ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրական օրենսգրքերի սնանկությունն ու հայի էլեկտորալ վարքի առանձնահատկությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ազատություն» ռադիոկայանը Հայաստանի գյուղերից մեկում հարցում էր արել այն մասին, թե ում են պատրաստվում ընտրել գյուղացիներն առաջիկա ընտրություններում: Գյուղացիները պատասխանել էին, որ եթե առաջադրվի ծագումով իրենց գյուղից, հայտնի գործարարներից մեկի՝ երկար տարիների պատգամավոր եղբայրը, ապա կընտրեն իրեն, եթե չառաջադրվի, կընտրեն Նիկոլ Փաշինյանին: Հանրապետական կուսակցությանը գյուղացիները չեն ընտրի ոչ մի դեպքում: Հատուկ չենք նշում հայտնի գործարարի և գյուղի անունները, քանի որ այս դեպքում խնդիրը ոչ թե առանձին վերցրած դեպքն է, այլ այն ազդակները, այն պատկերը, որ մենք ստանում ենք այդ հարցումից: Հատկանշական է, որ հայտնի գործարարի ոչ պակաս հայտնի եղբայրը ՀՀԿ անդամ է, բայց նրան ընտրելով հանդերձ գյուղացիները ՀՀԿ–ին չեն ընտրի ոչ մի դեպքում: Թերևս գործ ունենք լակմուսի թղթի հետ, որն ամբողջովին արտահայտում է Հայաստանի քաղաքացիների մի ստվար հատվածի էլեկտորալ վարքը:

Իսկ այդ վարքն ունի բավական հետաքրքիր դրսևորումներ, հաճախ հակասական դրսևորումներ: Մի դեպքում Հայաստանի քաղաքացիներից շատերը պատրաստ են ընտրել իրենց համագյուղացուն, իրենց մարզում, տարածքում ազդեցիկ մեկին՝ անկախ նրա կուսակցական պատկանելությունից: Մյուս դեպքում պատրաստ են ընտրել այլ ընդդիմադիր կուսակցության համամասնական ցուցակ: Այլ կերպ ասած՝ կա էլեկտորալ վարքի երկու մոդել՝ տեղական–համայնական և համապետական: Առաջին վարքի թիրախում տեղական խնդիրներն են, երկրորդի թիրախում՝ համապետական, հայաստանյան ընդհանուր խնդիրները: Այդ է պատճառը, որ, օրինակ, բարեկարգ գյուղում ապրող մարդը, ով կոնկրետ իր գյուղից, գյուղապետից և նրա հովանավոր մեծահարուստ–պատգամավորից գոհ է, կարող է դժգոհ լինել երկրի նախագահից, վարչապետից, քանի որ իրենց գյուղից դուրս արդեն փոխվում է իր գոհունակության չափանիշները: Տարիներ շարունակ հայաստանցիների էլեկտորալ վարքի այս առանձնահատկությունները ենթարկվել են իշխանության մանիպուլ յացիաների: Մի դեպքում՝ մեծամասնականով հաղթելու պոտենցիալ ունեցող թեկնածուները ի սկզբանե ընդգրկվել են ՀՀԿ շարքեր: Մյուս դեպքում ներմուծվել է ռեյտինգային ընտրակարգը և տեղերում հեղինակություն ունեցողները ձայն են ապահովել հեղինակազրկված ՀՀԿ–ի համար: Ցավոք, բայց հիմա էլ, առաջարկված ու չընտրված նոր Ընտրական օրենսգրքով էլ առաջարկվում էր խնդիրը լուծել խիստ վիրաբուժական մոտեցմամբ: Կամ ավելի պարզ՝ առաջարկվում էր հրաժարվել էլեկտորալ վարքի լոկալ դրսևորման հնարավորությունից ու անցնել պարզ, բայց ըստ էության տոտալ համամասնական ընտրակարգի: 

Բոլոր դեպքերում էլ անտեսվել են հայաստանյան ընտրողների քաղաքական վարքն ու դրա առանձնահատկությունները ու առաջին պլան է մղվել տվյալ պահի իշխանության քաղաքական նպատակահարմարությունը: Խնդիրը, սակայն, ավելի խորքային է ու, ցավոք, բովանդակային քննարկման առարկա այդպես էլ չդարձավ, քանի որ քաղաքական ուժերը զբաղված էին բացառապես իրենց համառությունն ի ցույց դնելով: Արդյունքում ընտրությունների մենք գնում ենք հին ընտրական օրենսգրքով: Իսկ ամենացավալին այն է, որ թե գործող, թե չընդունված ընտրական օրենսգրքերի միջև, ըստ էության, որևէ դրական ընտրության հնարավորություն չկա: Առաջարկվողը որևէ կերպ չէր լուծում նախորդ օրենսգրքի ստեղծած խնդիրները, ավելին՝ իր հերթին ավելացնում էր նոր խնդիրներ՝ բացառապես երևանակենտրոն ու տոտալ կուսակցական համակարգեր ունենալու վտանգներով:

Բարեբախտաբար, քաղաքական այս շրջափուլում Ընտրական օրենսգրքի հարցն առկախվեց ու դեռևս ժամանակ կա իսկապես նոր ԸՕ ունենալու շուրջ մտածելու համար: Պարզապես այս անգամ պետք է առաջնորդվել արդեն հայաստանցիների քաղաքական մշակույթի, էլեկտորալ վարքի առանձնահատկությունները հաշվի առնելով: Նախկիններն այդ առանձնահատկությունը հաշվի էին առնում, բայց մանիպուլացնում էին դրանք, ներկաները պետք է ոչ թե շրջանցեն այդ առանձնահատկությունները, այլ հաշվի առնեն ու դրանց դրսևորման համար ստեղծեն իրավական և քաղաքական գործիքներ: Ու խնդիրը միայն այն չէ, որ էլեկտորալ վարքի լոկալ դրսևորումներն արտահայտվեն ընտրությունների միջոցով, խնդիրն այն է, որ արտահայտվելուց հետո էլ դրանք կարողանան ներդաշնակորեն ինտեգրվել քաղաքական կյանքին՝ չդառնալով մարգինալ, ինչպես նախկինում էր, երբ մեծամասնականով պատգամավոր դարձած եզակի ոչ օդիոզ դեմքեր որևէ օրենսդրական գործիքակազմ չունեին տեղերի խնդիրները համապետական քաղաքական հարթակներում լսելի ու լուծելի դարձնելու համար:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular