ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր Հայաստանում հնարավոր է նոր տնտեսական հրաշքներ գործել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչ տնտեսագետները բանավիճում են, թե Հայաստանի տնտեսությունն առաջիկայում մակրո և միկրո ցուցանիշներով ինչ թվային պատկեր կարող է արձանագրել, այս ընթացքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ խոշորամասշտաբ ծրագրեր են կյանքի կոչվում:

Հիշեցնենք, որ երեկ մեկնարկած «Ներդրումներ և առևտուր» խորագիրը կրող համաժողովին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան են ժամանել աշխարհի 20 երկրների խորհրդարանների պատգամավորներ, նախարարներ, բիզնես ոլորտի և այլ խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ` քննարկվելու Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարները: Ու թեև գաղտնիք չէ, որ մոտ 6 ամիս առաջ երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն, սակայն, ի տարբերություն շատ այլ հեղափոխություն տեսած երկրների, Հայաստանը գնաց ոչ թե տնտեսության ապակայունացման, այլ ընդհակառակը՝ մեջքն ուղղելու ճանապարհով:

Եվ այսօր արդեն, նոր իրողությունների պայմաններում կարողանում է արտերկրի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ խոսել հստակ ծրագրեր իրականացնելու պատրաստակմության մասին: Բացի այդ, Հայաստանի իշխանություններն այսօր վստահաբար արձանգրում են, որ ոչ միայն վստահելի գործընկեր են, այլև երաշխավոր, որ ոչ մի բիզնես այլևս արհեստական խոչընդոտների չի հանդիպի: Եվ ինչպես գիտաժողովի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, այլևս Հայաստան ասելիս որևէ մեկի մտքով չպետք է անցնեն «կոռուպցիա» և «աղքատություն» բառերը: Այսինքն, մեր երկիրն այսօրվանից արդեն պատրաստ է աշխարհի պահանջներին համահունչ տնտեսություն կառուցել, որի հստակ նախադրյալներն արդեն իսկ ստեղծված են: Նախանշված են նաև այն երաշխիքները, որոնք նպաստավոր պայմաններ կստեղծեն ներդրումների համար, ինչն արդեն հասցրել է ապահովության զգացում առաջացրել շատ ներդրողների շրջանում: Եվ հեռու չէ այն օրը, երբ մեր երկիրը աշխարհի տնտեսական քարտեզի վրա կնշմարվի նաև որպես հզոր նախագծեր գեներացնող ու բարձր տեխնոլոգիաների երկիր: Եվ այս ճանապարհին, մեր ամենամեծ դաշնակիցը այն գործարարները կլինեն, ովքեր ցանկություն կունենան ներդրումներ անել մեր երկրում, իր խոսքում նշեց նաև վարչապետի պաշտոնակատարը:

Ի դեպ, արտադրության մեջ ներդրումներ կատարելու համար մեր երկիր ներմուծված սարքավորումների թիվը վերջին ամիսներին աճել է երկնիշ թվերով: Դա նաև խոսում է այն մասին, որ Հայաստանն այլևս դադարել է սպասարկող երկրին հարիր քայլերի մեջ տեսնել իր տնտեսության զարգացման ճանապարհը: Հայաստանն ինչպես խորհրդային տարիներին էր տնտեսության որոշ ուղղություններում ԽՍՀՄ հանրապետություններից առաջինը եղել, այդպես էլ մոտ ապագայում կարող է գերժամանակակից հզոր տնտեսություն կառուցել, որի նախապայմաններն այսօր արդեն տեսանելի են, որին իր մեծ նպաստն է բերում նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular