ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտը ձգտում է վերականգնել անցյալի փառքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աբել Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Խորհրդային տարիներին Հայաստանում կոշիկի և տեքստիլ արդյունաբերության ոլորտում զբաղված էր 120 հազար մարդ: Ոլորտն ապահովում էր ՀՆԱ-ի 1/3-ը: Այժմ ոլորտում աշխատում է 6-7 հազար մարդ: Տեղական արտադրանքը ծածկում է պահանջարկի միայն 10 տոկոսը: 
Մյուս կողմից, բոլորս էլ հասկանում ենք, որ տնտեսության կայունությունը պայմանավորված է նաև զարգացած թեթև արդյունաբերությունից և դրա ենթակառուցվածքներից: 
Այս իրողությունից ելնելով՝ մոտ մեկ տարի առաջ «Մուլտի գրուպ» կոնցեռնի՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, և Սիրիայում մեծ ճանաչում ունեցող «Սաբաղ գրուպ» ընկերությունների միջև կնքվեց ներդրումային պայմանագիր, որը նախատեսում է առաջիկա 5 տարում Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտում ստեղծել ավելի քան 7000 աշխատատեղ:
Նախագծի ողջ հզորությունն ու թափը զգալու համար բավական է նշել, որ այն ներառելու է մեկ միլիոն քառակուսի մետր տարածք, ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցելու է 500 միլիոն դոլարը: Սա կլինի անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ներդրումը: Ամենակարևոր հանգամանքն այն է, որ այն կատարվում է ոչ թե ընդերքօգտագործման ոլորտում, այլ թեթև արդյունաբերության: Եվ եթե հաշվի առնենք այն փաստը, որ վերջին 2 տարում Գագիկ Ծառուկյանը Հայաստանի տնտեսության մեջ ներդրել է 1 միլիարդ 200 միլիոն դոլար, ապա կարող ենք վստահ լինել, որ մի քանի տարի անց ընդամենը ունենալու ենք ապագա հզոր թեթև արդյունաբերության ամուր հիմքը: 
Մեր շուկան այսօր ողողված է չինական և թուրքական հագուստով: Վերագործարկելով ոլորտի հիմնական հզորությունները՝ հնարավոր է ապահովել ներքին պահանջարկի մեծ մասը և, իհարկե, ապահովել արտահանում: Սա աշխատատեղ ստեղծող ոլորտ է: Առինջ մոլին կից կառուցվող Արդյունաբերական քաղաքում լինելու են 10-13 գործարաններ: 
Նույնիսկ սիրիացի խոշոր գործարարը՝ «Սաբաղ գրուպ» ընկերության հիմնադիր-սեփականատեր Ամար Սաբաղն էր զարմացած շինարարական այն փաթից, որով կառուցվում է արդյունաբերական քաղաքը՝ նշելով, որ ընդամենը 1 տարի անց ահռելի աշխատանք է կատարված, և եթե այս տեմպով արունակվի, ապա 5 տարուց շուտ կարող է պատրաստ լինել նախագիծը:
Առինջ մոլին կից կառուցվող արդյունաբերական քաղաքում լինելու են 10-13 գործարաններ: Առաջինը կլինի սրբիչի գործարանը, որի բացումը նախատեսված է առաջիկա օրերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular