ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացասական երևույթները կրկին դրսևորվելու են, բայց ոչ ամբողջ ծավալով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակվելուց հետո օրակարգը մեկն է: Այդ օրակարգը բուն նախընտրական շրջանն է: Ըստ քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի՝ ԱԺ–ի արձակվելուց հետո մինչև արտահերթ ընտրություններ այլ օրակարգ չի կարող լինել: 

«Ուժերը պետք է կազմակերպվեն իրենց գաղափարների շուրջ: Հուսանք, որ գաղափարական պայքար կլինի, բայց ավելի շատ անձերի շուրջ է լինելու. ցավոք, մեր ընտրական մշակույթում հիմնականում պայքարը լինում է անձերի միջև»,–1or.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը: 

Ինչ վերաբերում է գործող Ընտրական օրենսգրքով սպասվելիք ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, և հաշվի առնելով դրա շուրջ առկա մտահոգությունները, Էմիլ Օրդուխանյանն ընդգծեց.

«Մենք միշտ Ընտրական օրենսգրքին նայել ենք քաղաքական ուժերի պրիզմայով, բայց պետք է հասկանանք, որ քվեարկության մասնակցողը ժողովուրդն է: Ընտրական օրենսգիրքը, այո, որոշ դեպքերում կարող է առավելություններ բովանդակել, ենթադրենք, իշխանական ուժերի համար, և հիմնականում այդպես է լինում, բայց նաև պետք է հասկանանք՝ արդյո՞ք հասարակությունը կարող է այսպիսի ԸՕ–ով իրապես իրացնել իր ընտրելու իրավունքը. խորհրդարանական համակարգում այսպիսի ԸՕ–ն հակասում է ընտրության տրամաբանությանը: Մենք ներառել ենք ռեյտինգային ընտրակարգը, որը չփոփոխվեց: Որակյալ ընտրություններ կազմակերպելու համար Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ընդգրկված էր նաև ժամանակավոր կառավարության ծրագրում»:

Հաշվի առնելով այն փաստը, որ ԸՕ–ն չփոխվեց, քաղաքագետը նշեց, որ ըստ այդմ՝ առաջընթաց չի կարող լինել:

«Այսինքն՝ եթե գործող Ընտրական օրենսգրքով ենք գնում ընտրությունների, իհարկե, ոչ ամբողջ ծավալով, բայց նախկին բացասական երևույթները կրկին ինչ–որ ձևով դրսևորվելու են: Մենք չենք տեսնելու ընտրություններ գաղափարական դաշտում, այլ տեսնելու ենք անձերի պայքար»,–նշեց նա՝ ընդգծելով, որ ռեյտինգային ընտրակարգի հիմքում հենց անձերի կարևորությունն է:

Անդրադառնալով այն շեշտադրմանը, որ քվեարկության մասնակցողն, ամեն դեպքում, ժողովուրդն է և խոսելով ընտրազանգվածի հնարավոր վարքի մասին՝ քաղաքագետը նշեց. «Միանշանակ է, որ հեղափոխության տրամաբանության համատեքստում էլեկտորատը հիմնականում կողմնորոշված է լինելու դեպի հեղափոխական ուժեր: Սա օբյեկտիվ է: Դա նաև անհրաժեշտ է այս փուլում. պետք է հասկանալ, թե, վերջիվերջո, այն քաղաքական ուժերը, որոնք ներգրավվեցին և իրականացրեցին այդ հեղափոխությունը, ԱԺ–ում ստանալով լեգիտիմություն, որքանո՞վ են կարողանալու իրացնել հեղափոխության իդեալները: Այսինքն՝ հիմա այդ պատասխանատվությունը պետք է փոխանցել այդ ուժերին և տեսնել, թե նրանք որքանո՞վ կկարողանան կրել այդ պատասխանատվությունը»:

Իսկ որակապես նոր ԱԺ ունենալու տեսլականի, ինչպես նաև այդ համատեքստում նոր ուժերի հնարավորությունների վերաբերյալ Է. Օրդուխանյանը հետևյալ դիրքորոշումն ունի. «Քանի որ ֆորսմաժորային քաղաքական իրավիճակ է, ապա լուծումն էլ է ինքնաբերաբար ֆորսամաժորային լինում. այսինքն՝ արտահերթ ընտրություն, ժամանակի սղություն, ծրագրային դրույթների հարց... Ես այդ պատճառով նշեցի, որ մենք գաղափարական պայքարի ականատես չենք լինի: Դրա համար էլ ենթադրվում է պայքար՝ հեղափոխության «հմայքի» ներքո: Իսկ թե որքանո՞վ Ազգային ժողովը որակյալ կառույց կլինի, դա կախված է նաև այն ուժերից, որոնք կներկայացնեն խորհրդարանը, ինչը ևս կարևոր է: 

Մենք տեսնում ենք, որ նաև նոր ուժեր են ձևավորվում: Այդ ուժերի մեջ կա նաև առողջ զանգված, և եթե նրանք հանրության քվեով անցնեն խորհրդարան, մենք կարող ենք ունենալ ոչ մեծ որակական փոփոխություններ: Ամբողջ խնդիրն այն է, որ կուսակցական համակարգը Հայաստանում կայացած չէ: Սա բավականին լուրջ խնդիր է և սրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ ընտրություններին նախընթաց միշտ կուսակցափոխություններ են լինում՝ հիմնականում դեպի հաղթող քաղաքական ուժեր: Այս երևույթը, այսպես ասած, մի փոքր հալեցնում է ընտրությունների համար այնպիսի կարևոր բաղադրիչների արժեքը, ինչպիսին են, օրինակ, ծրագրային, գաղափարական բաղադրիչները»:

Քաղաքագետը կուսակցական համակարգի կայացում առաջիկայում ևս չի սպասում: «Բայց հույս ունեմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական ուժերը պետք է ձգտեն կայանալ որպես կուսակցություններ, որ իրենց ուժը չլինի մեկ անձի, մի քանիսի, կամ խմբի կուսակցություն, այլ լինի գաղափարական: Սա կբերի նրան, որ հետագայում բևեռների բաժանվածությամբ խորհրդարան կունենանք: Միայն այս պարագայում հնարավոր կլինի ունենալ կայուն քաղաքական համակարգ, ինչպես զարգացած երկրներում: Առանց կայացած կուսակցությունների կայուն և կայացած քաղաքական համակարգ ունենալն անհնար է»,–եզրափակեց մեր զրուցակիցը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular