ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանգան, Նոստրադամուսն ու գրպանային ընդդիմության պահանջարկը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն, ըստ էության, կարելի է համարել փաստացի սկսված: Քաղաքական խմորումները, ճամբարափոխության դրսևորումները, տեղեկատվական արտահոսքերը, նոր կուսակցությունների առաջ գալն ու հների ակտիվ ռեբրենդինգի գործընթացը դարձել ու դառնալու են առաջիկա մեկ ամսվա հիմնական քննարկման թեման: Նախընտրական վայրիվերումների անբաժանելի մաս են կազմում կանխատեսումները, թե ո՞ր ուժերը կանցնեն խորհրդարան ու ի՞նչ տոկոսներով: Չենք կարող ժխտել, որ հասարակության մի զգալի հատվածի, ինչպես նաև մեդիադաշտի համար նախընտրական կանխատեսումները բավական սիրելի ժանր են: Ինչքան էլ կանխատեսում անելը անշնորհակալ գործ լինի, ամեն դեպքում այդ կանխատեսումներն ունեն իրենց սպառողը: Ըստ էության, Հայաստանն այս առումով առանձնահատուկ չէ, և աշխարհի բոլոր երկրներում էլ նախընտրական շրջաններում կան ու կլինեն կանխատեսողներ և կանխատեսումներ:

Հայաստանում, սակայն, կանխատեսումների ժանրը դարձել է ոչ միայն սոցցանցերի, մեդիադաշտի գործը, այլև քաղաքական ուժերի, մեկ–երկու բացառություններով՝ գրեթե բոլոր ուժերի: Շատ հանգիստ, առանց անհարմար զգալու, օրինակ, իշխող քաղաքական ուժի պատգամավորներից մեկը կարող է հայտարարել, որ անցողիկ շեմը կանցնեն այս, այս, այս ուժերը: Նույն հանգստությամբ, բայց արդեն այլ ճամբարներից էլ կարող են հայտարարել, որ իրենց խանգարում են անցնել ԱԺ կամ իշխանությունն է որոշելու՝ իրենք կանցնեն ԱԺ, թե ոչ: Հատկապես Ընտրական օրենսգրքի խորհրդարանական քննարկումների ժամանակ անցնել–չանցնելու դիլեման դարձել էր պոպուլյար:

Նախ՝ անցնելու, անցկացնելու մասին քննարկումները ցույց են տալիս այդ բառամթերքն օգտագործող ուժերի ու գործիչների կամ ոչ կոմպետենտությունը, կամ թուլությունը: Այսինքն, մի դեպքում ստացվում է, որ այդքան սպասված ազատ և թափանցիկ ընտրությունների գաղափարը երկրորդական է, ու առաջնային է իշխանության ճաշակն ու ցանկությունը, թե ով կանցնի ու ինչքան տոկոսներով: Մյուս դեպքում էլ ստացվում է, որ ինչ–որ մարդիկ ու խմբեր սպասում են իշխանության բարեհոգությանը, որպեսզի անցնեն ԱԺ: 

Օրինակ, Ծռերի կարկառուն առաջնորդներից մեկը՝ Վարուժան Ավետիսյանը, հայտարարում է, որ կան ուժեր, որոնք չեն ուզում, որ իրենք մտնեն խորհրդարան: Նախ, ուզել–չուզելը կարող է արտահայտվել միայն, եթե այդ ուժի նախընտրական քարոզարշավը, ընտրությանը մասնակցելու իրավունքը ոտնահարվում է: Եթե ոտնահարման մասին փաստեր չկան ու խոսքը միայն այն մասին է, թե ինչու նոր ԸՕ–ն չընդունվեց ու պարտադիր անցողիկ ուժերի թիվը 3–ից չդարձավ 4, ապա գործ ունենք աղքատ բարեկամի կամ քաղաքական մուրացկանության դրսևորման հետ: Այսինքն, ինչ է ստացվում, իշխանությունը կամ այլ քաղաքական ուժեր պետք է մտածե՞ն այլ ուժերի անցողիկ շեմը հաղթահարելու մասին: Կամ եթե քաղաքական ուժն ի սկզբանե նախընտրական պայքարի մեջ է մտնում անցողիկ մինիմալ շեմը իշխանության տված դոտացիայով անցնելու ու ամեն գնով խորհրդարանում հայտնվելու գիտակցությամբ, առանց պատկառելի ձայներ հավաքելու, արդյոք այդ ամենն ինքնանպատակ չէ՞: Ըստ ամենայնի, ինքնանպատակ է, ու այդպիսի ուժերը պատրաստակամ են իշխանության բարեհոգության դիմաց փոխհատուցել թավշյա ընդդիմություն լինելու խոստումներով:

Ի վերջո, սին են նաև այն պնդումները, թե որևէ օրենսգիրք միտված է կամ կարող է ձևավորել քաղաքական դաշտ ու կուսակցական համակարգեր: Եթե այդ համակարգերը չունեն ձևավորման ներքին ռեսուրս և ճիգ, ապա որևէ օրենսգիրք, նույնիսկ այնպիսին, որ կերաշխավորի ընտրություններին մասնակցած բոլոր ուժերի ներկայությունը խորհրդարանում, չի կարող դառնալ քաղաքական դաշտի կամ կուսակցական համակարգի կայացման գործոն: 

Եթե մենք հռչակում ենք, որ այլևս թևակոխել ենք ընտրական պրոցեսների որակապես այլ շրջափուլ, ապա պետք է ձերբազատվենք նաև հին շրջափուլերին բնորոշ ձևակերպումներից ու մտածողությունից: Անցնել, անցկացնել ձևակերպումներն այլևս չպետք է արդիական լինեն, քանի որ դրանցից անցյալը հիշեցնող քաղաքական առևտրի հոտ է գալիս: Ընտրությունները պետք է լինեն ազատ ու թափանցիկ, և անկախ արդյունքներից՝ դրանք պետք է ընդունելի լինեն բոլոր կողմերի համար: Սա է քաղաքական դաշտի կայացման գրավականը, ոչ թե գրպանային ընդդիմության հեռանկար վաճառելով խորհրդարանում հայտնվելու ցանկությունը կամ գրպանային ընդդիմություն բուծելու հեռանկարով արվող կանխատեսումները իշխանական կաբինետներից: 

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular