ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ամեն ինչ այդքան լավ էր, ինչո՞ւ էր ամեն ինչ այդքան վատ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտպանության նախկին նախարար, երկար տարիներ երկրորդ և երրորդ նախագահների աշխատակազմում աշխատած, ըստ էության, ՀՀԿ–ի առանցքային դեմքերից մեկը՝ Վիգեն Սարգսյանը, օրերս ծավալուն գրառում էր կատարել Ֆեյսբուքում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության վարած արտաքին քաղաքականությանը: Գրառման առիթը ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցն ու հայտարարություններն էին, իսկ գրառման բովանդակության մեխը այդ այցը, հայտարարությունները, դրանց հայաստանյան իշխանությունների հնչեցրած պատասխանները:

Այն, որ Վիգեն Սարգսյանը բավական փորձառու մարդ է քաղաքականության մեջ և ի վիճակի է հնարավորինս հիմնավորված, փաստարկված ձևակերպել իր մտքերը, որևէ կասկած չկա: Դա ակնհայտ դարձավ նաև այդ գրառմամբ և դրան ի պատասխան հնչած, մեծամասամբ էմոցիոնալ ու անբովանդակ հակադարձումների համեմատությամբ: Սակայն խնդիրն այն չէ, որ առանձին վերցրած մեկ թեմայի շուրջ Վիգեն Սարգսյանի մտքերը կարող են ավելի փաստարկված լինել, քան դրանց արձագանքները իշխանության միջանցքներից: Խնդիրն այն է, որ Վիգեն Սարգսյանի՝ նոր իշխանության հասցեին հնչեցրած, միգուցեև փաստարկված քննադատություններից ու հին իշխանության վարած արդյունավետ քաղաքականության մասին մտքերից հետո պարզ հարց է ծագում՝ եթե ամեն ինչ այդքան լավ էր, պարոն Սարգսյան, ինչո՞ւ էր ամեն ինչ այդքան վատ: Կամ այլ կերպ ասած՝ եթե ամեն ինչ այդքան լավ էր, Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունն այդքան լավ էր, ընդհանրապես առաջ ամեն ինչ լավ էր, այդ ինչպե՞ս, որտեղի՞ց առաջացավ հեղափոխության պահանջարկը, ինչպե՞ս փլվեց ՀՀԿ–ն ու մինչև հիմա չի կարողանում ոտքի կանգնել:

Քաղաքականությունը ամբողջական պրոցես է: Գուցե առանձին դրվագներով նախորդ իշխանությունն ունի արված գործեր, որոնք կարող է ներկայացնել որպես օրինակելի ու դրանք հակադրել նոր իշխանությանը: Բայց դրանք կլինեն դրվագներ, գուցե շատ, գուցե քիչ, բայց դրվագներ, որոնցից ամբողջական պատկեր հավաքել հնարավոր չի լինի: Իսկ ամբողջական պատկերը, ամբողջական գործընթացը նախորդ իշխանությունը տանուլ է տվել, և այս փաստի հետ պետք է համակերպվել, ընդ որում, ինչքան շուտ ՀՀԿ–ն համակերպվի սրա հետ, այդքան լավ իր համար:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular