ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան «օրեր» Հայաստանում. ի՞նչ կարող ենք առաջարկել ԱՄՆ–ին, բացի հեղափոխության բրենդից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարածաշրջանային այցի շրջանակներում նախօրեին Հայաստան է ժամանել ԱՄՆ նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նախքան Հայաստան ժամանելը Բոլթոնը եղել է Ռուսաստանում և Ադրբեջանում: 

Իսկ մինչ Բոլթոնը Հայաստան էր ժամանել Թրամփի մեկ այլ խորհրդական Ռուդի Ջուլիանին՝ մասնակցելու Եվրասիական գործընկերության միջազգային ֆորումին: Ջուլիանին ևս բարձր մակարդակի հանդիպումներ էր ունեցել Հայաստանում:

Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան, բնականաբար, նախ քննարկվում է տարածաշրջանային մարտահրավերների կոնտեքստում: Հայաստանյան փորձագետները հատկապես ուշադրություն են դարձնում Բոլթոնի այն հայտարարություններին, որ Թրամփը կարող է իր լիազորություններն օգտագործել Ազատության աջակցման ակտին 907–րդ լրացման գործողությունը դադարեցնելու համար, թեպետ երեկ նաև ասաց, որ վերջնական որոշում չկա: Ըստ այդ լրացման, ԱՄՆ–ն իրավունք չունի Ադրբեջանին պաշտոնական մակարդակով զենքի մատակարարումներ անել՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը ռազմական կոնֆլիկտ ունի Հայաստանի հետ: Փորձագետների աչքից չի վրիպում նաև ԱՄՆ–Ռուսաստան, ԱՄՆ–Իրան հարաբերությունների լարված բնույթն ու այդ կոնտեքստում Հայաստանի դիրքորոշումը:

Սակայն տարածաշրջանային ռիսկերից զատ, ակնհայտ է, որ ամերիկյան պաշտոնյաների այցը ունի նաև զուտ ներհայաստանյան կոնտեքստ: Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, իհարկե, բեկումնային կերպով չեն փոխել երկրի արտաքին քաղաքական մոտեցումները, բայց ստեղծել են որոշակի վերանայումների կարիք: Հատկապես, եթե աչքի տակ առնենք, որ նոր իշխանությունները առաջին օրերից փորձել են ինտենսիվ կապ հաստատել ամերիկյան գործընկերների հետ: Ակնհայտ է, որ նոր իշխանությունը չի պատկերացնում լայնածավալ ռեֆորմները Հայաստանում առանց Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ ֆինանսական աջակցության: 

Այս իմաստով ամերիկյան պաշտոնյաների հետ հայկական կողմը իսկապես խոսելու շատ բան ուներ ու կունենա նաև առաջիկայում, քանի որ մեկ–երկու այցով հայ–ամերիկյան օրակարգը չի կարող սպառվել: Ընդ որում, խոսելու նյութ կա ոչ միայն տարածաշրջանային խնդիրների կոնտեքստում, այլև հայ–ամերիկյան հարաբերությունների: ԱՄՆ–ում ադրբեջանական լոբբինգի ակտիվ աշխատանքը մի կողմից, Իրանի ու Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները մյուս կողմից, այդ լարվածության կոնտեքստում նույն Իրանի ու Ռուսաստանի հետ Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները մեկ այլ կողմից ստեղծել են բավականին խրթին վիճակ, որը հղի է բազմաթիվ թյուրըմբռնումներով: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ–ում այժմ քաղաքականությունը թելադրվում է առավել սուր, կտրուկ տոնայնությամբ աչքի ընկնող գործիչների կողմից: 

Հայաստանի խնդիրն, ըստ այդմ, հենց այդ թյուրըմբռնումները ցրելն է, անհասկացվածության հնարավոր ռիսկերը նվազեցնելն է: 

Արդեն իսկ պարզ դարձավ, որ հայկական հեղափոխությունը որպես բրենդ Արևմուտք արտահանելը ինչքան էլ գեղեցիկ կարող է թվալ, բայց տնտեսական և քաղաքական արդյունավետության առումով ոչինչ տալ չի կարող: Փոխարենը արդյունավետ կարող է լինել հեղափոխության արդյունքում ձևավորված նոր մոտեցումների ու միջավայրի շատ կոնկրետ, հաշվարկված, պրագմատիկ ներկայացումն ու մատուցումը հնարավոր գործընկերներին:

Ի վերջո, որևէ երկիր, առավել ևս ԱՄՆ–ի նման երկիրը չի առաջնորդվում գեղեցիկ խոսքերով, գեղեցիկ ֆոտոպատմություններով: Քաղաքական համագործակցության սերտացման համար գերտերություններն ունեն շատ կոնկրետ ու չոր հաշվարկներ, կոնկրետ սանդղակներով: Հայաստանի նոր իշխանության խնդիրն, ըստ այդմ, ոչ թե հեղափոխությունը որպես բրենդ արտահանելն է, այլ հեղափոխության ստեղծած նոր հնարավորությունները կապիտալիզացնելն ու ստացված արդյունքը որպես գործընկերության հիմք ներկայացնելը: Եթե լինի այդ հիմքը, այդ միջավայրը, ապա նույնիսկ կարիք չի լինի այն ներկայացնելու: Ամերիկյան կողմը վստահաբար մոնիտորինգի դիտանկյան տակ է պահում տարածաշրջանը բոլոր չափանիշներով ու դրական ազդակներ զգալուն պես չի խորշի իր քաղաքական, տնտեսական ներկայացվածությունն ընդլայնել:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular