ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկ Մարությանը՝ հեղափոխական էյֆորիայի հարվածի տակ. սթափվելու ժամանակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպմանը նորանշանակ թաղապետին ներկայացնելիս՝ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր. «Մենք պարտադիր պետք է շնորհակալ լինենք նախորդ իշխանություններին՝ կատարված աշխատանքի համար, որովհետև, այո, մեծ աշխատանք է կատարվել: Միգուցե եղել են թերացումներ, բայց, միևնույն է, ծառայություն է մատուցվել բնակչությանն ու մեր քաղաքին, ինչի համար ես շատ շնորհակալ եմ»: Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում էլ նոր թաղապետին ներկայացնելիս Մարությանը շնորհակալություն էր հայտնել նախորդ թաղապետին ու թաղապետարանի աշխատակազմին կատարած աշխատանքի համար: Օրերս հայտնի դարձավ նաև, որ Մարությանը նախկին փոխքաղաքապետ Կամո Արեյանին առաջարկելու է իր խորհրդականի պաշտոնը: 

Հայկ Մարությանի այս հայտարարությունները հարուցել են հեղափոխության համակիրներից շատերի զայրույթը, և նախորդ օրերին այդ զայրույթը բավական հաճախ ու տհաճ կերպով դրսևորվում էր սոցիալական ցանցերում: Ինչ–որ առումով, իհարկե, կարելի է հասկանալ զայրույթի հիմքերը՝ հաշվի առնելով հեղափոխական էյֆորիան ու անցյալը մերժելու բավական մոդայիկ հռետորաբանությունը մեր օրերում: Բայց սրանով հանդերձ, Մարությանը փաստացի գործնականում անում է այն, ինչ քանիցս հայտարարվել է հեղափոխական իշխանության ու անձամբ Փաշինյանի կողմից, որ ոչ միայն վենդետա չի լինելու, ավելին, պրոֆեսիոնալ կադրերը շարունակելու են աշխատել, իսկ ինստիտուցիոնալ հիշողության բաղադրիչը ունենալու է էական նշանակություն:

Մարությանը, փաստացի, այդ բոլոր դիրքորոշումները իրականացնում է շատ կոնկրետ հայտարարությունների ու քայլերի տեսքով: Հասկանալի է, որ հեղափոխական հռետորաբանությունը՝ հեղափոխական հռետորաբանություն, բայց կան շատ կոնկրետ խնդիրներ, որոնք պետք է լուծել, իսկ դրանք լուծելու համար հինը բացառապես մերժելն ու զրոյից նորը կառուցելը առնվազն անարդյունավետ մոտեցում է: Ընդհանրապես, եթե փորձենք պարզ տարանջատում մտցնել, ապա Հայաստանում նորընտիր ու նորանշանակ պաշտոնյաները բաժանվում են երկու խմբի: Առաջին խմբում նրանք են, ովքեր պաշտոնավարման առաջին օրվանից սկսած հայտարարում են հինը մերժելու մասին, դիրքավորվում են որպես կոռուպցիայի դեմ պայքարի անխոնջ մարտիկներ, աջ ու ձախ սպառնում են քանդել «դժոխքն» ու «դրախտ» կառուցել: Եվ երկրորդ խմբի պաշտոնյաները, որոնք գալիս են նախ՝ իրենց ոլորտի առանձնահատկությունները հասկանալու, երկրորդ՝ իրենց առաքելությունն այդ պաշտոնում արձանագրելու հստակ գիտակցմամբ: Երկրորդ խմբի պաշտոնյաները ավելի քիչ են ու, ըստ էության, ավելի քիչ ծափերի են արժանանում, բայց արդյունավետության առումով ակնհայտորեն ավելի խոսուն ցուցանիշներ ունեն, քան առաջին խմբի պաշտոնյաները: 

Հայկ Մարությանը, որի քաղաքապետ լինելու կոմպետենտության հետ բազմաթիվ մտահոգություններ կային, ընդ որում նաև հեղափոխության համակիրների շրջանում, ըստ էության իր քայլերով ու հայտարարություններով հավակնում է լինել երկրորդ խմբի մեջ, ավելին՝ հավակնում է այլ ոլորտի մարդ լինելով՝ լինել քաղաքականապես ավելի հասուն, քան ի սկզբանե «քաղաքական գործչի» ամպլուայի մեջ մտածները: 

Որևէ կերպ չնսեմացնելով կոռուպցիայի դեմ պայքարը, նախորդ իշխանությունների մեծամասամբ անբարեխիղճ կառավարման հետևանքները վերացնելը, չենք կարող չնշել, որ միով բանիվ նոր իշխանություններին ժառանգություն է հասել կենսունակ քաղաքական ու պետական համակարգ: Այդ կենսունակությունն ապացուցվեց վերջին ամիսներին, երբ չնայած քաղաքական ցնցումներին, Հայաստանը տնտեսապես չցնցվեց, պետական ապարատը շարունակեց աշխատել նույն ռիթմով: Մարությանն, ըստ էության, պարզապես համարձակություն է ունենում այս ամենն արձանագրելու:

Միաժամանակ չենք կարող չնշել, որ Մարությանի հայտարարություններին հետևած տհաճ արձագանքները հետևանքն են այն քաղաքական հռետորաբանության, այն ժխտողական մոտեցման, որը գեներացվում է հենց հեղափոխության ճամբարից: Սա, ըստ էության, մի մեդալ է, որի երկրորդ, հակառակ երեսը նոր է սկսում դրսևորվել, երբ իրենք՝ հեղափոխականները, առերեսվելով կառավարման առանձնահատկությունների հետ՝ սկսում են հետ կանգնել ծայրահեղական հռետորաբանությունից, բայց իրենց աջակցողները դեռևս շարունակում են մնալ նույն տրամաբանության մեջ: Ժամանակն է, որ հենց ինքը՝ հեղափոխական իշխանությունը, հստակ մեսիջներով փորձի հեղափոխական էյֆորիայի չափաբաժինն իջեցնել, քանի որ եթե նախկինում այդ էյֆորիան գործիք էր ՀՀԿ–ին ու Սերժին մերժելու համար, ապա այժմ այդ գործիքը սկսել է աշխատել իրենց դեմ:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular