ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե արագ չաշխատեցիր ու չշարժվեցիր, կկորչես

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իշխանափոխությունից հետո թեև կառավարությունը փոխեց ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական քաղաքականության վեկտորը և փորձեց ամեն ինչ անել ներդրողների համար գրավիչ միջավայր ձևավորելու համար, բայց այդ շղթայում, ցավոք, տեղի գիտնականների կողմից առաջարկված բիզնես–նախագծերը կրկին չարժանացան պատշաճ ուշադրության:

Ու թեև տարիներ շարունակ տեսականորեն «խրախուսվում» էին հայ գիտնականների կողմից մշակված նախագծերը, սակայն այդ խրախուսանքներն այդպես էլ չէին հատում բարի կամքի ու ցանկությունների կարմիր գիծը և չէին դառնում հստակ նախագծեր: Նման նախագծերը տեղում կյանքի կոչելու համար հստակ կամք էր հարկավոր, որն, ինչպես գիտենք, նախորդ իշխանությունների ժամանակ բացակայում էր:

Հիմա պատկերն այլ է: Երկրում իրավիճակ է փոխվել: Նոր կառավարությունն ամեն ինչ փորձում է անել, որ ոչ միայն Հայաստանի իմիջը բարձրանա միջազգային հարթակներում, այլև բիզնես դաշտը դառնա անվտանգ, գրավիչ ու մատչելի: Բայց, ինչպես երևում է, այս գործընթացից կրկին խաղից դուրս են մնացել այն հայ գիտնականները, ովքեր դեռ տարիներ առաջ իրենց միտքը նախագծի են վերածել, հեղինակային իրավունք ստացել ու անհամբեր սպասել են պետական աջակցության: Իսկ պետական աջակցությունը, ինչպես միշտ, սկզբում երկար հապաղում էր, հիմա էլ հապաղելու պատճառով ուշացել է: Այսօր արդեն, պարզվում է, հայ գիտնականների կողմից ստեղծված արժեքավոր նախագծերը մեկը մյուսի հետևից գնում են արտերկիր ու դառնում բավականին մեծ հեռանկար ունեցող շահավետ բիզնեսներ՝ օգուտ բերելով այլ պետությունների: 

Ստացվում է, որ երկիրը կորցնում է ոչ միայն գիտական մտքի շնորհիվ աշխարհում փայլելու եզակի հնարավորությունը, այլև հսկայական գումարներ: Կորցնում է նաև գիտնականին, քանի որ տեղին ու ժամանակին չի կարողացել կանգնել նրա կողքին:

Տեխնիկական գիտությունների դոկտոր, Երկրների հելիոֆիկացիայի նախագծի հեղինակ Վահան Համազասպյանն այդ գիտնականներից մեկն է: «Փաստն» ավելի վաղ ներկայացրել է նրա նախագծերը: Եվ հետաքրքիրն այն է, որ նա ոչ թե գումար էր խնդրում կառավարությունից, այլ ընդամենը աջակցություն՝ իր գյուտը մեր երկրում ներդնելու և այն ազգային ծրագիր դարձնելու համար: Բայց՝ ապարդյուն: Նրա բոլոր դիմումներն այդպես էլ մնացել են անարձագանք: Եվ հիմա, ինչպես ասում են, գնացքն արդեն մեկնել է, Համազասպյանի նախագիծն էլ հետը տարել է Ֆրանսիա:

1or.am-ի հետ զրույցում Վ.Համազասպյանը նշեց, որ իրենց խումբը սկսել է աշխատել արտերկրի հայ գործարարների հետ, ինչը կարելի է բավականին արդյունավետ և հեռանկարային համագործակցության սկիզբ համարել:

«Մեր ներկայացրած ծրագրի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է, չնայած մեր կառավարությունից որևէ արձագանք այդպես էլ չենք ստացել: Անկեղծ ասած, այլևս չենք էլ սպասում կառավարության արձագանքին: Կառավարության համար ռուսի ասած՝ «не до этого»: Տեխնիկան այնքան արագ է զարգանում, որ ամեն օրը կարևոր է, և մենք չենք կարող երկար սպասել, մինչև այս կամ այն հարցերը լուծվեն, նոր մեր ծրագրին անդրադառնան: Եթե կառավարությունները միայն մտածեն ընտրությունների, կուսակցությունների հաղթելու կամ պարտվելու մասին, այնքան հետ կմնանք աշխարհից, որ հնարավոր չէ նկարագրել»,– ասաց Վ. Համազասպյանը: Նա նաև նշեց, որ Կ. Կարապետյանի վարչապետության ժամանակ իր ներկայացրած նախագծին նույնիսկ խանգարել են, քանի որ նախկին վարչապետի տղան և փեսան՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը արևային կայանների բիզնեսով էին զբաղված:

«Նրանք «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերով էին գործ անում, իսկ մեր առաջարկն ավելի լուրջ և սկզբունքային նախագիծ է: Նոր կառավարությունից էլ ներկայացուցիչ եկավ, ասեց՝ գծագրերը տվեք, մենք գործարան կառուցենք, բայց ես բացատրեցի, որ նման ձևով չի լինի, սա հեղինակային գործ է, և եթե ցանկություն կա գործարան կառուցել, ապա պետք է մեզ հանձնարարեն՝ մենք կառուցենք: Նոր մարդիկ էլ նոր ձևով են մտածում, բայց այդպես էլ չի լինի: Սա մասնավոր գործ է, մեր գյուտն է, և հարկավոր է այնպես անել, որ թե՛ երկիրը շահի, թե՛ գիտնականը: Մենք չենք կարող մեր նախագիծը տալ որևէ մեկին, քանի որ դրա վրա մի ամբողջ թիմ է աշխատել: Նրանք ընտանիքներ, երեխաներ ունեն և պետք է կարողանան իրենց ստեղծածից եկամուտ ունենալ»,– ասաց Վ. Համազասպյանը:

Համազասպյանը նախորդ կառավարություններին առաջարկում էր նաև Հայաստանում արևային էներգիայով աշխատող սրճարանների ցանց կառուցել, ինչը նաև օրինակ կարող էր լինել այլ երկրների համար: Մշտապես նշում էր նաև, որ այլ երկրներից առաջարկներ շատ կան, բայց իր ստեղծած գյուտն ուզում էր իր հայրենիքում ներդնել: Հիմա արդեն երկար տարիների սպասումից հետո արտերկրի հայ գործարարի միջոցով գիտնականը սկսել է լայնածավալ նախագծեր իրականացնել:

«Մի նախագծով արևային էներգիայով աշխատող սրճարանների ցանց ենք կառուցելու, մյուսով՝ Մարսելի արևմտյան ափերի ջրերը պետք է տաքացնենք: Օվկիանոսային գոլֆստրիմ սառը հոսանքներն այդտեղով են անցնում: Դրա պատճառով ծովափի ջուրը շատ սառն է լինում և ափամերձ հատվածում հնարավոր չէ լողալ: Այդ տարածքում ջրավազաններ կառուցելու և այդ ջուրը տաքացնելու ծրագիր ենք իրականացնելու: Այնպես որ, մեր աշխատանքներն արագ տեմպերով առաջ են գնում, բայց ափսոս, որ մեր իշխանությունները չեն հասկանում, որ ժամանակակից արդյունաբերությունը արագ տեմպերով է զարգանում, և եթե արագ չաշխատեցիր ու չշարժվեցիր, կկորչես»,– ասաց Վ. Համազասպյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular