ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կլիմաթոն Երևան» ծրագրի շրջանակում քաղաքի բնապահպանական և էներգետիկ կառավարումը բարելավելու նպատակով նորարական լուծումներ են մշակվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի շրջանակում շուրջ 40 ծրագրավորման և տվյալների վերլուծության հմուտ երիտասարդ ու պատանի, ինժեներ, երիտասարդ գիտնական և նորարար, նաև պարզապես կրեատիվ մտածողություն ունեցող մարդ թիմերի բաժանված 24 ժամվա ընթացքում մշակել է նորարարական լուծումներ՝ քաղաքի բնապահպանական և էներգետիկ կառավարումը բարելավելու նպատակով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանում ամփոփվեց «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ»-ի հետ անկացված «Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոնը:
Մասնագիտական ժյուրիի անդամները, ծանոթանալով բոլոր առաջարկներին, «Կլիմաթոն Երևան» բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված հաքաթոնի առաջին տեղի մրցանակը շնորհեցին «Future in our hands» թիմին: Պատանիները հաքաթոնի շրջանակում ստեղծել են աղբի վերամշակման խնդիրը լուծող բջջային հավելված՝ բաղկացած 5 բաժնից: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Արևոտ ապագա» թիմը՝ արևային շերտավարագույրների գաղափարով, որոնք նախատեսված են ոչ միայն արևից պաշտպանվելու համար, այլև հնարավորություն են տալու արևային էներգիա ստանալու: Հաքաթոնի երրորդ պատվավոր մրցանակը տրվեց «SKVINST» թիմին՝ օդի աղտոտվածության աստիճանը յուրաքանչյուրին հասանելի դարձնող ծրագրով: 
Թիմերին շնորհավորեց և հաղթողներին մրցանակները հանձնեց «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
«Խելացի քաղաք գաղափարի մեջ, անշուշտ, ներառված են նաև կլիմայական խնդիրները, որոնք պահանջում են նորարարական մտքերով լուծումներ: Այս առումով կլիմաթոնը լավ հարթակ է՝ նոր գաղափարներ ստեղծելու և դրանք կիրառելի դարձնելու առումով», - նշեց Մուսայելյանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանն իր հերթին շնորհավորելով բոլոր մասնակիցներին՝ ընդգծեց, որ հաքաթոնի ընթացքում ներկայացված գաղափարները կարող են նաև ներդրումային հետաքրքիր առաջարկներ դառնալ: 
«Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոնի մասնակից բոլոր թիմերն արժանացան մասնակցության հավաստագրերի և խրախուսական մրցանակների: 
Կլիմայական մարտահրավերների մասին գլոբալ հաքաթոնն այս տարի միաժամանակ անցկացվել է աշխարհի 45 երկրի 104 քաղաքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular