ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են կոճակները աջ կամ ձախ կողմում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք գիտենք, որ...

Հագուստի վրա տղամարդկանց կոճակները աջից են, կանանց մոտ՝ ձախից, և այդպես է արված, որ կանանց և տղամարդկանց հագուստները տարբերվեն իրարից:

Իրականում այդպես չէ:

Աջից և ձախից կոճակներ ունենալու սովորույթը ավելի հին պատմություն ունի: Նախկինում այնպես չէր, որ հնարավոր էր շփոթել կանանց և տղամարդկանց հագուստները: Կոճակներ սկսել են օգտագործել դեռ վաղ ժամանակներից: Առաջին առարկաները, որոնք նման են կոճակի, հայտնաբերվել են Հնդկաստանում իրականացված պեղումների ընթացքում և վերաբերում են մեր թվարկությունից առաջ 2800–2600 թվականներին: Սրանք պատրաստվում էին խեցուց և ավելի շուտ օգտագործվում էին որպես զարդարանք: Հին դարերում որպես հագուստ հիմնականում օգտագործվում էր մարմնին փաթաթված գործվածքի ամբողջական կտոր, ուստի կոճակների կարիք այնքան էլ չկար: Կոճակներն իրենց ներկայիս նշանակությամբ սկսել են օգտագործել միայն այն ժամանակ, երբ ազնվականները և զինվորականները սկսեցին հագնել կիպ հագուստներ: Դրանք այն ժամանակ մոդայիկ էին, իսկ կոճակների քանակը և որակը ցուցադրում էին հագուստի տիրոջ սոցիալական աստիճանը և հարստությունը: Կոճակները թանկ էին, քանի որ պատրաստվում էին թանկարժեք նյութերից՝ ոսկի, արծաթ, թանկարժեք քարեր և այլն: Մինչև վիզը կոճկվող հագուստը կարող էր ունենալ անգամ հարյուրից ավելի կոճակներ: Այդ ժամանակ էլ հենց կոճակները սկսեցին կարել ձախ կամ աջ կողմից: Կանանց շորերին կոճակները կարվում էին ձախից: Պատճառն այն է , որ ազնվական տիկինը սովորաբար ինքը չէր հագնում շորերը: Աղախնի համար տիրուհու շորերը հագցնելիս հարմար է, որ կոճակները լինեն ձախից և կոճկվեն դեպի աջ (այս դեպքում կոճկելու պրոցեսը կատարվում է աջ ձեռքով և ավելի հարմար է): Բացի այդ, կինը երեխային կերակրելիս սովորաբար գրկում է ձախ ձեռքով , այդպես կարելի է երեխայի գլուխը չմրսեցնելու համար ծածկել շորի փեշով, իսկ այդ ժամանակ աջ ձեռքը ազատ է 

լինում ինչ–որ բան անելու համար՝ որևէ գործ անելու կամ հովհար, գիրք բռնելու համար: Տղամարդիկ սովորաբար իրենք էին հագնում շորերը և հարմար էր, որ կոճակը լինի աջից և կոճկվի դեպի ձախ: Բացի այդ, զենքը պահելով ձախ կողմում՝ հարմար է աջ ձեռքը ցուրտ եղանակներին դնել շորի մեջ, կոճակների արանքում և մշտապես պատրաստ լինել կռվի չսառած ձեռքով:

Ներկայումս, իհարկե, կանանց և տղամարդկանց հագուստների տարբերությունները այնքան էլ չեն պահպանվում, կարելի է հաճախակի հանդիպել կանանց հագուստ, որի կոճակները կարված են աջից: Ընդհանուր առմամբ, պրակտիկ տեսակետից աջլիկների համար հարմար է, որ կոճակները լինեն աջից, իսկ ձախլիկների համար՝ ձախից:

Ուժեղ անձնավորությունները իրականում չեն էլ նայում՝ կոճակները աջից են , թե ձախից: Օրինակ, Նիկիտա Խրուշչովը մի անձրևանոց է ունեցել, որի կոճակները եղել են ձախից: Հարցն այն է, որ Նիկիտա Սերգեևիչը ձախլիկ էլ չէր, որ մտածես, թե հարմարության համար է այդ անձրևանոցը գնել, կամ էլ խիստ մոդայիկ հագնվող չէր: Նա պրակտիկ մարդ էր, և երևի թե նրա համար միևնույն էր, թե որ կողմից են կոճկվում կոճակները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular