ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բուռն քննարկում է եղել. ԱԺ հանձնաժողովը փակ նիստում միաձայն հավանություն տվեց համաներման մասին նախագծին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 30-ի երեկոյան արտահերթ նիստում փակ ռեժիմով քննարկել և միաձայն հավանության է արժանացրել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ մի շարք առաջարկներ հանձնաժողովում քննարկվել եւ ընդունվել են: Նրա խոսքով, բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն էլ ակտիվ են եղել, առաջարկներ են ներկայացրել, որոնց մի մասն ընդունվել է, մյուս մասն էլ քննարկման փուլում է լինելու ԱԺ նիստում քննարկման ժամանակ. «Նկատի ունեցեք, որ առաջին ընթերցումից հետո մեր հանձնաժողովը էլի նիստ ունի եւ շատ հարցեր, որոնք հնչում են հանրության մեջ նաեւ ԱԺ այս հանձնաժողովում, դեռեւս քննարկվել է առաջինից երկրորդ ընթերցման միջակայքում»,-ընդգծեց Կոստանյանը:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ համաներման նախագիծն ԱԺ կայքում տեղադրելը խախտում է: Այս առնչությամբ Գեւորգ Կոստանյանն արդեն նիստից հետո լրագրողներին ասաց. «Չեմ կարող պատասխանել, թե ինչու է տեղադրված ԱԺ կայքում, համենայն դեպս դա անթույլատրելի է համակարգային տեսանկյունից, հրապարակումը հանգեցնում է բազմաթիվ խնդիրների, որոնք չպետք է առաջանան այս հարցի քննարկման ընթացքում»:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու է համաներում հայտարարելու օրենքի նախագիծը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular