ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Mamul.am-ի հերթական բլեֆն ընդամենը ճղճիմ ու էժանագին վրեժխնդրություն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեդիա ոլորտը Հայաստանում, մեղմ ասած, կայացած չէ: Սակայն եթե կան որոշ լրատվականեր, որոնք փորձում են տարիների փորձառության հետ կատարելագործվել, կայուն ինֆորմացիոն դաշտ ապահովել, ապա նման ԶԼՄ-ների կողքին շարունակում է իր ողորմելի գոյությունը քարշ տալ Mamul.am լրատվականակերպ տեղեկատվական աղբանոցը: Քանի տարի է ինչ գոյություն ունի այս հարթակը, և քանի տարի է, որ այն չի կարողանում կամ պարզապես չի ցանկանում իրականացնել լրատվականի օբյեկտիվ գործառույթները: Չէ՞ որ այդպես ավելի հեշտ է գումար վաստակել՝ պատվերով ցեխ շպրտելով: Ինչ-որ պահից սկսած թափթփուկների այս որջը սկսեց թիրախավորել Գագիկ Ծառուկյանին՝ հոդվածների վերջում հպարտորեն ավելացնելով, թե գաղտի ինֆորմացիա ունեցողները կարող են դիմել մեզ: Ամենազարմանալին այն է, որ գտնվեցին նաև առեղծվածային, աննյութական, անկերպար արարածեր, ովքեր իբրև թե դիմել են Mamul.am -ին՝ հայտնելով ինչ-որ ինֆորմացիա: Նախ, գիտակից որևէ անձնավորություն, եթե իհարկե տիրապետում է գաղտնի ինֆորմացիայի, դիմում է Ոստիկանություն, այլ ոչ թե վարկաբեկված ճ-դասի լրատվականի, որը բացի իր համար դիտումներ և աղմուկ ապահովելուց, ուրիշ ոչնով չի կարող օգնել:
Այս լրատվականը պարզապես ստիպեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին հայտարարել, որ իրենք դատի են տվել Mamul.am-ին՝ հեղինակությունը վարկաբեկող սուտ տեղեկատվություն տարածելու համար: Եվ, իհարկե, տեղին են վարվել: Քանզի սա կլինի այն հազվադեպ դեպքերից, երբ ԶԼՄ-ին պատասխանատվության կենթարկեն ընթերցողներին մոլորության մեջ գցելու համար: 
Հասկանալով, ո այլևս հետդարձի ճանապարհ պարզապես չկա, Mamul.am-ը շարունակում է իր տխրահռչակ ապատեղեկատվական շարքը՝ հայտարարելով, որ Ծառուկյանին պատկանող գազալցակայանի աշխատակիցներին առանց համապատասխան վարձատրության ստիպել են աշխատել նրա որդու տան շինարարությունում:
Նախ, եթե նման դեպք արձանագրված լիներ, ապա այդ մարդիկ հաստատ չէին սպասելու այս լրատվականի կոչին, որպեսզի խոսեն, և երկրորդ, այդ դեպքերում դիմում են Ոստիկանություն, և ոչ թե Mamul.am, որը, ինչպես արդեն նշեցի, ոչնչով չի կարող օգնել նրանց, քանզի շուտով ինքն է պատասխանատվության առջև կանգնելու:
Մոռացա նշել, որ մի քանի ամիս առաջ այս կայքի խմբագիրը լրատվականի ծառայություններն էր առաջարկել Գագիկ Ծառուկյանին, որից վերջինս, իհարկե, հրաժարվել էր: Մանր, էժանագին վրեժխնդրությու՞ն: Թերևս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular