ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիահայ բժիշկը Գավառում բացել է մանկաբուժական արդիական մասնավոր կլինիկա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գավառ քաղաքում վերջին օրերին նոր ցուցանակ է հայտնվել՝ «Առողջ բալիկ» մանկաբուժական արդիական կլինիկա անվանումով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց կլինիկայի հիմնադիր, սիրիահայ բժիշկ, ազգային-հասարակական գործիչ Վարանդ Կիրակոսյանը, կլինիկայում մատուցվում են մանկաբուժական ծառայություններ: Վարանդ Կիրակոսյանը Գավառի տարածաշրջանում աշխատում է արդեն 3 տարի, սկզբում՝ Գավառի ԲԿ, այնուհետեւ՝ Նորատուսի բուժամբուլատորիայում, սակայն այսուհետ բժիշկն իր գործունեությունը կծավալի սեփական կլինիկայում: Վարանդ Կիրակոսյանը Գավառի հասարակությանն առաջարկում է մանկաբուժության իր նոր մոտեցումները, որոնք, ըստ նրա, մարզերում գրեթե չեն կիրառվել, սակայն բավականին արդյունավետ են:«Աշխատանքային ժամերն ընտրել եմ 16-ից մինչեւ 19-ը, երբ արդեն փակված են լինում պետական մանկաբուժական հաստատությունները: Մանկաբուժության համար ստեղծված են ամենաժամանակակից պայմանները:

Ես կիրառում եմ ոչ ավանդական միջոցներ՝ հատկապես դեղորայքային ինգալացիան, որը միշտ օգտագործել եմ Սիրիայում աշխատած տարիներին եւ գրանցել լավ արդյունքներ: Այստեղ եւս մարդիկ փաստում են, որ դա շատ արդյունավետ մեթոդ է:Այս եւ զանազան այլ մեթոդներով ես ժպիտ ու առողջություն եմ պարգեւում մանուկներին: Արդեն կապված եմ Գավառին ու նրա մարդկանց, ինձ զգում եմ իմ հարազատ տանը, թեեւ Սիրիայում թողել եմ հարազատ տունս ու մանկաբուժական սեփական կլինիկան:Արդեն 15 օր է, ինչ գործում է մանկաբուժական մասնավոր կլինիկան, որն առայժմ առաջինն ու միակն է Գեղարքունիքի մարզում: Առաջին քայլերը շատ հուսադրող են: Տեղացիները սիրում ու վստահում են ինձ՝ որպես արհեստավարժ բժշկի: Փոխադարձ վստահության այս մթնոլորտում էլ գրանցվում են արդյունավետ բուժման օրինակները»,-ներկայացրեց Սիրիայում 30 տարի մանկաբուժությամբ զբաղված Վարանդ Կիրակոսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular