ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աջ ղեկի խնդիրը». Հայ պաշտոնյաները պատրա՞ստ են հանուն սկզբունքի զոհել անվտանգությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի կողմ թողնելով աղբի, վատ ճանապարհների, բարձր գների խնդիրները՝ Հայաստանում բուռն կերպով շարունակում են «լուծել» արհեստականորեն ստեղծված «աջ ղեկով մեքենաների» խնդիրը։

Հիշեցնենք, որ տարվա սկզբին երկրի իշխանությունները փորձում էին արգելել աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը։

Շահագործումը, նկատի ունենալով պարզորոշ հակասահմանադրական մտադրությունները, արգելել չհաջողվեց, իսկ ահա ներկման արգելք սահմանվեց մինչեւ հոկտեմբերի 1-ը, ընդ որում՝ նախապես հայտարարվել էր, որ արգելքն անժամկետ կերկարաձգվի։ Նույնիսկ զվարճալի է, որ իշխանությունները փորձ էին անում աջ ղեկով մեքենաների անօրինականության մասին հայտարարություններ տարածել, այդպիսով քաղաքացիների վրա դնելով ժամանակին չընդունված արգելքի պատասխանատվությունը՝ մոռանալով, որ օրենքը հետադարձ ուժ չունի։

Որոշումը վրդովմունք առաջացրեց։ Չնայած արգելքին՝ հոկտեմբերի 1–ին պարզվեց, որ հենց Վրաստանի սահմանին  աջ ղեկով մեքենաների մեծ քանակություն է կուտակվել, որոնց սեփականատերերը հնարավորություն չեն ունեցել ներկրել Հայաստան։

Հետաքրքիր է, որ ներկրման «խնդիրը» առաջացել է հենց հոկտեմբերի 1-ին, իսկ ահա ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում ոչ ոք այդ հարցը չի բարձրացրել։ Կարելի է եզրակացնել, որ որոշ ներկրողներ եւ մասնավոր անձինք հույսը դնելով, որ երկրում իրավիճակ է փոխվել,  որոշել են ռիսկի դիմել եւ աջ ղեկով մեքենաներ պատվիրել ու հայտնվել են տխուր վիճակում։

Գործող իշխանությունները աջ ղեկով մեքենաների հարցում նույն դիրքորոշումն ունեն, ինչ նախորդները, նույնիսկ որոշել են ավելի հեռուն գնալ։ Տրանսպորտի նախարարության եւ ոստիկանության փաստարկները եւս չեն փոխվել՝ աջ ղեկով մեքենաները նախատեսված չեն աջակողմյան երթեւեկությամբ ճանապարհների համար եւ այդ պատճառով վտանգավոր են։  

Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը նույնիսկ «Աջ ղեկ» նախաձեռնության ակտիվիստների հետ հանդիպմանը տխրահռչակ հայտարարություն արեց, ասելով, որ «ես կամիկաձե չեմ, որ աջ ղեկով մեքենա նստեմ»։

Իրենց կարծիքը փաստերով հաստատել պաշտոնյաները չեն կարող վիճակագրության բացակայության պատճառով։ Չէ՞ որ պնդելու համար, որ աջ ղեկով մեքենաները վտանգավոր են, պետք է ՃՏՊ–ների վիճակագրություն, որտեղ վթարի պատճառը նշված կլինի՝ աջ ղեկ։ Այդպիսի փորձաքննություններ պարզապես չեն իրականացվում եւ վիճակագրություն չկա։ Սակայն սա չի խանգարում պաշտոնյաներին իրենց գիծն առաջ տանել։

Հենց այս կարծիքը հիմք ծառայեց մի քանի ամիս առաջ մեքենաների անսարքության ցուցակում «աջ ղեկ» դրույթը ներառելու համար։ Այսինքն՝ Հայաստանում աջ ղեկը վերցրել եւ հավասարեցրել են մեքենայի անսարքությանը։

Ավելին, ինչպես նախորդ իշխանություններն, այնպես էլ ներկա իշխանությունները վկայակոչում են Մաքսային միության եւ ԵՏՄ սահմանած աջ ղեկի արգելքը։ Որքան էլ տխուր է սա փաստել, բայց ստացվում է, որ կամ իշխանությունները կոմպետենտ չեն, կամ գիտակցաբար հասարակությանը մոլորության մեջ են դնում։ Չկա նման արգելք։ Իսկ ահա այնպիսի ապրանքների ներկրման արգելք, որոնք սպառնում ենք քաղաքացիների կյանքին եւ առողջությանը, կա (հենց այդ նպատակով էլ աջ ղեկը ներառվեց մեքենաների անսարքության ցուցակում)։

Վրաստանում աջ ղեկային կառավարման համակարգով շուրջ 3000 մեքենա է կուտակվել, որոնց տերերը ոչ մի կերպ չեն կարող դրանք ներկրել Հայաստան, արդեն մի քանի հանդիպում է կայացել Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ։

Տրանսպորտի նախարարությունում հերթական, սակայն, ըստ երեւույթին, ոչ վերջին հանդիպմանը «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները առաջարկեցին հանել աջ ղեկը անսարքության ցուցակից։

Մյուս առաջարկը, սակայն, աբսուրդի ժանրից է՝ սահմանին ղեկը փոխել աջից ձախ, ապա եթե մեքենան գնվել է ԵՏՄ երկրներում վաճառքի համար (մեզ փորձում են համոզել, որ ԵՏՄ երկրներում աջ ղեկի արգելք է գործում) ցանկության դեպքում ղեկը կրկին տեղափոխել՝ դարձնելով աջակողմյան։

Իսկ թե ինչի կարող է հանգեցնել մեքենայի կոնստրուկցիայի այսպիսի երկակի «վիրաբուժական միջամտությունը», նույնիսկ սարսափելի է պատկերացնել։ Այն դեպքում, եթե մեքենան մնա Հայաստանում, այն կարելի կլինի «վերաձեւափոխել»  տարվա ընթացքում եւ ապա կրկին գրանցել։

Ավելի վաղ առաջարկ է եղել թույլ տալ «մասեր» ներկրել։

Փաստացի, խոսքը սղոցված մեքենաների ներկրման մասին է, որոնք հետագայում կարելի կլինի զոդել եւ...հայտնի են Ռուսաստանում այսպիսի մեքենաների մասնակցությամբ  դժբախտ պատահարները։ Իհարկե, ներկրողները կձգտեն նվազագույնի հասցնել վնասները։

Հարցն այն է, թե կհամաձայնի արդյոք կառավարությունը վտանգավոր հետեւանքներով հղի այդ առաջարկների հետ։ Ավելի հեշտ չէ՞ թույլատրել ներկրել մեքենաների վերջին խմբաքանակը, քան վտանգի տակ դնել հազարավոր կյանքեր, թե՞ պաշտոնյաների սկզբունքներն ավելի թանկ են, քան անվտանգությունը։

Վերջում նշենք, որ Հայաստանում գրանցված մեքենաների մոտ կես միլիոնից առնվազն 10 տոկոսը աջ ղեկով մեքենաներն են։ Եվ ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում ոչ թե աջ ղեկով մեքենաները, «ճապոնականներն» ու «ամերիկականները», այլ երթեւեկության բոլոր հնարավոր կանոնները անտեսելը։ Եվ անհանգստության առիթ պետք է լինեն ոչ թե քչաթիվ աջ ղեկով մեքենաները, այլ վերջին կես տարում ՃՏՊ–նրի աննախադեպ աճը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular