ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուք հաճո՞ւյք եք ստանում փոխզիջումներից խոսելիս. ՀՀ փոխարտգործնախարարը՝ լրագրողներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ես կարծում եմ՝ նմանատիպ հարցերի շուրջ ընդհանրապես խոսելը պարտվողականություն է, որովհետև առ այսօր ես Բաքվից չեմ լսել որևէ հայտարարություն զիջման մասին:

Այ, երբ որ Բաքուն խոսի զիջումների մասին, էն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին:

Քանի դեռ այնտեղ այնտեղ չեն խոսում, ապա անգամ նման հարցեր բարձրացնելը առնվազն կոռեկտ չէ» ,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե, քանի որ խոսվում է փոխզիջումների անհրաժեշտության մասին, ապա ի՞նչ է պատրաստ փոխզիջել Հայաստանը:

Իհարկե, նա անմիջապես նկատեց.

«Այլ բան, որ բանակցություններին հայկական կողմերն ասում են՝ հա, փոխզիջումների պատրաստ ենք, բայց քանի դեռ հայտարարություն չկա Ադրբեջանի կողմից, ավելին՝ այնտեղից ավելի են կոշտանում»: Փոխզիջումների մասին հաջորդ հարցն արդեն բարկացրեց Շավարշ Քոչարյանին, ով նախ, հարցրեց. «Դուք հաճո՞ւյք եք ստանում փոխզիջումներից,-ապա նորից հարցրեց,-ինչո՞ւ Ադրբեջանում ես չեմ լսել, որ որևէ լրագրող Բաքվին հարց տա, թե ինչ զիջման են պատրաստ»:

Պատասխանելով հայկական կողմերի ամենասկզբունքային մոտեցումների մասին հարցին՝ հայաստանյան դիվանագետը կրկնեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և երկրորդ՝ պետք է երաշխավորված լինի ԼՂՀ և Արցախի ժողովրդի անվտանգությունը: Իսկ ինչ վերաբերում է դետալներին, թե ինչպես հասնել, այս մասին, ըստ Քոչարյանի, խոսելն անիմաստ է, քանի դեռ Բաքուն նման կոշտ և էլ ավելի կոշտ դիրքորոշում ունի:

Շավարշ Քոչարյանը նկատեց, որ կարելի է վերջ տալ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հայտնի հարցազրույցի շուրջ տարաբնույթ մեկնաբանություններին՝ հաշվի առնելով իր խոսնակ Դավիթ Բաբայանի մեկնաբանությունը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular