ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էդուարդ Թոփչյանը հույս ունի, որ իրականացված հեղափոխությունը դեռ կհասնի մշակույթին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր (ՀԱՖՆ) Էդուարդ Թոփչյանի տեսլականը Հայաստանում տեղի ունեցած և սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ լավատեսական է: 

Էդուարդ Թոփչյանը 1or.am-ի հետ զրույցում նախ ընդգծեց՝ քաղաքականությունից հեռու է, չի զբաղվում: Միաժամանակ, որքանով հետևում է իրադարձություններին, եկել է հետևյալ եզրահանգմանը.

«Կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ  է և ամեն ինչ շարժվում է դեպի լավը: Մենք շարունակում ենք կատարել մեր աշխատանքը: Ես կարծում եմ, որ հեղափոխությունը դեռ կհասնի մշակույթին: Մինչև մշակույթն այսօրվա դրությամբ այնքան հարցեր կան...

Ընդհանրապես, մենք բոլորս ակնկալում ենք, որ մեր երկիրը պետք է դառնա արդար, հուսալի, ապահով, ազնիվ և օբյեկտիվ երկիր: Եվ եթե այդպես լինի, դրանից կշահի յուրաքանչյուր ոլորտ, այդ թվում՝ մշակույթը»:

Նրա կարծիքով՝ նախկին համակարգում ամենագլխավոր սխալներից մեկը կոռուպցիան է եղել:

«Այժմ կոռուպցիայի դեմ, կարծես թե, պայքար է գնում, և կան արդյունքներ: Օրինակ՝ ինձ թվում է, որ հիմա մեր երկրում կոռուպցիա չկա: Ես տեսնում եմ, որ երկիրն այսօր ազնիվ է շարժվում»,–նշեց մեր զրուցակիցը: 

Էդուարդ Թոփչյանը չի կիսում այն կարծիքները, թե հասարակության մեջ առկա ոգևորությունը, էյֆորիան իր մեջ վտանգներ ունի: «Կարծում եմ՝ ոգևորությունը հրաշալի մի բան է: Ոգևորությունը վտանգներ չունի: Հիմա մեր ժողովրդի մեջ կա ոգևորություն, իսկ եթե մարդիկ ոգևորված լինեն և այդ ոգևորությամբ միասին ինչ–որ բան անեն, անպայման կհասնեն իրենց նպատակին»,– ընդգծեց նա: 

Վերադառնալով մշակույթին՝ Էդուարդ Թոփչյանը նշեց այն կարևոր հանգամանքի մասին, առանց որի մշակույթը զարգացնելն այդքան էլ հեշտ չէ:

«Ինձ թվում է, որ ցանկացած երկրի դեմքը ներկայացնելու համար ամենագլխավոր գործոններից մեկն է մշակույթը: Մշակույթը մի ոլորտ է, որին անընդհատ միջոցներ են անհրաժեշտ զարգացման համար: Դրա համար ամենալավ մշակույթն ունեն հարուստ երկրները: Կարծում եմ՝ մեզ մոտ էլ կգա մի օր, երբ հնարավոր կլինի ավելի մեծ ուշադրություն և ավելի մեծ ներդրումներ անել մշակույթի ոլորտում»,–ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյո՞ք ներդրումները բավական են մշակույթի ոլորտում զարգացում տեսնելու համար, արդյո՞ք չպետք է հաղթահարվեն այնպիսի խնդիրներ, ինչպիսին, օրինակ, մշակութային գործիչներին չգնահատելն է, արձագանքեց.

«Եթե մարդն իր աշխատանքը կատարում է և լավ է կատարում, միշտ կլինեն գնահատողներ: Յուրաքանչյուր մարդ թող փորձի իր աշխատանքը կատարել: Ես չգիտեմ՝ ո՞վ է գնահատված, ով՝ ոչ, բայց յուրաքանչյուր մարդ պետք է մտածի իր աշխատանքը հնարավորինս լավ կատարելու մասին: Եթե ամեն ինչ ճիշտ է, ուրեմն՝ կգնահատվի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular