ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վստահելի գործընկեր ունենալու փաստը՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, դարձավ ներդրումներ կատարելու նախապայման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լենա Ավեստիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

500 միլիոն դոլարի ներդրում, որը կապահովվի 7000 աշխատատեղ։ Ահա այսպիսի հեռանկարներ կան թեթև արդյունաբերության ոլորտում։
Արդյունաբերական խոշոր քաղաքի բացումը ՀՀ տնտեսությանը զարկ տվող ամենակարևոր նախագիծն է լինելու։ Արդյունաբերական խոշոր քաղաքը, որը զբաղեցնոլու է 1 միլիոն քառակուսի մետր տարածք, իր մեջ ներառելու է 10-13 գործարաններ։ Ծրագիրը, որը նախատեսված է իրականացնել 5 տարվա ընթացքում, Գագիկ Ծառուկյանի պատրաստակամության շնորհիվ, կիրականացվի ավելի շուտ, քանի որ հսկայական ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ։ 
Ամար Սաբաղը, ով հանդիսանում է այս նախագծի խոշոր ներդրողներից, նշում է, որ վստահելի գործընկեր ունենալու փաստն է նրան դրդել, որ կատարի այս ներդրումը։ Գագիկ Ծառուկյանը օտարերկյա ներդրողների վստահությունն ունեցող գործարար է, ու հեղինակության շնորհիվ Հայաստանում դեռ շատ ներդրումներ են կատարվելու։ 
Արդյունաբերական քաղաքի բացվելը շատ դրական կողմեր ունի, սակայն կարելի է առանձնացնել դրանցից մի քանիսը։
Նախ այն 7000-ից ավել ՀՀ քաղաքացիների հնարավորություն կտա ունենալ լավ վարձատրվող աշխատանք։ Երկրում աղքատության մակարդակը կնվազի։ 
Կսկսվի խոշորամաշտաբ հայրենադարձության գործընթացը, մեր հայրենակիցները կվերադառնան հույսով, որ այստեղ անգործ չեն մնալու։
Հաջորդ, ոչ պակաս կարևոր, դրական կողմը արդյունաբերական քաղաքի տեղակայման վայրն է։ Այն գտնվում է Առինջ մոլի հարևանությամբ, այսպիսով՝ այն կնպաստի Երևանի կենտրոնական մասի բեռնաթափմանը, հսկայական խցանումներից զերծ կմնան աշխատանքի շտապող քաղաքացիները, ու աշխատավայր հասնելու համար երևանյան հսկայական խցանումների մեջ ժամանակ չեն վատնի։ 
Զարկ կտրվի տեղական արտադրությանը, կմեծանան արտահանման ծավալները, քանի որ, ըստ նախագծի նախատեսվում է արտադրանքը արտահանել ինչպես Ռուսաստան, այնպես էլ Եվրոպական որոշ երկրներ։
Այսպիսով՝ ունենք մի նախագիծ, որը ոչ միայն զարկ է տալու թեթև արդյունաբերության զարգացմանը, այլև նպաստելու է հայրենական արտադրության արտահանմանն ու օտարերկրյա սպառողին ներկայացնելուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular