ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախընտրական ռեբրենդի՞նգ, թե՞ խորքային վերափոխման փորձ. ՀՀԿ–ն` բարդ ընտրության առջև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին մամուլում ակտիվ շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ ՀՀԿ–ն ընտրություններին ընդառաջ իր նախընտրական ցուցակը համալրելու նպատակով բանակցում է Դավիթ Շահնազարյանի, Հրանտ Բագրատյանի և Վազգեն Մանուկյանի հետ և ոչ միայն: Ինչքանով են այս տեղեկությունները հավաստի, մենք, իհարկե, չենք կարող ասել, քանի դեռ որևէ պաշտոնական հավաստիացում կամ հերքում չկա: Սակայն, անկախ ամեն ինչից, այս տեղեկությունը ինքնին բնորոշում է նախկին իշխանության կուսակցության շուրջ տեղի ունեցող գործընթացը, որը այլ կերպ կարող ենք անվանել նախընտրական ռեբրենդինգ կամ խորքային վերափոխումների փորձ:

Հանրապետականների համար հիրավի դժվար ժամանակաշրջան է: Հեղափոխության բացասական էներգիայի ողջ չափաբաժինը ուղղված է հենց նրանց դեմ, և հատկապես ընտրությունների նախաշեմին այդ չափաբաժինն ինչ–որ կերպ թոթափելու խնդիր կա: Մյուս կողմից էլ, անկախ այն հանգամանքից՝ կա բացասական էներգիա, թե ոչ, կան օբյեկտիվ խնդիրներ ու մարտահրավերներ, որոնց առերեսվել է Հանրապետականը: Լինելով իշխանության կուսակցություն՝ Հանրապետականն այլ մոտիվացիա, այլ ներուժ, քան իշխանություն լինելը, ադմինիստրատիվ լծակներ ունենալը, չի ունեցել: Որոշակի գաղափարական առանցք, այդ առանցքի շուրջ հավաքված որոշակի անհատներ եղել են, բայց եղել են ներքին փոքրամասնության դերում: Հիմա, երբ իշխանությունն ու ադմինիստրատիվ լծակները չկան, չկա նաև ՀՀԿ–ն նախկին տեսքով: Ըստ այդմ, ՀՀԿ–ն խնդիր ունի հասկանալ իր ներկա ու ապագա տեսքն առանց իշխանության:

Հատկապես ընտրություններից մեկ ամիս առաջ այս նոր տեսքի մոդելավորման խնդիրը ավելի է բարդանում: Այսինքն, ՀՀԿ–ն մի կողմից պետք է առերեսվի օբյեկտիվ մարտահրավերներին, մյուս կողմից՝ խուսանավի կամ գոնե մեղմացնի հանրային բացասական ազդակներն իր ուղղությամբ: Միով բանիվ, ակնհայտ է, որ թե՛ քաղաքական օրինաչափությունից ելնելով, թե՛ ներկայիս իրավիճակը հաշվի առնելով՝ ՀՀԿ–ն միակն է, որ կամա թե ակամա կարող է լինել Փաշինյանի և նրա իշխանության միակ արմատական ընդդիմությունը: Գործընկերության, կոալիցիոն համագործակցության հեռանկարը իշխանությունների հետ ՀՀԿ–ի համար մշուշոտ է, մյուս կողմից էլ առկա է, այսպես ասած, անցյալի ցասումը, որը ՀՀԿ–ին կա՛մ կարող է մղել ընդդիմության դաշտ, կա՛մ կարող է մղել ավելի հեռու՝ քաղաքականությունից դուրս:

Ըստ այդմ, ակնհայտ է, որ եթե ՀՀԿ–ն որոշի մասնակցել ընտրություններին ու անցնի խորհրդարան, անկախ հավաքած տոկոսներից ու մանդատներից, լինելու է Փաշինյանի թիվ մեկ ընդդիմությունը: Հենց այստեղ է, որ խնդիրը դառնում է ավելի խորքային, վեր հանրային բացասական էներգիան շրջանցելու կամ մեղմացնելու նախընտրական իրավիճակային մարտահրավերից: Ենթադրենք ՀՀԿ–ին հաջողվեց այդ բացասական էներգիան մեղմացնել կամ այդ բացասական էներգիան օգտագործել ու կոնսոլիդացնել իշխանությունից դժգոհ խմբերի ու քաղաքացիների ձայները ու հայտնվել խորհրդարանում: Ո՞րն է լինելու ՀՀԿ–ի երկարաժամկետ առաքելությունը: Արդյո՞ք նրանք պատրաստվում են ի տարբերություն այլ ուժերի, որոնք դիրքավորվել են որպես Փաշինյանի աղքատ բարեկամներ ու «թիկունք պահողներ», դառնալ «թիկունքից խփողներ», ինքնանպատակ ու պատեհ–անպատեհ քննադատողներ՝ անցյալի ծանր հիշողությունների բեռը թոթափելու համար: Թե՞ ամեն դեպքում կա կամ կգտնվի այլ առանցք, այլ օրակարգ, որ բացի ընդդիմություն հանուն ընդդիմության լինելու կարգախոսից շանս կտա այդ կուսակցությանը վերափոխումների գնալ:

Մեծ հաշվով, ՀՀԿ–ն ունի բոլոր շանսերը՝ թե՛ վերափոխվելու, թե՛ ինքնանպատակ ընդդիմություն դառնալու, թե՛ ընդհանրապես քաղաքական ասպարեզը լքելու համար: Խնդիրն այն է, թե ինչպես նրանք կօգտագործեն իրենց ռեսուրսները ու հնարավորությունները, կառերեսվեն ու կհաղթահարեն կարճատև, իրավիճակային մարտահրավերները, թե կպատրաստվեն ավելի երկարատև պայքարի ու գործունեության:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular