ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անցել են այն ժամանակները, որ եթե մի բան անցավ մտքով, ապա կարելի է դրանով հաջողության հասնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շատերին թվում է, որ բիզնեսով զբաղվելն ամենահեշտ գործն է: Կարելի է մի քանի հազար դրամ վարկ վերցնել, գնալ մի տեղից ինչ–որ ապրանք գնել, հավելավճարով վաճառել և օգուտ ստանալ: Բայց պարզվում է, որ բիզնեսով զբաղվելն այդքան էլ հեշտ գործ չէ, ինչպես շատերին է թվում: Արագ զարգացող աշխարհում նման ռիսկի գնալուց առաջ նախ հարկավոր է շատ գիտելիքներ ունենալ այդ ոլորտ ոտք դնելու և կայուն զարգացնելու համար: Նման գիտելիքի տիրապետելու դեպքում, անկասկած, շատերը կհասկանան, որ հարևանից, ծանոթից կամ, առավել ևս, բանկից գումար վերցնելու և բիզնես սկսելու համար պետք է շատ մտածեն:

Հակառակ դեպքում կարող են կանգնել լուրջ խնդիրների առջև: Այսինքն, օդում հաշվարկներ անելու փոխարեն, հարկավոր է մասնագիտական մոտեցում ցուցաբերել, ինչի արդյունքում կարող է հանկարծ պարզ դառնալ, որ ավելի լավ է ինչ–որ տեղ աշխատանք գտնել, քան սեփական բիզնես հիմնելու մասին մտածել: 

Երևանի առևտրաարդյունաբերական պալատի հիմնական գործառույթը բիզնես միջավայրին աջակցելն է: Նրանք կազմակերպում են տարբեր միջոցառումներ բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար: Պալատի տնօրենի պաշտոնակատար Արտակ Միքայելյանը, խոսելով բիզնես միջավայրի խնդիրների մասին, նշեց, որ դրանք բավականին տարբեր են՝ կախված ոլորտներից և ծավալներից: Ինչ վերաբերում է գիտելիքին, ապա գլոբալիզացիայի պայմաններում բիզնես–ոլորտի մասին պրակտիկ գիտելիք ունենալն առաջնային խնդիր է դարձել:

«Ողջ աշխարհում ընդունված կարգ է, որ բիզնեսի ներկայացուցիչները պարբերաբար վերապատրաստումներ են անցնում, ծանոթանում են նորություններին: Դա վերաբերում է թե՛ բիզնեսում աշխատողներին, թե՛ մարկետոլոգներին, թե՛ իրավաբաններին, թե՛ մենեջերներին: Նրանք բոլորն էլ մշտապես վերապատրաստման կարիք ունեն: Դա նպաստում է բիզնեսի գրագետ ու ճիշտ առաջընթացին»,– ասաց Ա. Միքայելյանը: 

Ինչ վերաբերում է օրենսդրությանը, ապա այդ դաշտի կատարելագործումը նույնպես կարևոր է: Բայց պալատի տնօրենի պաշտոնակատարի կարծիքով, կան բազմաթիվ նրբություններ, որոնք պետք է անպայման հաշվի առնել: Օրինակ՝ խոշոր և մանր բիզնեսի ներկայացուցիչները պետք է ոչ թե նույն ապրանքից բերեն ու սկսեն իրար հետ «մրցակցել», այլ պետք է փնտրել ու գտնել այն սեգմենտը, որի պահանջարկը կա:

«Այսօր ողջ աշխարհում գլոբալիզացիայի պայմաններում ցորեն ցանողից մինչև ապրանքի վերջնական վաճառքի իրականացում նույն կազմակերպության միջոցով է իրականացվում: Եվ դա միայն Հայաստանին չի վերաբերում, այդ տենդենցը ողջ աշխարհում էլ կա: Դա է պատճառը, որ շատերը շուկայից դուրս են մնում: Այսինքն, բիզնես անելու ժամանակ ռիսկերը բիզնեսով զբաղվողի վրա է լինում, ուստի պետք է ռիսկերը ճիտ գնահատվեն և պարբերաբար բիզնեսում փոփոխություններ կատարվեն, որպեսզի մրցունակ մնան շուկայում»,– ասաց Ա. Միքայելյանը:

Բիզնեսով զբաղվելուց առաջ հարկավոր է նաև առաջարկի ու պահանջարկի ողջ շուկան ուսումնասիրել, ոչ թե գնալ այն ուղղությամբ, որոնք արդեն կայացած են կամ հայտնի են թե՛ ներսում, թե՛ դրսում: 

«Հայաստանն աշխարհում հայտնի է իր կոնյակով ու չրերով: Իսկ կան ոլորտներ, որոնք ընդունված կամ զարգացած չեն եղել Հայաստանում: Օրինակ՝ պարֆումերիայի ոլորտում, օծանելիքի արտադրությունը: Հիմա փոքր քայլերով այն սկսել է զարգանալ: Այլ ոլորտներ նույնպես կան, որոնք կարելի է զարգացնել, քանի որ պահանջարկի շուկան բավականին լայն հնարավորություններ է տալիս: Այսինքն շատ սեգմենտներ կան, որոնք բաց են և կարելի է զարգացնել»,– ասաց Ա. Միքայելյանը:

Միտք ունենալը մեկ բան է, իսկ դա ապրանքի վերածելն ու դրանից շահույթ ստանալը մեկ այլ բան: Ուստի Միքայել յանը խորհուրդ է տալիս, որ այս կամ այն բիզնեսը սկսելուց առաջ ճիշտ հաշվարկներ իրականացվեն, ոչ թե ծնված ցանկացած միտքն անմիջապես բիզնես դաշտ տանեն: «Ցանկացած բիզնեսի հիմքը ճիշտ մոդել կազմելն է և ուսումնասիրության շնորհիվ հասկանալը, թե արդյո՞ք այն կաշխատի, թե՞ ոչ: Դրա համար հարկավոր է դաշտն ուսումնասիրել, հաշվարկներ իրականացնել և այլն: Բիզնեսով պետք չէ զբաղվել ինքնանպատակ կերպով, այլ դրան պետք է գրագետ մոտենալ ու ճիշտ հետևությունների հանգել: Անցել են այն ժամանակները, որ եթե մի բան անցավ մտքով, ապա կարելի է դրանով հաջողության հասնել: Այսինքն, ներքին շուկայում աշխատելը մի խնդիր է, արտաքին շուկայում աշխատելը՝ մեկ այլ խնդիր: Այլ կերպ ասած՝ բիզնեսը ռիսկ է և, անկախ խաղի կանոններից, այս կամ այն ոլորտը կա՛մ զարգանում է, կա՛մ ոչ: Ինչ վերաբերում է օրենսդրությանը, ապա ասեմ, որ շատ երկրներ կան, որ ավելի կոշտ հարկային քաղաքականություն ունեն, սակայն այնտեղ նույնպես բիզնես է զարգանում: Կրկին գալիս ենք այն համոզման, որ բիզնեսում հաջողության հասնելու առաջին նախապայմանը կրթությունն է, ինչն էլ օգնում է, որ այն ճիշտ և գրագետ ձևով զարգանա»,– ասաց Ա. Միքայելյանը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular