ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր Հայաստանի կառուցման գործում ևս, անկասկած, մեծ է լինելու Գագիկ Ծառուկյանի ավանդը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աբել Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մինչ հայաստանյան մամուլում պարբերաբար դեռևս հայտնվում էին արձագանքներ մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանի անձնական հեղինակության շնորհիվ Հայաստան տեղափոխված աշխարհում խոշորագույն մայնինգ ֆերմայի, իսկ ընդամենը մի քանի օր անց սիրիացի խոշոր գործարարի հետ արդյունաբերական քաղաքի հիմնադրման մասով, արդեն երեկ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հայաստանում կայացավ "Ներդրումներ և առևտուր" միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցում էին աշխարհի 20 երկրների պատվիրակություններ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սա, ի դեպ, Վարչապետի պաշտոնակատարի և ԲՀԿ նախագահի ներդրումային խոշոր ձեռնարկին համատեղ 2-րդ մասնակցությունն է վերջին 10 օրվա ընթացքում: 
Թերևս միայն այս հանգամանքը բավական է ընդգծելու համար այն կարևորությունը, որ ունի ներդրումային նոր քաղաքականության այս կոնցեպտը, որը կյանքի է կոչվել Գագիկ Ծառուկյանի հանդեպ անձնական վստահության շնորհիվ: 
Մոտեցման ակնհայտ փոփոխություն է նկատվում նաև Փաշինյանի դիրքորոշման մեջ: Վերջինս՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, համագործակցում է պետականամետ և ազգի նվիրյալ մի գործչի հետ, ով իր ողջ գործունեությամբ միշտ ծառայել է ժողովրդին: Նման համաժողովներում երկրի բարձրագույն դեմքի՝ տվյալ դեպքում Փաշինյանի ներկայությունը, և այն էլ արդեն երկրորդ անգամ, հստակ մեսիջ է միջազգային արենային, որ այն Հայաստանում, որտեղ այլևս կոռուպցիան տեղ չունի, կատարված ներդրումների երաշխավորը նաև պետությունն է, և որ պետությունը ըստ արժանվույն է գնահատում Ծառուկյան գործչի ավանդը մեր երկրի տնտեսական և քաղաքական կյանքում:
«Մենք ցանկանում ենք Հայաստանի Հանրապետությունում քաջալերել աշխատանքը, հաջողությունը և յուրաքանչյուր ներդրողի ասում ենք՝ եկեք գործեք Հայաստանում, հարստացեք և հարստացրեք: Մենք հրավիրում ենք յուրաքանչյուր ներդրողի Հայաստան՝ հաջողություններ ունենալու և հաջողություններով ոգեշնչելու, ոգևորելու ուրիշներին»,- նշեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ ի դեմս իրեն, ներդրողները չունեն մրցակից:
Եվ այսպես, ձևավորվում է կայուն մի տանդեմ, որը առաջիկա տարիներին ձևավորելու է Հայաստանի տնտեսական և քաղաքական գաղափարաբանությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular