ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարիներ շարունակ ներդրումների երաշխիք է հանդիսացել Ծառուկյանի անձնական հեղինակությունն ու վստահությունը…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Լյովա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ցանկացած պետություն, ներդրումների տեսանկյունից ավելի գրավիչ դարձնելու համար, հարկավոր է ներքաղաքական կայուն միջավայր, արդար և անկախ դատաիրավական համակարգ և բնականաբար արտոնյալ պայմաններ՝ խոշոր գործարարներին գրավելու համար: Այս տեսանկյունից «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, մեր երկրում այդ բացը, տարիներ շարունակ լրացրել է անձնական հեղինակության և վստահության շնորհիվ, ինչն էլ հաշվի առնելով գործարարները ներդրումներ են կատարել մեր երկրում: 
Այսօր սակայն ունենք իրավիճակ, երբ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ, մեր երկրում ստեղծվել է մի պլատֆորմ, որը գործարարներիի ներդրումներն ու գործունեությունը ապահովագրում է անգամ պետական մակարդակով: Խոսքը Ծառուկյան-Փաշինյան համագործակցության և վերջերս ստորագրված հուշագրի մասին է: Նմանաօրինակ կոնսենսուս երբևեիցե չի եղել Հայաստանում, որը թույլ կտար հաստատուն քայլերով գնալ առաջ և դիմակայել ցանկացած մարտահրավերի, թե արտաքին, թե ներքին: 
Հոկտեմբերի 26-28-ը, Գագիկ Ծառուկյանի հրավերով, Հայաստան են ժամանել ավելի քան 20 երկրներից պատվիրակություններ, որոնց կազմում են բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, պատգամավորներ, առևտրի և արդյունաբերական պալատների նախագահներ և շատ այլ պատվավոր հյուրեր: Նպատակը «ներդրումներ և առևտուր» խորագրի ներքո անցկացվելիք համաժողովին մասնակցությունն է: Վերջինիս ներկա է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 
Վստահաբար կարելի է ասել, որ այս նախադեպը և լուրերը, որ Հայաստանում բիզնես գործունեությունը խրախուսող միջավայր է ձևավորվել, կայծակնային արագությամբ տարածվելու է, ինչն էլ կնպաստի նորանոր ներդրումների ներգրավմանը: Հենց նմանատիպ կոնսենսուսի արդյունքում է, որ իրատեսական հեռանկար կա, Հայաստանում բիզնես ինդուստրիան նոր ու ավելի ապահով երթուղու վրա դնելու համար:
Մեծ է ներդրողների գայթակղությունը թավշյա հեղափոխություն իրականացրած երկրում գործունեություն ծավալելու համար, առավելևս, երբ գործ են ունենալու այնպիսի կայացած ու հեղինակավոր գործարարի հետ, ինչպիսին է Գագիկ Ծառուկյանը: Եզրափակելով խոսքը նշենք, որ մեր պետությունը ապրում է ծաղկուն ժամանակաշրջան, երբ պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդիկ, լծվել են երկիրը զարգացնելու և բարեփոխելու գործընթացին, ինչը վստահաբար կարելի է ասել, շատ մոտ ապագայում կտա իր պտուղները և դրանք տեսանելի կդառնան տնտեսական երկնիշ աճի և բնակչության կենսամակարդակի բարձրացման տեսքով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular