ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի սպորտի նախարարությունը «պատասխանել» է Արթուր Ալեքսանյանին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Գագիկ Համբարյանը գրում է․

Ադրբեջանում շարունակվում են ջղաձգումները հայ ըմբիշների հաջողությունների շուրջ...Պաշտոնական Բաքուն դեռ ուշքի չի եկել Միհրան Հարությունյանի կողմից ազերի ըմբիշ Ռասուլ Չունաևին պարտության մատնելուց,իսկ այսօր էլ ալիևյան ԶԼՄ-ները սևեռված են ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ Արթուր Ալեքսանյանի վրա...

Ալիևի գրչակներին դուր չի եկել այն,որ պարգևատրության ժամանակ Ալեքսանյանը դուրս է եկել մարզաշապիկով,որի վրա պատկերված է եղել ապրիլյան կարճատև պատերազմի ՀԵՐՈՍ՝կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի նկարը...Մեր արևելյան հարևանները դա դիտել են որպես սադրանք...

Նույնիսկ փորձեր էին կատարում բողոքել ՄՕԿ-ին...Մեկօրյա դեգերումներևից հետո Արթուր Ալեքսանյանին որոշեց "պատասխանել" Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարությունը..."

Չնայած այն հանգամանքին,որ մենք պատերազմի մեջ ենք գտնվում,մենք երբեք չենք փորձել քաղաքականացնել սպորտը...Հայ մարզիկի երեկվա արարքը՝Հայաստանի փորձն է օգտագործել հաղթանակ տարած մարզիկին սեփական նպատակների համար և խառնել քաղաքականությունը և սպորտը...Դրանով հայերը կրկին ցույց տվեցին իրենց նեղ մտածելակերպը..." Այսպիսի հիմար հայտարաությամբ է հանդես եկել Ազադ Ռահիմովի գերատեսչությունը...


Քաղաքականությունը և սպորտը իրար չխառնելու մասին են բարբաջում ազերիները,որոնց ըմբիշ Ռասուլ Չունաևը անցյալ տարի Բաքվում հայ մարզիկի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո զինվորական քայլերդով և "честь" տալով էր ողջունում իր երկրպագուներին...Իսկ լրագրողների հարցին ի պատասխան բացատրել էր,որ ինքը զինվոր է...Սպորտում ևս նա զինվորի գործն է անում...

Սակայն Ազադ Ռահիմովը այդ ժամանակ բացարձակ իր ենթակայի արարքների մեջ քաղաքականություն չտեսավ...Ի դեպ,երեկ,երբ նույն Չունաևը պարտություն կրեց Միհրան Հարությունյանից,ազերի շատ օգտատերեր ոչ միայն վիրավորանքներ և անեծքներ էին գրում իրենց մարզիկ-ասկյարի հասցեին,այլև հորդորում էին Իլհամ Ալիևին զրկել վերջինիս Ադրբեջանի քաղաքացիությունից,իսկ շատերն էլ գտնում էին,որ Ռասուլ Չունաևին պետք է Լինչի դատաստանի ենթարկել Բաքվի կենտրոնում...

Սակայն Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարությունը կրկին լռում է...Իր կացնասեր-մարդասպան երկրպագուներին չի հորդորում չխառնել սպորտը և քաղաքականությունը...Տեսնե՞ս եթե նույն Չունաևը պարտվեր ինչ-որ ուզբեկի կամ թուրքի,նույն ազերի երկրպագուները կրկին էին Լինչի դատաստանի կոչերով հանդես գալու...

Մեր չեմպիոնների՝Արթուր Ալեքսանյանի և Միհրան Հարությունյանի հաջողությունները հանգիստ չեն տալիս Ադրբեջանին...

Շատ լավ կլինի,եթե մեր սպորտի և երիտասարդության նախարարությունը նույն Չունաևի մեկ տարի առաջվա վարքագիծը օրինակ բերելով պատասխաներ Բաքվի իրենց կոլեգաներին...Իսկ վերջում էլ ավելացնեմ,որ Արթուր Ալեքսանյանը և Հայաստանը թքած ունեն Ադրբեջանի և նրա սպորտի և երիտասարդության նախարարության կարծիքի վրա...
Հ.Գ.Բայց զարմանալի է,որ Ադրբեջանում հիմա նոր են "հասկացել",որ սպորտը և քաղաքականությունը սերտաճած են...Ու կասեի,որ շատ վաղուց...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular