ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունն իր իսկ հյուսած ծուղակում. ամբոխավարության վտանգները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովում երեկվա ելույթի վերջնամասում վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը խոսեց հանրահավաքային տեղական դրսևորումների մասին: Խոսքը մասնավորապես առանձին գյուղերում ու քաղաքներում ցույցերի մասին է, որտեղ պահանջում են գործող համայնքապետերի հրաժարականները: Փաշինյանը մի կողմից կոչ արեց գործող համայնքապետերին հրաժարական տալ ու գնալ արտահերթ ընտրությունների, եթե վստահ են, որ ընտրված են ու վայելում են ժողովրդի վստահությունը: Մյուս կողմից՝ Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին թուլացնել նյարդային վիճակը երկրում և ձեռնամուխ լինել հրաժարականի պահանջին, եթե կարող են համայնքում բնակիչների թվի կեսի չափ ստորագրություն հավաքել: Վարչապետի պաշտոնակատարը խոստացավ, որ եթե համապատասխան թվով ստորագրություններ ուղարկվեն կառավարություն, ապա իրենք անձամբ կզբաղվեն այդ գործով:

Ելութի այս հատվածից զատ հատկանշական է նաև նախօրեին Լենա Նազարյանի դեմ Ֆեյսբուքում սկսված արշավը: Նազարյանը հայտարարել էր, որ պետք չէ վաղը ընտրել Փաշինյանին՝ բնականաբար նկատի ունենալով, որ դա է ԱԺ լուծարման միակ օրինական մեխանիզմը: Հանրության մի ստվար հատվածին, բնականաբար, դուր չէր եկել ձև ա կեր պու մ ը , ո ւ առանց բովանդակության մեջ խորանալու սկսվել էր Նազարյանի դեմ ցանցային ինտենսիվ գրոհ:

Առաջին հայացքից վերոնշյալ երկու պարբերություններում շարադրվածները իրար հետ կապ չունեն: Բայց միայն առաջին հայացքից: Իրականում, սակայն, իշխանություններն այժմ ստիպված են առերեսվել այն իրողության հետ, որի ձևավորման ակունքներում են: Ամբոխավարության մեդալը երկու կողմ ունի, և եթե մեդալի մի կողմում հասարակական ճնշման բանեցումն է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ապա մեդալի մյուս կողմում արդեն գործարկված հանրային տրամադրություններին դիմակայելն է: Հնարավոր չէ այդ տրամադրությունները գործարկել ու արգելակել ուզածդ պահին: Գործարկել հնարավոր է, բայց արգելակել՝ ոչ: 

Ընդ որում, քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ արդեն թափ հավաքած հասարակական էյֆորիայի առաջին թիրախը դառնում են հենց այդ էյֆորիան հրահրողները:

Այս իմաստով վարչապետի պաշտոնակատարի ելույթի վերջնամասը բավական խորհրդանշական բնույթ ունի: Դրանով արձանագրվում է էյֆորիայի ու այն հարուցողների միջև հակադրության առկայությունը, միաժամանակ Փաշինյանը փորձում է այդ հակադրությունից դուրս գալ փափուկ մեթոդներով, առայժմ փափուկ մեթոդներով: Հուսանք, որ կստացվի ժամանակին արգելակել քաղաքականության բացառապես ամբոխային ընկալումն ու տեղափոխվել ավելի համակարգային հուն: Ըստ էության հենց այդ մեսիջն էր պարունակում Փաշինյանի ելույթն ընդհանրապես: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular