ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԲՀԿ-ն որևէ առնչություն չունի փողոցներ փակելու ակցիայի հետ. ցնդաբանությունը պետք է ունենա որոշակի սահմաններ». Իվետա Տոնոյան. 168.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որևէ առնչություն չունի փողոցներ փակելու ակցիայի հետ, ցնդաբանությունը պետք է ունենա որոշակի սահմաններ, փորձել այս ակցիան, որի մասին տեղեկացել եմ համացանցից, ինչ-որ ձևով կապել ԲՀԿ-ի հետ, ուղղակի դուրս է ողջամտության բոլոր սահմաններից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով համացանցում հայտնված այն նամակագրությանը, որտեղ մի շարք անձինք գրառումներ էին կատարել մարդիկ հավաքագրելու և գումարով փողոցներ փակելու շուրջ և այս ամենը վերագրել էին ԲՀԿ-ին։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ  ըստ նամակագրության՝ նրանք, ովքեր կես ժամով կփակեին փողոց, դրա դիմաց կստանային 1000 դրամ։ Նաև նշվում էր, որ նման ակցիա իրականացնողը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որն այդ քայլին գնում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար, որի մասին, սակայն, տեղյակ չէ Ն. Փաշինյանը։

Իվետա Տոնոյանի խոսքով՝ նվազագույն ջանքի դեպքում հնարավոր կլինի կարճ ժամանակահատվածում պարզել, թե ովքեր են այդ նախաձեռնության հեղինակները, որտեղից են առաջանում ֆինանսավորման աղբյուրները։

«Հեշտությամբ հնարավոր է պարզել նաև այն մարդկանց, ովքեր հետևողականորեն փորձում են այդ նախաձեռնությունը կապել ԲՀԿ-ի հետ։ Կրկնում եմ՝ ողջամտության սահմաններից դուրս է այս նախաձեռնությունը ԲՀԿ-ի հետ կապելու ջանքերը»,- շեշտեց Ի. Տոնոյանը։

Հարցին՝ եթե ԲՀԿ-ն ակցիայի հետ որևէ առնչություն չունի, այդ դեպքում ինչո՞ւ են նշում կուսակցության անունը, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք եղել են և ապագայում կլինեն՝ միտված ցեխ շպրտելու ԲՀԿ-ի հեղինակության վրա, հայտարարում եմ, որ ավելորդ ջանք ու եռանդ չթափեն այդ ուղղությամբ, միևնույն է՝ դրանք դատապարտված են լինելու անհաջողության։ Ամեն ինչ առավել քան ցայտուն է, բոլորի համար էլ այդ ամենը տեսանելի է, դրանք պարզապես հուսահատ ճիգեր են, ոչ ավելին»։

Նշենք, որ այս ակցիայի հետ կապված շրջանառվում էր նաև «Ռեֆորմիստներ» կուսակցության անունը, 168.am-ն այս կուսակցությունից նույնպես ստացել է պարզաբանում։

Զվարթ Խաչատրյան

Աղբյուր` Փաստինֆո

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular