ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա ոչ այլ ինչ է, քան քննադատական խոսքը լռեցնելու փորձ․ Ռուբեն Մելիքյանը՝ ՀՀ նոր իշխանության գաղափարակիրներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանութան նախկին նախարար Վիգեն Սարգսյանի շատ հարցադրումներ իմ մոտ էլ էին առաջացել, եւ ես սպասում էի հետաքրքիր բովանդակային բանավեճի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝  անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի վարած արտաքին քաղաքականության շուրջ Վիգեն Սարգսյանի քննադատությանը։

Ռուբեն Մելիքյանը, մասնավորապես, գրել է․

«Երեկ առավոտյան Վիգեն Սարգսյանը հրապարակել էր քաղաքական խոսք պարունակող քննադատական նյութ, որտեղ բարձրացնում էր ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր՝ փաստարկված ու դետալացված ձեւով։ Պարոն Սարգսյանի շատ հարցադրումներ իմ մոտ էլ էին առաջացել, եւ ես սպասում էի հետաքրքիր բովանդակային բանավեճի։

Սակայն, ցավոք, իմ սպասումները չարդարացան։ Նոր իշխանության ակտիվ գաղափարակիր որոշ գործիչների մոտ նախ երեւացին «Դու ո՞վ դարձար, որ քննադատես, դու՛, որ 1000 դրամով բանակ էիր պահում» մակարդակի փաստարկներ։ Այնուհետեւ գերիշխող դարձան «Դու ո՞վ ես, որ քննադատես, դու՛, որ ունես բնակարան Հյուսիսային պողոտայում» փաստարկները։ Ընդ, որում, եթե արձագանքների առաջին ալիքը հաճախ ուղեկցվում էր Վիգեն Սարգսյանին ուղղված լռելու կոչերով, ապա երկրորդը հաճախ կոչ էր պարունակում քննչական մարմիններին՝ ստուգելու Վիգեն Սարգսյանի ունեցվածքը։

Սա ոչ այլ ինչ է, քան քննադատական բնույթի քաղաքական խոսքը լռեցնելու փորձ, ինչը հակադիր է մարդու իրավունքների մշակույթին։

Հ․Գ. Որքան հասկացա՝ այսուհետ ցանկացած քննադատություն կատարելու համար անհրաժեշտ է լինելու ներկայացնել ունեցվածքի հայտարարագիր ու բացատրագիր։ Ահա ներկայացնում եմ. ես ունեմ մեկ ավտոմեքենա, հինգ ժամացույց, երկու համակարգիչ, 704 գիրք, այլ շարժական գույք։ Վերջին ձեռքբերումս է Էռազմ Ռոտերդամցու “Похвала Глупости” գիրքը։ Այն հիմա շատ պահանջված է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular