ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշոտ Սմբատյանն այցելել է Բավարիա երկրամաս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 26-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն այցով մեկնեց ԳԴՀ Բավարիա երկրամաս: Այցի շրջանակներում դեսպանին ընդունեց Նյուրենբերգի քաղաքապետ դոկտոր Ուլրիխ Մալին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր: Դեսպան Սմբատյանն անդրադարձավ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Բավարիա երկրամասի հետ համատեղ մշակութային ծրագրերի իրականացմանը: Հանդիպման ավարտին դեսպանը գրառում կատարեց Նյուրենբերգ քաղաքի «Ոսկե գրքում»:

Նույն օրը Բավարիայի Էրլանգեն քաղաքի քաղաքապետ դոկտոր Ֆլորիան Յանիկի հետ կայացած հանդիպման ընթացքում դեսպանն անդրադարձավ Երևանի պետական համալսարանի և Ֆրիդրիխ Ալեքսանդրի անվան համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետների միջև ծավալված համագործակցությանը: Քննարկվեցին նաև համատեղ մշակութային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Երկուստեք գոհունակությամբ ընդգվեց Էրլանգեն քաղաքում գործող «Հայաստան–Հայաստանին օգնություն» հասարակական կազմակերպության գործունեությունը, որը Վանաձարում արդեն իսկ իրականացրել է մի շարք բարեգործական ծրագրեր:

Հանդիպմանը դեսպան Սմբատյանը գրառում կատարեց Էրլանգեն քաղաքի «Ոսկե գրքում»:

Այցի ընթացքում դեսպանը հյուրընկալվեց նաև Ֆրիդրիխ Ալեքսանդրի անվան համալսարանում, որտեղ փոխնախագահ պրոֆեսոր Գյունտեր Լոյգերինգի հետ քննարկեց ՀՀ բուհերի հետ համագործակցության հեռանկարները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular