ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժամկետը լրացել է, բայց քսանից ավելի պաշտոնյա դեռ հայտարարագիր չի ներկայացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2017թ. տարեկան հայտարարագիր չներկայացրած հինգ անձ կա: Այս մասին 1or.am-ի հետ զրույցում հայտնեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը: 

Հետաքրքրվել էինք նաև, թե վերջին հինգ ամսվա կտրվածքով ինչպիսի՞ պատկեր է: Ս. Սահակյանը հայտնեց, որ այդ մասով վիճակագրությունը վարել են 2018թ. հունվարի 1–ից մինչև մեր հարցման օրը (հոկտեմբերի 29). «Պաշտոնի ստանձնման 596 հայտարարագիր է ներկայացվել. սահմանված ժամկետում ներկայացվել է 429–ը, ուշ ներկայացվել է 167–ը: Այս պահին դեռ ներկայացված չեն 74 հայտարարագրեր, բայց դա չի նշանակում, որ 74–ն էլ իրավախախտներ են: Կան մարդիկ, որոնց դեպքում հայտարարագիր ներկայացնելու ժամկետը դեռ չի լրացել, բայց պաշտոն ստանձնելու ուժով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեն»:

Հարցին, թե 74–ի մեջ կա՞ առանձնացված թիվ, որը հստակ ընթացակարգը խախտողներին է վերաբերում, պատասխանեց. «Երկու տասնյակից մի փոքր ավելի անձինք կան, ովքեր խախտել են՝ ժամկետը լրացել է, բայց դեռևս չեն ներկայացրել: Իրենց առումով ևս իրավական գործընթացներ են ընթանում»: Ս. Սահակյանը հայտնեց նաև, որ հայտարարագիր չներկայացրած անձանց նոր ցուցակն առաջիկայում հրապարակվելու է:

Ինչ վերաբերում է պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ հայտարարագրերին, նա հայտնեց. «Պետք է 545 հայտարարագիր ստանայինք, սահմանված ժամկետում ներկայացվել է 320–ը, ժամկետի խախտմամբ՝ 225–ը: Այս պահին կա 146 նախկին պաշտոնյա, որոնց առնչությամբ իրականացվում են իրավական գործընթացներ, որ ապահովվի իրենց կողմից պաշտոնի դադարեցման հայտարարագրի ներկայացումը»: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular