ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էքս-Մարսել և Երևանի պետական համալսարանների միջև համագործակցությունը ընդլայնվել է, նախատեսվում է ևս 32 փոխանակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի պետական համալսարանի և Էքս-Մարսել համալսարանի միջև համագործակցությունը ընդլայնվել է՝ ընդգրկելով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը: 2018-2019թթ-ին նախատեսվում է իրականացնել ևս 32 փոխանակում՝ ԵՊՀ-ից Էքս- Մարսել և հակառակ ուղղությամբ:   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին նշեց ԵՊՀ Միջազգային համագործակցության բաժնի վարիչ, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Հայկուհի Մկրտչյանը՝  Էքս Մարսել և Երևանի պետական համալսարանների պատվիրակությունների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 25-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը: Հանդիպման նպատակն էր ամփոփել երկու համալսարաների միջև երկարամյա փոխանակումների արդյունքում կատարված աշխատանքը և նախանշել համագործակցության հեռանկարները:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Խոսելով համագործակցության արդյունավետության մասին՝ նա ասաց, որ ուսանողները, ֆրանսիական միջավայրում ապրելու, սովորելու հրաշալի հնարավորության հետ մեկտեղ, ունեն նաև ֆրանսերենի իրենց գիտելիքները կատարելագործելու, ֆրանսիական ավանդույթներին ու մշակույթին ծանոթանալու հնարավորություն:

Էքս-Մարսել համալսարանի հայագիտության դասախոս, հետազոտող, «Էրասմուս+» ծրագրի համակարգող Պատրիկ Տոնապետյանը ասաց, որ իր երկու գործընկերների հետ միասին Երևան է ժամանել Ֆրանկոֆոնիայի պատմական գագաթնաժողովից հետո, Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ, որպեսզի երևանյան գործընկերների հետ խոսեն համագործակցության խնդիրների մասին և քննարկեն ապագա քայլերը:

 «Մեր համագործակցությունը նոր չէ, այն մի քանի տասնամյակ է, ինչ գործում է, իսկ  «Էրասմուս+»  ծրագրի շնորհիվ նոր թափ հաղորդվեց: Շեշտը դրված է հատկապես ֆրանսերենի և գրականության, հնէաբանության, միջնադարյան արվեստի, ինչպես նաև հայագիտության վրա»,- ընդգծեց նա:

Տոնապետյանը նշեց, որ համալսարանը միակն է Ֆրանսիայում, որ ունի Հայագիտական կենտրոն: Ֆրանսիացի այն ուսանողները, որոնք ցանկություն ունեն Երևանում սովորելու, մեկնումից առաջ կարող են հայերեն սովորել Էքս-Մարսել համալսարանում և ուսումնասիրել հայկական մշակույթը:

Եվրոպայի հետ համագործակցության ծրագրի պատասխանատու Քրիստել Դյուպոն Ֆերիեի (Էքս-Մարսել համալսարանի արտաքին կապերի վարչություն)   խոսքով՝ Ֆրանսիան երկրորդն է այն երկրների շարքում երկիրն է, ուր հայ ուսանողները ավելի հաճախն են մեկնում իրենց ուսումը շարունակելու: «Ըստ «Կամպոս ֆրանս» գործակալության, տարեկան մոտ 7571 հայ ուսանող է մեկնում արտասահման՝ սովորելու։ Ցավոք, Ֆրանսիան չի մտնում այն երկրների տասնյակի մեջ, որտեղից ավելի հաճախն են ժամանում Հայաստան՝ ուսանելու: Հայկական ուսումնական հաստատությունները տարեկան Ֆրանսիայից ընդունում են մինչև 5 ուսանող: Այս թիվն ամենայն հավանականությամբ կմեծանա «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում նոր նախաձեռնությունների շնորհիվ: Համագործակցությանը խթանելու նպատակով նախատեսվում է Էքս-Մարսել համալսարանի Հայագիտության կենտրոնի զարգացումը»:

Միջազգային շարժունության ծրագրի պատասխանատու Օլիվիե Պերեսը  (Էքս-Մարսել համալսարանի միջազգային կապերի վարչություն, արվեստի, գրականության, լեզվի և հասարակական գիտությունների ֆակուլտետ)  ներկայացրեց փոխանակումների իրականացման և ուսանողների ընդունման որոշ մանրամասներ. «Համալսարանում յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում կազմակերպվում է ուսանողների ընդունելության կենտրոն՝ պատուհան, որպեսզի ժամանումից հետո բոլոր կարևոր ծառայությունները կատարվեն մեկ վայրից: Հայ ուսանողների մոտ  նկատում եմ մեծ առաջընթաց: Շատ ուրախ եմ, որ Հայաստան վերադարձած ուսանողներից ոմանց գեղեցիկ ապագա է սպասվում, իսկ ոմանք էլ ցանկանում են ավելի խորացնել իրենց գիտելիքները լեզվի և մշակույթի բնագավառում, փոխանակման մի նոր ծրագրի շնորհիվ»,- նշեց Օլիվիե Պերեսը:

Էքս-Մարսել և Մոնպելյեի համալսարանների հետ կապերի համակարգող, ԵՊՀ Ակադեմիական նվաճումների կենտրոնի պատասխանատու Թագուհի Բլբուլյանը նշեց, որ իրեն բախտ է վիճակվել օգտվել դասախոսական շարժունակության ծրագրից և երկշաբաթյա դասախոսությունների շարք իրականացնել Էքս-Մարսել համալսարանում: «Մինչ այդ գոյություն ունեին ուսանողական փոխանակման և դասախոսների կատարելագործման, վերապատրաստման ծրագրեր: Սակայն «Էրասմուս+»-ն այն եզակիներից է, եթե ոչ եզակին, որ լայն հնարավորություններ ընձեռեց դասավանդողներին վերապատրաստվել ոչ թե տեսական գիտելիքների ձեռքբերման շնորհիվ, այլ գործնականորեն՝ դասավանդման միջոցով իրականացնելով մի շարք գործառույթներ»,- ասաց նա:

Հանդիպմանը ելույթ ունեցան նաև «Էրասմուս+» ծրագրի շրջանակում Էքս-Մարսել համալսարանում ուսանած Սարգսյան Անին, Մարիամ Առաքելյանը, Բաղդասարյան Աննան:

Երկու համալսարանների միջև համագործակցությունը մինչ օրս օգտվել է «Էրասմուս +»–ի «Միջազգային կրեդիտային շարժունակության» Եվրամիության ֆինանսավորմամբ 3 ծրագրերից և, ընդհանուր առմամբ, իրականացվել է շուրջ  50 շարժունակության ծրագիր: 2018 թվականից փոխանակումների շրջանակներն ընդգրկում են Մերձավոր Արևելքի վերաբերյալ ուսումնասիրություններ, շրջակա միջավայրին, ինչպես նաև աշխարհագրական գիտություններ:

 

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular