հետո առկա իրավիճակը, մշակույթը:

Թողեք մարդն աշխատի

Ես ողջունում եմ թավշյա հեղափոխությունը, որովհետև ժողովուրդը վերջապես ազատագրվեց: Ազատագրվեց 25 տարիների ճնշումներից, անօրինականությունից, անպատժելիությունից, անարդարությունից: Ազատագրվեց թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Մի սարսափելի իրավիճակ էր դա: Իսկ այդ տարիների կառավարման ժամանակ ո՞վ կարող էր ձայն հանել, ձայն հանեիր՝ միանգամից կործանվում էիր: Իսկ հիմա… համբերությունը լավ բան է: Մենք ազգովի, չգիտես ինչու, անընդհատ ուզում ենք ամեն ինչ շատ արագ տեսնել: Բայց չի լինի այդպես. պետք է համբերել, լսել, ինչ–որ մի բանով օգնել, ոչ թե բամբասել, բամբասել, բամբասել…

Թողեք, տեսնենք՝ ինչ է լինելու, թողեք մարդն աշխատի: Ամեն ինչ կամաց–կամաց է լինում: 25 տարի լռելուց, տառապելուց հետո մեկ կամ մեկուկես տարի չեք կարողանո՞ւմ համբերել: Այո՛, անարդարություններ էլ են լինում, ամեն ինչ լինում է: Յուրաքանչյուր հեղափոխության ժամանակ ամեն ինչ էլ պատահում է: Ե՛վ անարդարություններ են լինում, և՛ սխալ որոշումներ: Ամեն ինչ լինում է՝ բոլորս էլ սխալական ենք, անսխալ մարդ չկա, բայց սպասեք, համբերությունը լավ բան է: Հեղափոխությունից դեռ շատ քիչ ժամանակ է անցել… Բայց մեր ժողովուրդը սարսափելի անհամբեր է: 

Այն ժամանակ գնայիք բնակարան, կոշիկ ու հող ուզեիք: Ամոթ է, չի կարելի, այդքան էժանագին բաների գնալ չի կարելի, համբերեք: Չգիտեմ ինչու, բայց կարծում եմ, որ հեղափոխությունը պետք է լիներ մեր ազգի ուղեղի մեջ, որ վերջապես հասկանային, որ ամեն ինչ չէ, որ նյութականն է որոշում:

Մի օր պետք է ամեն ինչ փոխվի

Անարդարություններ եղել են, լինում են և միշտ էլ կլինեն… Ի՞նչ կարող ես անել, կյանքն է այդպիսին: Բայց հիմա երիտասարդ ուժ է եկել: Երիտասարդներ են ղեկավարում: Ես հավաստիացնում եմ ձեզ՝ ուզում եմ, որ բոլոր ղեկավարները երիտասարդներ լինեն, որովհետև կա էներգիա, ավյուն, նոր մտածելակերպ, նոր տեխնոլոգիաների օգտագործում: Հիմա նրանք փնտրտուքների մեջ են, ոչինչ, փոխարենը կոմունիստական սարսափելի գաղափարախոսությունը կամաց–կամաց պետք է մաքրվի: Նոր ձևով պետք է աշխատել, յուրաքանչյուր օրենք նոր ձևով պետք է մատուցվի ժողովրդին:

Մեր երիտասարդներն առհասարակ չտեսնված են, հիասքանչ: Ապագան նրանցն է, և վստահ եմ, որ երկիրը մի օր պետք է ծաղկի: Մի օր պետք է ամեն ինչ փոխվի, պարզապես պետք է համբերել: Միանգամից ոչինչ չի լինում, պետք չէ միանգամից այս ուզել, այն ուզել, ես էլ այնքան բաների մասին կարող եմ բողոքել, բայց ես համբերում եմ, թեև տարիքս առած մարդ եմ, բայց միևնույն է, ես համբերում եմ իմ որդիների, իմ թոռնիկների համար: Ես համբերում եմ, որ նրանց ապագան լավը լինի, գեղեցիկ լինի: Բացի այդ՝ մեզ մոտ մեկը մյուսի հանդեպ հարգանքն է վերացել: Կամաց–կամաց պետք է վերականգնել այն: 

Սառը դատողություն է պետք

Թողենք՝ Ազգային ժողովն ընտրվի, խելացի մարդիկ խելացի ձևով գնան ընտրության, ոչ թե այնպես, ինչպես նախկինում, երբ շատերը կաշառվել են ու մի փոր հացի համար ձայն տվել ու 10–20 տարի տառապել: Ի վերջո, ազգի ուղեղում պետք է հեղափոխություն լինի, չմտածի միայն այդ պահի մասին, այլ մտածի ապագայի, իր երեխաների ու թոռների մասին: 

Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինել, իմ ժողովուրդն է, ես էլ իր մասնիկը, բայց պետք է մի քիչ դատել, ոչ թե էմոցիաներով խոսել և դրանով գնալ առաջ: Սառը դատողություն է պետք: Մենք զգացմունքային ազգ ենք, և այդ զգացմունքները երբեմն խանգարում են մեզ:

Մոտեցումներն են հնացած…

Մենք կարող ենք յուրաքանչյուր ասպարեզում առաջ գնալ՝ լինի արդյունաբերություն, գյուղատնտեսություն և այլն… Բայց եթե ազգը մշակույթ չունեցավ՝ վերջ: Յուրաքանչյուր ազգ աշխարհին ներկայանում է ոչ թե արտադրանքով, այլ իր մշակույթով: Սա շատ կարևոր է: Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել՝ նոր նախարար է, ո՛չ ծանոթ եմ, ո՛չ գիտեմ, ո՛չ էլ շփվել եմ: Բայց կամաց–կամաց ամեն ինչ առաջ կգնա, մշակույթում էլ փոփոխություններ կլինեն:

Գալիս է նոր սերունդ, բայց հներին չպետք է մոռանալ: Հներից կան վերջին մոհիկաններ, ովքեր իսկապես կարող են արվեստ զարգացնել և օգնել երիտասարդին առաջ գնալ: Այդպես միանգամից ամեն ինչ ջնջել չի կարելի: Չէ՞ որ արդեն ստեղծվել է, զրոյից չենք սկսի, բայց լավը պետք է վերցնել: Ամեն ինչից լավը պետք է վերցնել ու առաջ գնալ: Այո, ինչ–որ տեղ կաղում է մշակույթը, մոտեցումներն են հնացած… Համարձակ պետք է լինեն, նորություններ ընդունեն: Օրինակ՝ նոր ձևով բեմադրություններ, ներկայացումներ անեն: Ռիսկ պետք է լինի: Իհարկե, չեմ ասում լկտիություն, լպիրշություն մտցնել, բայց համարձակ պետք է լինել: Իսկ ժողովուրդը խելացի է: Ինչպես ասում են՝ սևը սպիտակից տարբերում է: Ինչքան ուզում ես ծանոթով, փողով քո մասին հոդվածներ գրի, ո՞ւմ է պետք, եթե ժողովուրդը քեզ չսիրեց, ո՞ւմ ես դու պետք: Կոչումներ են տալիս այնպիսի մարդկանց, որոնց ժողովուրդը չի ճանաչում: Այս ամենը պետք է վերանա: Վրաստանն արդեն ավելի քան 25 տարի է վերացրել այդ ամենը: Անիմաստ է այդ ամենը: Ամենամեծ կոչումը ժողովրդի սերն է, երբ բեմ ես դուրս գալիս և քեզ ծափահարում են…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular