ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՛վ անցյալ ունենք, և՛ ասելիք. սա է մեր առավելությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության առաջնորդ Վազգեն Սաֆարյանը թեև հույս ուներ, որ նոր Ընտրական օրեսգիրքը կընդունվի և կուսակցությունների համար ավելի շահեկան պայմաններ կստեղծվեն ընտրություններին մասնակցելու համար, սակայն իրենց սպասումները նույնպես չարդարացան: Ուստի այս պայմաններում կուսակցությունում քննարկվող թիվ մեկ հարցը՝ ո՞ւմ հետ և ի՞նչ ձևաչափով մասնակցելն է առաջնայինը դարձել: 

«Ցանկություն ունենք մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բայց մեզ համար ավելի շահեկան կլիներ, եթե ընտրություններն անցկացվեին զուտ կուսակցական ցուցակներով և բացառվեր ռեյտինգային համակարգը: Փաստորեն այն չի փոխվելու, և արտահերթ ընտրություններն անցկացվելու են հին օրենսգրքով, և մենք պետք է փորձենք այս պայմաններում հանդես գալ»,– ասաց Վ. Սաֆարյանը: 

Կուսակցության ղեկավարի խոսքով՝ իրենց շանսերն ավելի մեծ կլինեին, եթե իջեցվեր և՛ գրավի չափը, և՛ անցողիկ շեմը: Նախորդ ընտրություններից 15 օր առաջ «Գելափի» հարցման տվյալներով, իրենք մոտ 3 % ձայն հավաքելու հնարավորություն են ունեցել:

Ընտրության օրն անցկացված «էքզիթ–փոլի» տվյալներով, կուսակցության վարկանիշը թեև նվազել է, սակայն կազմել է 2 %, ինչը, ըստ Սաֆարյանի, նույնպես վատ ցուցանիշ չէ:

«Նախորդ ընտրության օրը 30 հազար մարդու շրջանում էր անցկացվել «էքզիթ– փոլը», բայց արդյունքները խեղաթյուրվեցին, և ունեցանք այն, ինչ ունեցանք: Ընտրություններից հետո մեր հավաքած ձայները 0,75 % էին գրել: Այսինքն՝ արդյունքները խեղաթյուրվել էին: Չնայած մենք «Գելափի» տվյաներին էլ էինք դեմ, քանի որ մենք բոլոր մարզերում էլ ունենք շրջանային կառույցներ, կուսակիցներ, համախոհներ: Այնպես որ ձայներ ստանալու հարցում մենք խնդիր չենք տեսնում: Ուզում ենք հավատալ, որ իշխանությունները կկազմակերպեն թափանցիկ և արդար ընտրություններ: Այսինքն՝ առանց ընտրակաշառքի ընտրություններ կունենանք: Եվ այս պարագայում ակնկալում ենք, որ կարող ենք բավականին ձայներ ստանալ և հաջողություն ունենալ»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Դաշինք կազմել–չկազմելու հարցը դեռ քննարկման փուլում է: Կուսակցության առաջնորդն ավելի հակված է առանց կոալիցիա կազմելու մասնակցել ընտրության: Բայց եթե լինեն ուժեր, որոնք կցանկանան միավորվել, ապա կմտածեն: Մեկ բան հստակ է, որ ո՛չ կոալիցիա կազմելը, ո՛չ էլ խորհրդարանում հայտնվելը կոմունիստների համար ինքնանպատակ հարց չէ: 

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ուժեր ցանկություն կունենան միավորվելու: Եվ եթե այդ համախմբումը ձայների էական ավելացման կարող է հանգեցնել, ապա այդ դեպքում, բնականաբար կարող ենք դաշինքով գնալ ընտրությունների: Իսկ եթե այս ուժերն իրենց կշռով այնքան էլ ազդեցիկ չլինեն, ապա նման ուժերի հետ դաշինք կազմելու իմաստ չի լինի»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության առաջնորդն այնքան էլ համաձայն չէ այս օրերին քաղաքագիտական շրջանակների կողմից հնչեցվող դիտարկումների հետ: Վ.Սաֆարյանի կարծիքով, դժվար է իմանալ, թե հաջորդ խորհրդարանում ո՞ր ուժերի ներկայացված լինելու հավանականությունն է ավելի մեծ: Այդ առումով կոմունիստներն իրենց մոտեցումներն ու գաղափարախոսությունն ունեն և առաջնորդվում են այդ հստակ գաղափարներով, ինչը կիսողներն, ըստ կուսակցության առաջնորդի, այնքան էլ քիչ չեն: «Մենք գաղափարական կուսակցություն ենք, և մենք ունենք անցյալ: Մեր անցյալը հայ ժողովրդի անցած 5000 տարվա պատմության լավագույն ժամանակներ են՝ Խորհրդային Հայաստանի 70 տարիները: Եվ մենք դա ենք ի ցույց դնելու՝ մեր ժողովրդի կրթության, առողջապահության, սոցիալական, տնտեսական ոլորտներում ձեռք բերված արդյունքները, և պայքարելու ենք այդ ամենը օրենսդրական նորմերի վերածելով, այսօր նույնպես հանրային կյանքում ներդնելով: Եվ եթե մեր ժողովուրդը կցանկանա հանրային կյանքում տեսնել այդ դրույթները որպես օրենքով ամրագրված նորմեր, ապա կգա, մեզ կընտրի: Եթե ոչ, ապա դա արդեն ժողովրդի որոշելու խնդիրն է: Ի տարբերություն այլ կուսակցությունների, մենք ունենք անցյալ և ասելիք: Եվ սա է մեր առավելությունը»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular