ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսեն Թորոսյանն Աստանայում խոսել է առաջնային բուժօգնության խնդիրների ու դրանց լուծումների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը եկող տարի կավելացնի ընդհանուր առողջապահական բյուջեն, ներառյալ` ԱԱՊ-ին ուղղվող ֆինանսավորումը:  Նախատեսվում է 2018թ. համեմատ ԱԱՊ-ին բյուջետային հատկացումների աճ 27 տոկոսով: Հատուկ ուշադրություն կդարձվի առողջապահական աշխատուժի զարգացմանը, վերապատրաստմանը և պահպանմանը հատկապես առողջության առաջնային պահպանման ոլորտում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այս մասին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը` Աստանայում կայացած առաջնային բուժօգնության երկրորդ միջազգային համաժողովին:  

«Մենք նպատակադրված ենք ժամանակակից տեխնոլոգիաները ներդնել առողջության պահպանման առաջնային օղակում, նաև էլեկտրոնային առողջապահության և հեռաբժշկության մեջ: Մենք նաև առաջնահերթ ենք համարում առողջապահական աշխատուժի ռեգիստրի ներդրումը և իրականացումը` ունենալու համապարփակ տվյալներ առողջապահական աշխատուժի բաշխման և այլ հանգամանքների վերաբերյալ»,-շեշտել է նախարարի պաշտոնակատարը:

Թորոսյանի դիտարկմամբ` ներկա մոտեցումների վերանայումը կարող է խթանել համակարգի  պրոակտիվությունը և ուղղվել բնակչության առողջապահական մարտահրավերների լուծմանը: Համապատասխանաբար, 2010-ից ի վեր Հայաստանում ԱԱՊ ոլորտի համար կիրառվում է կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման մոդելը, ինչը թույլ է տալիս աշխատողներին լրացուցիչ ֆինանսավորում ստանալ հատուկ ցուցանիշերի թիրախներին հասնելու դեպքում, ինչը կբարելավի ամենատարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և վաղ հայտնաբերումը, կնվազեցնի անհարկի հոսպիտալացումների մակարդակը և կբարձրացնի ԱԱՊ բուժաշխատողների և հիվանդների միջև շփումների քանակը և որակը :

«Հիմնական խոչընդոտներից մեկը, որին բախվում ենք, այն է, որ առողջության առաջնային պահպանման ծառայություններն, ապագա կարիքներին համապատասխան, պետք է կարողանան ապահովել նաև քրոնիկ հիվանդությունների արդյունավետ կառավարումը: Անհրաժեշտ է առավել լայն մոտեցում մշակել ԱԱՊ-ի համար, որն ընդգրկի առողջապահական ծառայությունների ավելի լայն շրջանակ, ինչը կարող է արդյունավետ կերպով ապահովվել համայնքային մակարդակում` հիվանդանոցների պատերից դուրս: ԱԱՊ-ի ռազմավարությունը պետք է կենտրոնանա ոչ միայն ընտանեկան բժիշկների հիմնական թիմի վրա: ԱԱՊ ծառայությունները պետք է լինեն մատչելի, արդար, որակյալ, համապարփակ, պացիենտակենտրոն, արդյունավետ, ընդունելի, հասանելի, շարունակական և ինտեգրացված ծառայություններով` անհատի ողջ կյանքի ընթացքում»,-նշվել է ելույթում:  

Ամփոփ ներկայացնելով առողջության առաջնային պահպանման ոլորտում վերջին տարիներին կատարված աշխատանքներին ու փոփոխությունները` Թորոսյանը մանրամասնել է, որ վերապատրաստվել է 1676 ընտանեկան բժիշկ և 1804 ընտանեկան բուժքույր, և այժմ երկրի քաղաքային բնակչության մոտ 85%-ին և գյուղական բնակչության գրեթե 100%-ին մատուցվում են ԱԱՊ ծառայություններ վերապատրաստված ընտանեկան բժիշկների և բուժքույրերի կողմից:

Ներդրվել է Երևանից մարզեր մասնագետների ուղեգրումը խրախուսող նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագիրը, որի շրջանակներում պետպատվերով ուսման վարձի փոխհատուցման ճանապարհով կրթում և վերապատրաստում ենք  մասնագետների, ովքեր  մասնագիտանալուց հետո կաշխատեն մարզերում նաև որպես ընտանեկան բժիշկներ:  

Այս տարիների ընթացքում 173 գյուղական ամբուլատորիա է վերանորոգվել կամ կառուցվել և ապահովվել բժշկական սարքավորումներով, գույքով ու պարագաներով: Այժմ գյուղական վայրերում առողջության առաջնային պահպանման բարձրորակ ծառայությունները մատչելի են դարձել ավելի քան 630 հազար մարդու համար: 2006 թվականից ի վեր ավելացել են անվճար պոլիկլինիկական ծառայությունները,  պետական պատվերի շրջանակում վերացել կամ զգալիորեն կրճատվել են ոչ պաշտոնական վճարումները: Գրանցվել է ԱԱՊ այցելությունների աճ:

«Մեր կարևորագույն բարեփոխումները, համաձայն Կայուն զարգացման նպատակների 3 կետի, կհանգեցնեն համընդհանուր առողջապահական ծածկույթի և մատչելի, բարձրորակ, արդյունավետ և կանխարգելիչ առողջության առաջնային պահպանման ապահովմանը»,-ընդգծել է Թորոսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular