ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼ. ԼԱՑՍ ԳԱԼԻՍ է… Տեսեք ով է սպառնացել Միհրանին և ինչու չստացավ ոսկի

ՍՊՈՐՏ

«Համեստություն չեմ ուզում անել, այս ամենը աղբ է: Չեմ ուզում այստեղ լինել, ուզում եմ հեռու գնալ: Ինձ արդեն ոչինչ չի հետաքրքրում՝ ո՛չ սպորտը, ո՛չ Օլիմպիական մեդալը: Նորից եմ կրկնում՝ այս ամենը աղբ է», — Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի մինչեւ 66 կգ քաշային կարգում արծաթե մեդալը ստանալուց հետո հայտարարել է մեր Միհրան Հարությունյանը: Մարզիկի համար գերագույն նպատակներից մեկը Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելն է, եւ անգամ արծաթե մեդալի դեպքում անսահման է լինում ուրախությունը: Բայց Միհրանի խոսքերը, արցունքները՝ պարգեւատրման արարողության ժամանակ թերեւս վեր են զուտ սպորտային արդյունքներից եւ արտահայտում են մեկ մարդու անձնական դրաման:

Էջմիածնում ծնված Միհրանը 4 տարեկան հասակում՝ 1993 թվականին ընտանիքի հետ տեղափոխվում է Մոսկվա: Հետագայում Միհրանը սկսում է մարզվել ըմբշամարտով՝ հայ մարզիչ Ռուբեն Թաթուլյանի գլխավորությամբ: Պատանեկան տարիքից սկսած Միհրանը Ռուսաստանում առաջատար էր իր քաշային կարգում: Մասնակցում էր պատանեկան, ապա երիտասարդական մրցաշարերի, հաղթում եւ արդեն համարվում էր Ռուսաստանի ապագա հույսերից մեկը:

2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի նախաշեմին, սակայն, Ռուսաստանի ըմբշամարտի միության նախագահ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին սկսում է ամեն կերպ խոչընդոտել 23-ամյա Միհրանի հաջողություններին. պատճառի մասին գիտեին բոլորը:

Աշխարհի գավաթի խաղարկության Հայաստան-Ռուսաստան մրցամարտի ժամանակ Միհրանը պարտվում է հայ ըմբիշին, եւ Մամիաշվիլին մեղադրանքներ է հնչեցնում Միհրանի հասցեին, համարելով, որ պարտությունը դիտավորյալ էր: Իր քաշում Ռուսաստանում ուժեղագույնը համարվող, արտակարգ տեխնիկա ունեցող, բազմազան հնարքների տիրապետող Հարությունյանը զրկվում է Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին, Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին մասնակցելու իրավունքից:

Ռուսական ըմբշամարտում ընդհանրապես բոլոր որոշումները ընդունում է Մամիաշվիլին, եւ այն պարտադիր է բոլորի համար: Քիչ թե շատ հակադարձնողները, առավել եւս անհատականությունները իսկույն դառնում են ամենաիսկական մաֆիայի վերածված ըմբշամարտի ֆեդերացիայի եւ այդ կառույցի ամենակարող նախագահի «թշնամի» եւ ուղղակիորեն զրկվում անգամ մարզվելու տարրական պայմաններից: Հենց նման վիճակում է հայտնվում Միհրանը:

«Քանի ես կամ, դու չես հաղթելու»՝ սա Մամիաշվիլու խոսքերն են՝ ուղղված Միհրանին, որից հետո Հարությունյանի դեմ փակվում են բոլոր մարզադահլիճների դռները: Անգամ Միհրանի մարզչին՝ Ռուբեն Թաթուլյանին են արգելում մարզումներ անցկացնել: Այդ ժամանակ ստացվում է հրավերք Հայաստանից, ինչին անմիջապես համաձայնվում է Միհրանը:

«Ըմբշամարտը իմ կյանքն է: Բայց այդ ժամանակ ինձ կարծես զրկել էին ապրելուց: Ինձնից երես էին թեքել բոլորը, բացի հարազատներիցս եւ մարզիչ Ռուբեն Թաթուլյանից: Այնպիսի տպավորություն էր, կարծես մահացել էի: Ես հավատում եմ Աստծուն, եւ նա միշտ օգնել է: Իմ գործը աղոթելը, աշխատելը եւ նպատակիս հասնելն էր: Եվ ես հարություն առա: Կյանքը կանգ չի առնում, եւ ամեն ինչ դեռ առջեւում է: Հպարտ էի, որ հանդես եմ գալու Հայաստանի կազմում»,- պատմել է Միհրանը:

Համաձայն կանոնների՝ երկրից երկիր տեղափոխվելու դեպքում պարտադիր 2 տարվա որակազրկումից հետո, Միհրան Հարությունյանը 2014 թվականից հետո սկսեց հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:

Միհրանը հավատացած էր, որ այս դեպքում իր մեջքին մի ամբողջ երկիր է կանգնած եւ Մամիաշվիլու «ձեռքերը» այլեւս չեն հասնի իրեն: Անցյալ տարի Բաքվում կայացած Եվրոպական 1-ին մարզական խաղերի եզրափակիչում մրցավարների ակնհայտ կողմնակալության պայմաններում Միհրանը զրկվեց ոսկե մեդալից. այն ժամանակ դա ընկալվեց որպես պատահականություն: Ամիսներ անց Լաս Վեգասում կայացած աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Միհրանից մրցավարները կրկին խլեցին հաղթանակը:

Նախօրեին էլ նույնը, շատ ավելի դաժան ձեւով, կրկնվեց «Ռիո 2016»-ի եզրափակիչում: Ընդ որում, գորգի մրցավարը Լաս Վեգասում եւ Ռիոյում նույն մարդն էր: Ակնհայտ է, որ սրանք արդեն պատահականություններ չեն:

«Չես հաղթելու» խոստումը Մամիաշվիլին կատարում է, եւ նրա դեմ անզոր է անգամ մի ամբողջ երկրի՝ Հայաստանի մարզական ղեկավարությունը: «Կատարվածի մեջ ոչ միայն մրցավարներն են մեղավոր, այլեւ մեր վերեւները, որոնք թույլ տվեցին, որ այս ամենը կատարվի։ Որդիս այլեւս չի ցանկանում լսել սպորտի մասին։ Հանգիստ թողեք մեզ»,- երեկ «1in.am»-ի լրագրողին պատասխանել է Միհրանի մայրը: Պարգեւատրման հարթակի վրա Միհրանի արցունքները ցավի, անզորության արտահայտություն էին:

«Ընդհանրապես պարտությունն ինձ համար մահ է», — մի առիթով ասել է Միհրան Հարությունյանը: «Ուղղակի անմարդկային էր այն, ինչ արեցին այս տղայի հետ: 3-րդ անգամ անընդմեջ: Մարդակերպերը, որոնք կազմակերպեցին այս հաշվեհարդարը, պետք է պատասխան տան Աստծու առաջ:

Մարդկանց տարիների աշխատանքը, քրտինքով ու արյունով վաստակածը ինչ-որ տականքներ ձեռքի մեկ շարժումով զրոյի են հավասարեցնում: Միհրան, սպորտում չկան ազգություններ, չկան կրոնական տարաձայնություններ: Կան միայն հաղթողներ եւ պարտվողներ: Դու ես այսօր հաղթողը: Դու իսկական չեմպիոն ես», — «Ռիո 2016»-ի եզրափակիչից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է Դաղստանի ըմբշամարտի ամենահայտնի մասնագետներից մեկը՝ Արիպ Իբրահիմովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular