ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաժեշտ 6–րդ գումարման ԱԺ–ին. ինչպիսի՞ն էր այն ու ինչպիսի՞ն կլինեն հաջորդները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր մենք հրաժեշտ կտանք 6–րդ գումարման Ազգային ժողովին: Եթե, ինչպես պլանավորվում է, վարչապետի ընտրությունը հերթական անգամ չկայանա, ապա Ազգային ժողովն օրենքի ուժով կարձակվի: Չնայած այն հանգամանքին, որ 6–րդ գումարման ԱԺ–ն, ըստ Սահմանադրության, գործելու է մինչև 7–րդ գումարման ԱԺ ձևավորումը, բայց փաստացի 6–րդ գումարման Ազգային ժողովն այլևս պատմություն է: 

Ինչպիսի՞ն էր շուրջ մեկ տարվա կյանք ունեցող 6–րդ գումարման ԱԺ–ն: Ինչպե՞ս ենք մենք այն հիշելու, և, ըստ էության, ի՞նչ տվեց այն Հայաստանին: 6–րդ գումարման Ազգային ժողովը մեկ բառով կարելի է ձևակերպել ֆեյսբուքյան տերմինաբանությամբ՝ ֆեյք: Այս Ազգային ժողովը դարձավ խորհրդարանական համակարգի գերին, և ինչպես խորհրդարանական համակարգի անցմամբ իշխանության վերարտադրությունը երկարաձգելու փորձը ձախողվեց այս տարվա ապրիլ–մայիս ամիսներին, այդպես էլ ձախողվեց այդ վերարտադրության գործիք հանդիսացող Ազգային ժողովը:

Մեծ հաշվով, իհարկե, Հայաստանի նախորդ գումարման խորհրդարանները ևս մեծ ազդեցությամբ աչքի չեն ընկել, բայց ամեն դեպքում եղել են ավելի քաղաքական, շահերի բախման ավելի ակնհայտ դրսևորումներով հագեցած: Ցավալի է, սակայն, այլ բան, որ շատերի պատկերացմամբ՝ 7–րդ գումարման ԱԺ–ն իր նախորդին որակապես չի շրջանցելու: Ընդհանրապես ընդունված է համարել, որ հետհեղափոխական առաջին ընտրությունները միշտ կրում են հեղափոխության վստահության հանրաքվեի կարգավիճակ: Մանավանդ, եթե հաշվի առնենք հեղափոխական էյֆորիայի հանգամանքն ու այդ էյֆորիայի վճռորոշ դերակատարությունը ընտրության արդեն իսկ կանխորոշված արդյունքների վրա: Որակապես այլ խորհրդարան չենք ունենալու նաև այն պատճառով, որ պոտենցիալ մեծամասնությունը՝ իշխանության կուսակցությունը, մեծամասնություն լինելու է բացառապես մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կապիտալի հաշվին: Ամեն դեպքում ժամանակն է հրաժեշտ տալ 6–րդ գումարման խորհրդարանին և հույսով լցվել, որ եթե ոչ 7–րդ, ապա գոնե 8–րդ, 9–րդ ու հաջորդ գումարման խորհրդարանները իսկապես կլինեն ազդեցիկ ու արդյունավետ քաղաքական հարթակներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular