Մաշտոցի պողոտա-Արգիշտի փողոց-Հաղթանակի կամուրջ խաչմերուկին տրանսպորտային լուսացույցների փոփոխություն կլինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Արգիշտի փողոց-Հաղթանակի կամուրջ խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: