ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանից միշտ սպասելի է որևէ կեղտոտ ու նենգ քայլ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ օպերատիվ կապը գործում է ամենօրյա ռեժիմով: Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովից հետո կար պայմանավորվածություն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կապ հաստատելու մասին:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն, անդրադառնալով այդ կապին, 1or.am-ի հետ զրույցում նախ ընդգծեց. «Այն, որ այդ կապը վերականգնվում է, այս պահի դրությամբ, իհարկե, դրական է գնահատվում: Այն թույլ է տալիս երկու կողմերից՝ և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից ավելի օպերատիվ ձևով արձագանքել իրադարձություններին: Այն դեռևս դրական է ազդում տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման վրա՝ կտրուկ նվազել են հրադադարի ռեժիմի խախտումները: Այնուամենայնիվ, պետք է միշտ հաշվի առնել, թե ինչպիսի երկիր է Ադրբեջանը. այդ երկիրը կարող է անսպասելի որևէ պահի նենգ ու կեղտոտ ձևով մի քայլ կատարել ու խախտել բոլոր՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր պայմանավորվածությունները: Եվ այս գործընթացի էֆեկտիվությունը պետք է դիտարկել ավելի երկար ժամանակահատվածի կտրվածքով: Իհարկե, գիտենք, թե Ադրբեջանն ինչպիսի երկիր է, բայց եթե հնարավորություն կա նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով հասնել խաղաղությունը և կայունությունն ապրապնդելուն, պետք է անել դա: Այդուհանդերձ, պետք է միշտ հիշել, թե ինչ երկիր է Ադրբեջանը»

Դավիթ Բաբայանն ընդգծեց՝ կողմերի միջև ինչ–որ մի ձևով կապ հաստատելու հնարավորություն նույնիսկ պատերազմի տարիներին է եղել: «Ադրբեջանի նախագահականից, ՊՆ–ից բազմիցս եղել է, որ զինադադարի ռեժիմի հաստատման կամ այլ խնդիրների շուրջ կապվել են անգամ Արցախի իշխանությունների հետ: Երկար տարիներ եղել է կապ սահմանում տեղակայված ստորաբաժանումների հրամանատարների միջև: Հիմա պաշտոնական Ստեփանակերտն անընդհատ կրկնում է, որ այդ կապը պետք է վերականգնվի, որովհետև այն շատ կարևոր է զինադադարի ռեժիմը պահպանելու, խախտումներին օպերատիվ արձագանքելու համար, բայց Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո այդ բոլոր խողովակները փակվեցին: Մենք հենց այդ առումով ենք միշտ ասում, որ պետք է հրամանատարների միջև կապը ևս վերականգնվի, որովհետև այն ժամանակին էֆեկտիվ է եղել: Բայց հիմա բոլոր խողովակները փակ են: Հրամանատարների մասով նոր բան չկա, Ադրբեջանն առայժմ դեմ է արտահայտվում այդ կապի վերականգնմանը: Դեռ միայն ղեկավարների մակարդակով է այդ կապը: Հիմա եթե ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև առկա կապ կա, վատ չէ: Բայց մեծ հույսեր կապել, թե Ադրբեջանն այն երկիրն է, որը պատրաստ է քաղաքակիրթ ձևով ինչ–որ քայլեր կատարել, այդպես չէ»,–ասաց նա՝ ընդգծելով, որ նրանք իրենց հայտարարություններով շարունակում են գործընթացին մոտենալ նախկինում ընտրված մարտավարությամբ՝ «նույն ահաբեկչական ձևով»: 

Դավիթ Բաբայանի հետ զրույցում անդրադարձանք նաև ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցին՝ հատկապես ԱՄՆ–ից սպառազինություն գնելու Հայաստանին ուղղված առաջարկին: 

«Այստեղ մի շարք խնդիրներ կան: Մի կողմից պարզ է, որ զենքի առևտուրը նաև մեծ բիզնես է: Բազմիցս է խոսվել այդ մասին: Ոմանք վատ էին արձագանքում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելուն և այլն, և այլն: Մենք ասում էինք, որ այս ամենին, իհարկե, բացասական են վերաբերվում, որովհետև Ադրբեջանի նման ահաբեկչական երկրին ընդհանրապես չի կարելի զենք վաճառել, որովհետև նույն զենքը մի օր էլ օգտագործվելու է նույն ԱՄՆ–ի կամ մյուս երկրների դեմ: Օրինակ է Սիրիան, ուր կան շատ ադրբեջանական ջոկատներ, որոնք ամենադաժան խմբավորումներն են»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Դավիթ Բաբայանը նշեց, որ Բոլթոնը բացեիբաց հայտարարում է, որ ԱՄՆ–ն և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին պատրաստակամ է զենք վաճառել: Բայց մյուս կողմից, ըստ մեր զրուցակցի, մտահոգիչ է «907» բանաձևի հնարավոր չեղարկումը: Բոլթոնը տարածաշրջանային այցի ժամանակ չէր բացառել այդ հանգամանքը: 

907–րդ բանաձևը ամերիկյան վարչակազմին արգելում է պետական մակարդակով օգնություն տրամադրել Բաքվին՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը: Տարիներ շարունակ ադրբեջանական դիվանագիտությունը փորձում է այնպես անել, որ 907–րդ լրացումը չեղարկվի:

«Շատ մտահոգիչ էր դա: Ադրբեջանի՝ այդ ահաբեկչական երկրի նկատմամբ այս արգելքը այս ընթացքում իր էֆեկտիվությունն, այո, կորցրել է, բայց, այնուամենայնիվ, բարոյական տեսակետից շատ կարևոր է եղել այդ բանաձևի առկայությունը»,–շեշտեց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, երբ զենք են մատակարարում հատկապես համանախագահող երկրները, կամ եթե կա նման ցանկություն, որն այս դեպքում ունի ԱՄՆ–ն, պետք է հասկանալ հետևյալը. «Հավասարակշռությունը պետք է պահպանվի և այդ զենքը չպետք է օգտագործվի ապակայունացման համար: Ինչպես է դա արվելու՝ ցույց կտա ժամանակը, բայց տվ յալ դեպքում շատ ավելի կարևոր է այն, որ եթե կա նման ցանկություն, չպետք է չեղյալ հայտարարել այնպիսի բանաձևեր, որոնք զսպում էին Ադրբեջանի հետ փոխգործակցությունը: Ընդհակառակը, պետք է այլ մեխանիզմներ ևս գործարկվեին: Բայց այստեղ մեր մասով աշխատանքի լայն դաշտ կա՝ հատկապես Սփյուռքի կառույցների կողմից: Մենք ի վիճակի կլինենք դիմադրելու, դիմակայելու բոլոր դժվարություններին, եթե լինենք միասնական և ամեն ինչ անենք մեր շահերի ներքո»:

Նշվածներին Դավիթ Բաբայանն ավելացրեց նաև համապատասխան արտաքին քաղաքականություն վարելու կարևորությունը ու հավելեց. «Պարզ է, որ աշխարհաքաղաքական հարաբերությունները, մրցակցությունը տարածաշրջանում ավելի է թեժանալու նաև Իրանի մասով, բայց, այնուամենայնիվ, պետք է պարզապես այս ամենը հաշվի առնվի և վարենք համապատասխան հավասարակշռված քաղաքականություն: Թեև կան նոր մարտահրավերներ, բայց կա նաև այդ մարտահրավերներին էֆեկտիվորեն առերեսվելու հնարավորություն: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք մենք կարողանում այդ ամենն օգտագործել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular