ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անորոշ վիճակ ՔՊ-ի Նոյեմբերյանի գրասենյակում. Թիմը հրաժարվում է աջակցել կուսակցությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի ՔՊ գրասենյակի ղեկավար Սուրեն Անանյանը հրաժարական է ներկայացրել: Նա այսօր որոշման մասին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով.

Ընկերնե՛ր, 
Տարիներ շարունակ լինելով արդար, հզոր և մերիտոկրատական պետության և արժանապատիվ հասարակություն կերտելու գաղափարի կրող, այդ գաղափարի իրականացման համար ցուցաբերելով քաղաքացիական վարքագիծ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մշտապես մասնակցել եմ քաղաքացիական անհնազանդության, արդարացի բողոքի բարձրաձայնմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին, երբ եղել եմ վստահ, որ դրանով կարող եմ օգտական լինել պետությանը: Թավշյա հեղափոխության օրերին միլիոնավորների հետ մեկտեղ հպարտությամբ մասնակցել եմ մեր երազած երկիրը կերտելու հեռանկարային գործին: Իսկ այս գործը շարունակական է, անդադար և պահանջում է պայքար: Իհարկե, պայքարն ավելի արդյունավետ է լինում, երբ այն ընթանում է քաղաքական դաշտում՝ քաղաքական ինստիտուտների միջոցով: Սա էր պատճառը, որ որոշեցի անդամակցել հեղափոխության մեջ ներդրում ունեցող քաղաքական ուժին (ՔՊ): Սակայն ժամանակը ցույց տվեց, որ ինչպես հեղափոխության ժամանակ էր ասվում՝ <<ԱՅՍ ՊԱՅՔԱՐԸ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ՉԷ, ԱՅՍ ՊԱՅՔԱՐԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ Է>>: 
Տեղեկացնում եմ, որ ես դադարեցնում եմ կուսակցական աշխատանքս՝ հաշվի առնելով նաև տեղական նշանակության կազմակերպչական հարցերում առկա որոշ՝ իմ անդամակցության հետ անհամատեղելի տարաձայնությունները: Սակայն դա չի՛ նշանակում, որ դադարեցնում եմ պայքարս հանուն վերը նշված գաղափարների, որոնց կրողը կլինեմ մշտապես: Թերևս, ինձ համար առաջնային է ՔԱՂԱՔԱՑԻ կերտելը՝ որպես հզոր պետության հիմնասյուն: Այդ իսկ պատճառով այս ժամանակահատվածում ես իմ գործունեությունը կշարունակեմ կուսակցական ձևաչափից դուրս:
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր այս կարճ ժամանակում Նոյեմբերյանի և շրջակա մյուս համայնքներում համախմբվեցին և սատար կանգնեցին մեր ընդհանուր գործին՝ ձևավորելով լավ մարդկանց թիմ, ովքեր աշխատում են ոչ թե ինչ-որ բան տանելու, այլ ինչ-որ օգուտ տալու համար: Վստահ եմ, որ բոլորիս համար առաջնային պետք է լինեն ոչ թե իշխանական նկրտումները, անձնական հավակնությունները, նեղ թայֆայական շահերը և մարտնչող տգիտությունը, այլ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԻԴԵԱԼՆԵՐԸ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular