ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստի դետեկտոր. վստահելի՞, թե՞ «ոչ գիտական ու կողմնակալ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք գիտենք, որ...

Ստի դետեկտորը (պոլիգրաֆը) մեծ ճշտությամբ հնարավորություն է տալիս պարզել հարցաքննվողի սուտը, և միայն շատ պատրաստված ու մարզված մարդիկ են ունակ խաբել նրան:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

ԱՄՆ–ի Ազգային ակադեմիայի կողմից կատարված հետազոտություններով պարզվել է, որ ստի դետեկտորով կատարված հարցազրույցների (հարցաքննությունների) մեծ մասը եղել է «անվստահելի, ոչ գիտական և կողմնակալ»: Պարզվել է, օրինակ, որ ստի դետեկտորով մարդկանց աշխատանքի ընդունելիս անցկացված հարցազրույցը հայտնաբերում է տվյալ աշխատանքին ոչ ցանկալի անձանց նույն հավանականությամբ, ինչ արդյունք կարելի էր ստանալ պատահական ընտրությամբ:

Ստի դետեկտորը բժշկա–կենսաբանական սարք է՝ նախատեսված մի քանի ֆիզիոլոգիական ցուցանիշների (շնչառություն, սիրտանոթային ակտիվություն, մաշկի էլեկտրական դիմադրողականություն և այլն ) միաժամանակյա արձանագրման համար: Այն ստուգում է նաև անցյալում տեղի ունեցած երևույթների հետ կապված հիշողությունները։ Հարցաքննվողին որպես կանոն սկզբից տալիս են հսկիչ հարցեր, որով որոշում են նրա անհատական սթրեսի շեմը և հետագայում, հիմնվելով դրա վրա, մասնագետները ստանում են ինֆորմացիա հետաքրքրող հարցերին տված պատասխանների ճշմարտանմանության վերաբերյալ՝ հենվելով արձանագրված ֆիզիոլոգիական ցուցանիշների վրա: 

Ստի դետեկտորի պատմությունն սկիզբ է առնում 1877 թվականից, երբ ֆիզիոլոգ Անժելո Մոսսոն հայտնաբերեց, որ սուտ խոսելու ժամանակ վախն առաջին հերթին արտահայտվում է հաճախասրտությամբ։ Առաջին փորձնական կիրառումը իրականացրել է իտալացի կրիմինալիստ Չեզարե Լոմբրոզոն (1881 թվական)՝ հարցաքննության ընթացքում դինամիկ հետևելով հարցաքննվողի ճնշման ցուցանիշին։ Պոլիգրաֆ սարքը ստեղծվել է 1921 թվականին Կալիֆոռնիայում՝ ոստիկան Ջոն Լարսոնի և բժշկական համալսարանի մի ուսանողի համատեղ ջանքերով: Սարքը չափել և գրանցել է արյան ճնշումը, զարկերակը, շնչառությունը և մաշկի հաղորդունակությունը։ 1933 թվականին Լեոնարդ 

Քիլերը վերջնական տեսքի է բերել սարքը և սկսել է դրա զանգվածային արտադրությունը։ 1935 թվականին առաջին անգամ ԱՄՆ– ում ստի դետեկտորը օգտագործվել է դատական պրակտիկայում: Դրա միջոցով ստացված ցուցմունքներն օգտագործվել են որպես երկու հանցագործների մեղքի ապացույց։

Ներկայումս ստի դետեկտորը հիմնականում օգտագործվում է սքրինինգային հետազոտությունների համար՝ աշխատանքի ընդունելիս տարբեր ընկերություններ սրա միջոցով «հարցազրույց» են անցկացնում աշխատանքի ընդունվել ցանկացողների հետ և հայտնաբերում են ոչ համապատասխան կադրերին: Կրիմինալիստիկայում և դատական պրակտիկայում պոլիգրաֆը ներկաումս շատ քիչ է օգտագործվում (լրիվ հակառակը նրա, ինչ տեսնում ենք ֆիլմերում): 

Որոշ երկրներում (Գերմանիա, Լեհաստան և այլն), ինչպես նաև ԱՄՆ–ի նահանգների մեծ մասում արգելված է այն օգտագործել արդարադատության պրակտիկայում: Ներկայումս ժամանակակից ստի դետեկտորն ընդգրկում է համակարգչային ծրագիր, համակարգիչ և անհրաժեշտ սենսորներ՝ տվյալների մուտքագրման համար:

Սուտ ասվածը պարզել փորձել են դեռ վաղ ժամանակներից: Օրինակ, Ճապոնիայում հանցագործության մեջ կասկածվողը պետք է բերանի մեջ պահեր բրնձի կույտը և լսեր իր մեղադրանքը։ Եթե բրինձը բերանում չոր մնար՝ մեղադրանքը հաստատվում էր։ Հին Հնդկաստանում, երբ մեղադրյալին տալիս էին կտրուկ հարցեր, մեղադրյալը պետք է արտաբերեր մտքում եկած առաջին իսկ բառերը և միևնույն ժամանակ հարվածեր վահանին: Համարվում էր, որ ստելիս հարվածի ձայնը լինում էր ուժեղ։ Աֆրիկայում կասկածյալներին ստիպում էին ձեռքում թռչնի ձու պահել, քանի որ այն շատ նուրբ է և անգամ թույլ սեղմելու դեպքում կոտրվում է։ Կասկածյալները ձուն փոխանցում էին մեկը մյուսին: Ենթադրվում էր, որ մեղավորը չէր կարող պահել ձուն, քանի որ մեխանիկորեն սեղմելով այն՝ կկոտրեր։

Ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում, ստի ոտքերը կարճ են լինում: Փաստորեն, ստի դետեկտորը ինքն էլ է հենց սուտ «խոսում»: Դա ճիշտ է, քանի որ, օրինակ, կան քաղաքական գործիչներ, որոնց ֆիզիոլոգիական ցուցանիշները հաստատ կարող են փոփոխվել ոչ թե սուտ խոսելուց, այլ պատահականորեն հանկարծ ճիշտն ասելուց:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular